Դար-էս-Սալամ

Դար-էս-Սալամ (սվահիլի՝  և անգլ.՝ Dar es Salaam; արաբ․՝ دار السلام‎‎), Դար էս Սալամի շրջանի վարչական կենտրոնը։ Տանզանիայի ամենամեծ և ամենահարուստ քաղաքը, համարվում է երկրի կարևոր տնտեսական կենտրոնը։ Դար-էս-Սալամի շրջանի վարչական կենտրոնը։ 2012 թվականի դրությամբ բնակչությունը 4․364․541 մարդ է։

Բնակավայր
Դար-էս-Սալամ
ԵրկիրՏանզանիա Տանզանիա
Հիմնադրված է1862 թ.
Մակերես1393 կմ²
ԲԾՄ12±1 մետր
Բնակչություն4 715 000 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ10000–19999[2]
Դար-էս-Սալամ (Տանզանիա)##
Դար-էս-Սալամ (Տանզանիա)

Քաղաքը գտնվում է Աֆրիկայի արևելյան մասում՝ Հնդկական օվկիանոսի ափին, համարվում է Տանզանիայի ամենամեծ նավահանգիստը, ինչպես նաև Աֆրիկայի արևելյան ափի ամենամեծ նավահանգիստներից մեկը։ 1993 թվականին մայրաքաղաքը Դար-էս-Սալամից տեղափոխվել է Դոդամա, սակայն կառավարության նստավայրը գտնվում է Դար-էս-Սալամում[3]։

Պատմություն

Դար-էս-Սալամ, 1905 թվական
Ձախից աջ՝ անգլիացի սպա, Պաուլ Էմիլ ֆոն Լետտով-Ֆորբեկ, մայոր Գեորգ Կրաուտ, Դար-էս-Սալամ, 1919 թվական

19-րդ դարի վերջին Հնդկական օվիկանոսի ափին էր գտնվում ձկնորսությամբ զբաղվող Մզիզիմա գյուղը, որի մոտով անցնում էր ծովային ճանապարհ[4]։ 1859 թվականին համբուրգցի Ալբերտ Ռոշերը դարձավ առաջին եվրոպացի, որն իջել է Մզիզիմայի ափին։

1862 թվականին Զանզիբարի սուլթան Մաջիդ իբն Սայիդը որոշեց քաղաք կառուցել այդ ափին։ Առաջինը, ինչ նա սկսեց, պալատի կառուցումն էր, որը մնաց կիսատ[5]։ 1865 կամ 1866-ական թվականներից, Զանզիբարի սուլթան Մեջիդ բեն Սաիդը սկսեց քաղաքի կառուցումը հենց Մզիզիմայի մոտ և այն անվանեց Դար-էս-Սալամ։ Անունը թարգմանաբար նշանակում է «աշխարհի նավահանգիստ», կամ՝ «խաղաղության տուն»[6]։ 1871 թվականին՝ Մեջիդ բեն Սաիդի մահից հետո քաղաքի շինարարության նախագիծը դադարեցվեց։ 1876 թվականին Ուիլյամ ՄակՔինոնը սկսեց Դար-էս-Սալամից մինչև Վիկտորիա լիճ երկաթուղու կառուցման աշխատանքները՝ ցանկանալով Դար-էս-Սալամը դարձնել կարևոր նավահանգիստ, սակայն աշխատանքները մնաց անավարտ։ 1887 թվականին գերմանական Արևելաֆրիկյան ընկերության հիմնադիր Կարլ Փիթերսը գրավում է լողափը և նույն թվականին ընկերության գրասենյակը բացում քաղաքում[5]։ Դրան հաջորդեց արաբների հետ բախումները և երկու տարի անց՝ 1889 թվականին գերմանացիներն ամբողջովին վերահսկողության տակ վերցրեցին արաբների բնակեցվելը[5]։ 1891 թվականին քաղաքը դարձավ գերմանական Արևելաֆրիկյան գաղութի վարչական կենտրոնը։ 1902 թվականին քաղաքում կառուցվեց լողացող նավանորոգարան։ 1907 թվականին քաղաքը դարձավ կենտրոնական երկաթուղու մեկնարկային կայան[3]։ 1916 թվականին քաղաքը գրավեցին բրիտանական զորքերը[7]։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո քաղաքը զգալիորեն զարգացավ։ 1961 թվականին Տանգանիկայի հանրապետությունն անկախություն ստացավ և Դար-էս-Սալամը դարձավ նրա մայրաքաղաքը, իսկ 1963 թվականին անկախություն ստացավ Զանզիբայի հանրապետությունը։ 1964 թվականի ապրիլին նրանք միավորվեցին։ Այդպես կազմավորվեց Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը («Տանզանիա» բառը կազմված է միավորված պետությունների անվանումների սկզբնավանկերից)։ 1973 թվականին առաջարկվել է մայրաքաղաքը տեղափոխել Տանզանիայի կենտրոնում գտնվող Դոդոմա քաղաքը, որի գործընթացը երկարաձգվել է։

