Դարպասապահ (ֆուտբոլ)

Դարպասապահ ( անգլ.՝ goalkeeper), խաղացող ֆուտբոլում, որը պաշտպանում է դարպասը։ Նրա հիմնական նպատակն է թույլ չտալ մրցակից թիմի խաղացողներին գոլ խփել։ Ամենից հաճախ խաղում է դարպասների մոտ, այսպես կոչված դարպասապահական հրապարակում։

Ձեռքերով խաղ

Դարպասապահը միակ խաղացողն է, որը կարող է միտումնավոր էլ դիպչել գնդակին ձեռքով չհաշված աուտներից հետո նետումները։ Նա հեռացնում է հարվածները դարպասին, ընդհատում է փոխանցումները տուգանային հրապարակ և դարպասային հրապարակ, ինչպես նաև վերցնում գնդակներ դուրս գալիս։

1912 թվականից դարպասապահի միտումնավոր գնդակին ձեռքերով դիպչելու իրավունքը սահմանափակվեց տուգանային հրապարակի տարածքով (մինչև այդ դարպասապահը կարող է խաղալ ձեռքով ողջ սեփական կիսադաշտում)։ Այդ տարածքի սահմաններից դուրս դարպասապահը գործում է ինչպես սովորական դաշտային խաղացողը (մասնավորապես, սահմաններից դուրս գնդակին ձեռգով դիպչելիս դարպասապահ պատժվում է այնպես, ինչպես այս իրավիճակում կպատժվեր դաշտային խաղացողը). Բայց, գտնվելով իր տուգանային հրապարակում, դարպասապահը կարող է գոլ խփել՝ նետելով գնդակը ձեռքով, և այդ գոլը կհաշվի (նման դեպք է տեղի ունեցել 1971 թվականինին ԽՍՀՄ Առաջնությունում)[1]։

Սակայն դարպասապահը ձեռքերով չի կարող դիպչել գնդակին այն իրավիճակում, երբ նա փոխանցում է ստանում իր թիմակցից (բացառությամբ լեգիտիմ փոխանցնում մարմնի ցանկացած մասով, որը գտնվում է գոտկատեղից բարձր), այդ թվում աուտներից։ պատահական անդրադարձներից հետո ձեռքով խաղը խախտում չի համարվում. Եթե դարպասապահը ընդունել է գնդակը ձեռքով թիմակցի մտածված փոխանցումից հետո, ապա խախտման համար այս դեպքում նշանակվում է ազատ հարված։

Խաղի տեխնիկա

Խաղի ընթացքում դարպասապահն օգտագործում է այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են գնդակի որսումը, գնդակի անդրադարձումը մարմնի ցանկացած մասով հարվածից հետո (գնդակը որսալւ անհնարինության դեպքում), կանգնեցնել գնդակը թռիչքով փոխանցումից հետո։

Դարպասապահի հատուկ որակները

Դարպասապահը պետք է լինի ատլետիկական մարմնակազմության, ունենալ թռիչքունակություն, որը ապահովում է իրեն հատուկ առավելություն տուգանային հրապարակում խաղալիս, շարժական, ուժեղ, խելացի, ինչպես ակրոբատ, կարողանա առաջ անցնել մրցակից, կասեցնել և բռնել գնդակը ցանկացած դիրքում, կամ հարվածել նրան բռունցքներով։ Նա պետք է ունենա ուժեղ հարված վերելքով և ուժեղ նետում, կարողանա նետել գնդակը հորիզոնական դարպասաձողի վրայով, կամ ուղարկել ուղղահայաց դարպասաձողի կողքով։

Դարպասապահը պետք է կարողանա ընտրել ճիշտ դիրք դարպասում, վստահ խաղալ դուրս գալիս, կազմակերպել պաշտպանությունը դարպասի առջև, արագ սկսել հակագրոհ։

Հանդերձանք

Համաձայն Կանոն ֆուտբոլի 4-րդ կանոնի, հաստատված FIFA-ի կողմից, դարպասապահը պետք է տարբերվի իր հաքնվացքով իր թիմի ինչպես նաև մրցակից թիմի խաղացողներից, ինչպես նաև խաղի մրցավարներից. Որոշ դարպասապահներ լավ ճանաչելի են իրենց հագնվացքով։ Լև Յաշինը ստացել է "սև հովազ" մականունը ըստ հանդերձանքի գույնի, Խորխե Կամպոսը աչքի է ընկել իր գունագեղ հագուստներից։

