Դա (գետ)

Դա կամ Սև գետ (վիետ․՝ Đà, տայերեն Դա ՝ նշանակում է «մուգ-դարչնագույն»), վերին հոսանքում Չինաստանում հայտնի է որպես Լիքսիան գետ[1]։ Հոսում է Չինաստանի և հյուսիսարևմտյան Վիետնամի տարածքով։

Դա
Տեսակգետ
ՄայրցամաքԱսիա
Երկիր Վիետնամ
Երկարություն910 կմ
ԲԾՄ11 մետր
ԳետաբերանՀոնգհա
Հոսող հոսքերԲաբյան Ջիանգ
Ավազանի տարածք52 900 կմ²
Ջրի մարմիններՇոնլա ՀԷԿ
Քարտեզ
Քարտեզ
Սև գետը Մյուոնգ Լեյ քաղաքի մոտակայքում

Հուն

Դա գետը սկիզբ է առնում Չինաստանի Յուննան նահանգից։ Չինաստանից գետի հունը անցնում է Վիետնամական Լայ Տյաու (որտեղ այն կազմում է Դիեն Բիեն նահանգի հետ սահմանի մի մասը), Սոն Լա և Հոա Բինհ նահանգներով։

Դա գետը Հոնգհա գետի (հայտնի է նաև Կարմիր գետ) ամենակարևոր վտակն է, որին միանում է Վիետչի մոտակայքում Ֆուտխո նահագի Թամ Նոնգ շրջանում։ Այն նաև կազմում է Ֆուտխո նահանգի և Հանոյի սահմանի մի մասը (նախկինում սահմանը Հա Տայ նահանգի հետ էր)[2]։

Գետի ընդհանուր երկարությունը 910 կմ է, Չինաստանում՝ մոտավորապես 427 կմ, իսկ Վիետնամում՝ 527 կմ։

Հիդրոէներգետիկա

Սև գետը տալիս է հիդրոէլեկտրաէներգիայի զգալի պաշարներ։

Չինաստանում պլանավորված էր կառուցել յոթ հիդրոէլեկտրակայաններ, որից ավարտվել են վեցի կառուցումը՝ Յայանգշանի, Շիմենկանի, Լոնգմայի, Ջուֆուդուի, Գելանթաի և Տուկահեի։ Խինպինգզհայի հիդրոէլեկտրակայանը դեռ պլանավորման փուլում է[3][4][5]։ Հիդրոէլեկտրակայանների ողջ խմբի արտադրած էներգիայի հզորությունը մոտավորապես 1 300 մեգաՎատտ է[6]։

Վիետնամում Սև գետի վրա կան երեք խոշոր հիդրոէլեկտրակայաններ։ Խոաբին հիդրոէլեկտրակայանի կառուցումն ավարտվել է 1994 թվականին։ Շոն Լա հիդրոէլեկտրակայանի կառուցումն ավարտվեց 2012-ին և դարձավ Հարավարևելյան Ասիայի հիդրոէլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողը։ Լայ Տյաու նահանգի Մյուոնգ Տե շրջանում գտնվող Լայ Տյաու հիդրոէլեկտրակայաը բացվել է 2016 թվականի դեկտեմբերի 20-ին[7]։ Այս երեք հիդրոէլեկտրակայանների արտադրած ընդհանուր էլեկտրական հզորությունը 5 520 մեգաՎատտ է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դա (գետ)» հոդվածին։