1970 թվականին Դար-Էս Սալամում հիմնադրվեց Տանզանիայի ազգային համալսարանը։

1996 թվականին Տանզանիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Դոդոմա, բայց պետական գերատեսչությունների մեծ մասը դեռ գտնվում է Դար-էս-Սալամում[8]։ 1998 թվականին Դար-էս-Սալամում գտնվող ԱՄՆ դեսպանատան շենքը հարձակման ենթարկվեց ահաբեկիչների կողմից, ինչի հետևանքով զոհվեց 10 տանզանացի (ըստ մեկ այլ վարկածի՝ 11)։ Եղան նաև վիրավորներ։

Բնակչություն

ԹվականԲնակչություն
192725 000[9]
195070 000[10]
1976517 000[7]
19881 360 850[11]
20022 487 288[11]
20124 364 541[12]

Բնակչության մեծ մասը բնիկ զարամոներ են։ Բնակչության տարեկան 4,39 % աճի շնորհիվ Դար- Էս Սալամը դարձել է աշխարհում ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը և Աֆրիկայում երրորդ ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը (Բամակոյից և Լագոսից հետո)։

Կլիմա

Մերձհասարակածային կլիմա է։ Հետաքրքիր առանձնահատկություն է տարվա ընթացքում երկու չոր և երկու խոնավ եղանակները։ Հիմնական տեղումները լինում են մարտից-մայիս ընկած ժամանակահատվածում, այնուհետև սկսվում է երկարատև չոր եղանակ՝ հունիսից մինչև հոկտեմբերի վերջ։ Այդ ընթացքում անձրևներ հազվադեպ են տեղում։ Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները նույնպես խոնավ են լինում, անձրևների ինտենսիվությունը ավելի քիչ է լինում, քան հիմնական խոնավ ժամանակահատվածում։ Դրանից հետո չոր շրջանը տևում է հունվար և փետրվար ամիսներին, բայց այդ ընթացքում տեղումներն ավելի քիչ են լինում։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Դար-Էս Սալամ
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
միջին առավելագույնը (°C)35,838,139,235,735,636,835,034,433,335,035,035,039,2
միջին ջերմաստիճանը (°C)27,828,027,326,125,324,023,323,624,425,526,627,425,8
միջին նվազագույնը (°C)16,816,717,016,815,514,012,410,812,015,015,616,010,8
տեղումների քանակը (մմ)575715021717534212819691001131038

Ճարտարապետություն

Շինությունների մեծ մասը պատմում է գաղութային դարաշրջանի մասին, որոնք կառուցված են տարբեր ճարտարապետական ոճերով՝ ներառյալ սվահիլիական, անգլիական, գերմանական և ասիական։ Արդիականացման և ընդլայնման արդյունքում շենքերը դարձել են բազմահարկ և ստացել ժամանակակից տեսք՝ ներառյալ հիվանդանոցային համալիրը, տեխնիկական ինստիտուտը և բարձր դատարանի շենքը։ Քաղաքի ուսումնական հաստատություններից է Դար-էս-Սալամի համալսարանը, որը կառուցվել է 1961 թվականին և համարվում է Տանզանիայի ամենամեծ համալսարանը[13][14]։ Ուսումնական հաաստատություններից են մի շարք գրադարաններ, հետազոտական ինստիտուտներ և ազգային թանգարանը։

«Benjamin William Mkapa Pension Tower» աշտարակը, որը նախկինում հայտնի էր որպես Մաֆութա տուն, 21 երկնաքերի հետ դասվում է երկրի ամենաբարձր շենքերի շարքում[15]։

Էկոնոմիկա

Քաղաքի արվարձանում գտնվող փակ նավահանգստով արտահանվում է գյուղմթերք և հանքանյութեր։ Նավահանգիստը սպասարկում է Ուգանդա, Ռուանդա, Բուրունդի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Զամբիա և Մալավի երկրներին։ Քաղաքի նավահանգիստը Տանզամի երկաթուղով կապված է Զամբիայի հետ։ Երկաթուղին շահագործվում է 1975 թվականից։ Քաղաքում արտադրվում են օճառ, ներկեր, ծխախոտ, սնունդ, ապակու, փայտի, մետաղական արտադրանքներ, տեքստիլներ, կոշիկներ։ Նավահանգստի, լողափերի շնորհիվ քաղաքը դարձել է հանրաճանաչ զբոսաշրջության վայր։

Դար-էս-Սալամի միջազգային օդանավակայանը իրականացնում է ներքին և միջազգային թռիչքներ։ Քաղաքում է տեղակայված «Air Tanzania» ազգային ավիաընկերության գլխավոր գրասենյակը[16]։

Քաղաքում գործում է մի քանի համալսարաններ, որոնցից առավել հայտնի են Դար-էս-Սալամի համալսարանն ու Արդիի համալսարանը։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

    • «Dar es Salaam.» Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2012.

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Dar es Salaamին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դար-էս-Սալամ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 316