դարպասապահական ձեռնոցներ

Սովորաբար առաջին համարը թիմում պահվում է դարպասապահի համար։ Առավել հայտնի բացառություններից են արգենտինացի դարպասապահ Ուբալդո Ֆիլոլը, որը կրել է 5-րդ համարը 1978 թվականի և 7-րդը 1982 թվականի աշխարհի առաջնություններում, Վիտոր Բայիան պորտուգալացի դարպասապահը, որը կարիերայի վերջում հանդես է եկել 99 համարի ներքո, Իգոր Ակինֆեևը, գրեթե ամբողջ ակումբային կարիերան խաղացողը անցկացրել է 35 համարի ներքո։

Բացի հիմնական հանդերձանքից, որը պարտադիր է բոլոր ֆուտբոլիստների համար, դարպասապահը կրում է հատուկ ձեռնոցներ, որոնք մեղմացնում են հարվածները, և թույլ են տալիս ավելի վստահ տիրել գնդակին։ Կան ձեռնոցներ, որոնք հատկապես նախագծված են մատերի դուրս գալը կանխելու համար։ Ձեռնոցների օկտագործումը պարտադիր չէ, սակայն մասնագիտական դարպասապահներ հազվադեպ են խաղում են առանց նրանց. առաջին անգամ դարպասպահական ձեռնոցներ դրել է XX դարի կեսերին արգենտինացի դարպասապահ Ամեդեո Կարիսոն։

Թույլատրվում է նաև այլ հանդերձանք, որը չի համարվում վնասվածքավտանգ ինչպես դարպասապահի, այնպես էլ խաղի այլ մասնակիցների համար, օրինակ փափուկ պաշտպանիչ սաղավարտ կամ գլխարկ մեղմ հովհարով. Օրինակ, չեխ դարպասապահ Պետր Չեխը վնասվածքից հետո կրում է պաշտպանիչ սաղավարտ, որը դարձել է նրա այցեքարտը։

Դարպասապահի փոխարինումը

Ընդմիճման ժամանակ ցանկացած խաղացող կարող է փոխվել թիմի դարպասապահի հետ տեղերով (նախապես տեղեկացնելով այդ մասին՝ մրցավարին), որից հետո դարպասապահի իրավունքները անցնում է այդ խաղացողին. Գործնականում այս կանոնը սովորաբար կիրառվում է, երբ դարպասապահը վնասվածք է ստացնում կամ հեռացվում, իսկ թիմի փոփոխությունների սահմանաչափը արդեն սպառվել է, կամ պահեստային դարպասապահ չկա։

Դարպասապահները հարձակման մեջ

Չնայած նրան, որ դարպասապահի հիմնական գործառույթը սեփական դարպասը պատպանելն է, որոշ դարպասապահներ հաճախ խաղում են տուգանային հրապարակից դուրս։ Այդպիսի դարպասապահների թվին են պատկանում Ռենե Իգիթին, Խորխե Կամպոսը, Բրյուս Գրոբելառը, Մանուել Նոյերը։ Նման ձևով խաղի սխալի դեպքում դարպասապահը կարող է հանգեցնել գոլի դատարկ դարպասը (ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, 1990 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում, որտեղ Ռենե Իգիթի սխալը Կամերունի հետ խաղում հանգեցրեց կոլումբիացիների պարտությանը)։

Որոշ դեպքերում դարպասապահները խփում են գոլեր:Սովորաբար դա տեղի է ունենում հետևյալ իրավիճակներում։

  • Դարպասապահը լավ է իրացնում տուգանային հարված կամ 11 մետրանոցը (Մանուել Նոյեր, Ռենե Իգիթի, Ռոժերիո Սենի, Խոսե Լուիս Չիլավերտ, Հանս-Յորգ Բուտ). Սակայն դարպասապահի կողմից տուգանայինի կամ 11 մետրանոցի իրացման դեպքում կա վտանգ, որ մրցակից թիմը կանցնի հակահարձակման և գոլ կխփի դատարկ դարպասը։
  • Դարպասապահ միանում իր թիմի հարձակմանը վերջին րոպեներին հույս ունենալով խփել անհրաժեշտ գոլը։ Այնպես գոլեր խփել են Միքելանջելո Ռամպուլան, Պետեր Շմեյխելը, Մարտ Պոմը, Յենս Լեմանը (2 գոլ) և այլք։ 2007 թվականի մարտի 15-ին ՈՒԵՖԱ-ի Գավաթի մեկ ութերորդ եզրափակչի խաղարկության "Սևիլյա" - "Շախտյոր" խաղի ժամանակ նման գոլ վերջին րոպեներին, երբ հաշիվը 2:1 հօգուտ "Շախտյորի" դարպասապահը գրավել է "Սեւիլիայի" դարպասապահ Անդրես Պալոպը, որը թույլ է տվել իր ակումբին անցկացնել խաղը լրացուցիչ ժամանակ, ապա և հաղթել (իսկ հետագայում և ՈՒԵՖԱ-ի Գավաթը)։
  • Դարպասապահ պատահաբար գոլ է խփում հեռահար հարվածով սեփական տուգանայինից (Պատ Ջենինգս, Դրագան Պանտելիչ, Փոլ Ռոբինսոնը, Յուրի Ժևնով, Թիմ Հովարդը)։

Ներկայումս խփած գոլերի թվով ռեկորդը պատկանում է Ռոժերիո սենիին. Խոսե Լուիս Չիլավերտը հեղինակել է առավել թվով գոլեր հավաքականում (8), ինչպես նաև դարպասապահների շրջանում միակ հեթ-տրիկի հեղինակն է (դա տեղի է ունեցել արգենտինական ակումբներ "Վելես Սարսֆիլդ" և "Ֆերրոկարիլ Օստեի" միջև խաղի ժամանակ՝ 1999 թվականի նոյեմբերին։ "Վելեսը" հաղթեց 6:1. Բոլոր երեք գնդակները Չիլավերտը խփել է 11 մետրանոցներից։

Ամենաշատ գոլեր խփած դարպասապահների տասնյակ

(2014 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ)

ԱնունԳոլերի քանակԵրկիրՏարեթիվհղում
01Ռոժերիո Սենի123  Բրազիլիա1990—2015IFFHS
02Խոսե Լուիս Չիլավերտ62  Պերու1982—2004IFFHS
03Ռենե Իգիտա41  Կոլումբիա1985—2010IFFHS
04Խորխե Կամպոս40  Մեքսիկա1988—2004IFFHS
05Դիմիտր Իվանկով40  Բուլղարիա1995—2011IFFHS
06Ջոնի Վեգաս39  Պերու1997—IFFHS
07Միշել Ալվարո39  Սալվադոր1995—IFFHS
08Հանս Յորգ Բուտ29  Գերմանիա1994—2012IFFHS
09Մարկո Կորնես24  Չիլի1982—1996IFFHS
10Դռագան Պանտելիչ22  Հարավսլավիա1969—1989IFFHS

ՖՊՎՄՖ-ի վարկածով աշխարհի լավագույն դարպասապահները

ՏարիԽաղացողԹիմ
1987
Ժան-Մարի Պֆաֆֆ Բավարիա Մյունխեն
1988
Ռենատ Դասաև Սպարտակ Մոսկվա
1989
Վալտեր Ձենգա Ինտեռնացիոնալ
1990
Վալտեր Ձենգա Ինտեռնացիոնալ
1991
Վալտեր Ձենգա Ինտեռնացիոնալ
1992
Պետեր Շմեյխել Մանչեստեր Յունայթեդ
1993
Պետեր Շմեյխել Մանչեստեր Յունայթեդ
1994
Միշել Պրյուտոն Մեխելեն
1995
Լուիս Չիլավերտ Վելես Սարսֆելդ
1996
Անդրես Կյոպկե Մարսել
1997
Լուիս Չիլավերտ Վելես Սարսֆելդ
1998
Լուիս Չիլավերտ Վելես Սարսֆելդ
1999
Օլիվեր Կան Բավարիա Մյունխեն
2000
Ֆաբիեն Բարտեզ Մանչեստեր Յունայթեդ
2001
Օլիվեր Կան Բավարիա Մյունխեն
2002
Օլիվեր Կան Բավարիա Մյունխեն
2003
Բուֆոն Յուվենտուս
2004
Բուֆոն Յուվենտուս
2005
Պետր չեխ Չելսի
2006
Բուֆոն Յուվենտուս
2007
Բուֆոն Յուվենտուս
2008
Իկեր Կասիլյաս Ռեալ Մադրիդ
2009
Իկեր Կասիլյաս Ռեալ Մադրիդ
2010
Իկեր Կասիլյաս Ռեալ Մադրիդ
2011
Իկեր Կասիլյաս Ռեալ Մադրիդ
2012
Իկեր Կասիլյաս Ռեալ Մադրիդ

Ծանոթագրություններ