Դեյվիդ ՄակՄիլան

շոտլանդացի քիմիկոս

Սըր Դեյվիդ Ուիլյամ Քրոս ՄակՄիլլան (անգլ.՝ Sir David William Cross MacMillan , մարտի 16, 1968(1968-03-16), Բելզհիլ, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն)[11] շոտլանդացի[18] քիմիկոս և Փրինսթոնի համալսարանի Ջեյմս Ս. Մակդոնելլի քիմիայի վաստակավոր պրոֆեսոր, որտեղ 2010-ից մինչև 2015 թվականներին, նա նաև եղել է Քիմիայի ամբիոնի վարիչ[19][20]։ Նա Բենջամին Լիստի հետ կիսել է 2021 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակը «ասիմետրիկ օրգանոկատալիզի զարգացման համար»[21]։ ՄակՄիլլանն օգտագործեց 1,14 միլիոն դոլար մրցանակի իր բաժինը Մեյ և Բիլի ՄաքՄիլլանների հիմնադրամի ստեղծման համար[22]։

Դեյվիդ ՄակՄիլան
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1968(1968-03-16) (56 տարեկան)
ԾննդավայրԲելզհիլ, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
ԿրթությունԳլազգոյի համալսարան, Իրվինի կալիֆոռնիական համալսարան և Bellshill Academy?[1]
Երկերasymmetric organocatalysis?
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Փրինսթոնի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա

Վաղ տարիներ և կրթություն

ՄակՄիլանը ծնվել է Բելշիլում, Հյուսիսային Լանարկշիր, Շոտլանդիա, 1968 թվականին և մեծացել մոտակա Նյու Սթիվենսթոնում[23]։ Նա հաճախել է Նյու Սթիվենսթոնի հիմնական պետական դպրոցը և Բելշիլ ակադեմիան, և իր հաջողությունները վերագրել է իր շոտլանդական կրթությանն ու շոտլանդական դաստիարակությանըH[23][24]։

Նա քիմիայի բակալավրի աստիճանը ստացել է Գլազգոյի համալսարանում[25][26]։

1990 թվականին նա լքեց Մեծ Բրիտանիան՝ Կալիֆորնիայի համալսարանում, Իրվին, դոկտորական ուսումը սկսելու համար[27]։ Նա իր դոկտորական թեզը պաշտպանել է 1996 թվականին[26]։

Պարգևներ և մրցանակներ

ՄակՄիլանը քիմիայի և գիտության ոլորտում ծառայությունների համար, 2022 թվականի ծննդյան առթիվ պատվավոր ասպետի շքանշանի արժանացավ[28][29]։

  • 2002 – Սլոանի հետազոտական կրթաթոշակ[30]
  • 2004 – Քիմիայի թագավորական ինստիտուտի Կորդեյ-Մորգան մեդալ[31]
  • 2012 – Ընտրվել է Թագավորական ընկերության անդամ[32][33]
  • 2012 – Ընտրվել է որպես Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[34]
  • 2013 – Ընտրվել է Էդինբուրգի թագավորական ընկերության (FRSE) թղթակից անդամ[35]
  • 2015 – Հարիսոն Հաուի մրցանակ[36]
  • 2017 – Ռյոջի Նոյորի մրցանակ[37]
  • 2018 – Ընտրվել է ԳԱԱ անդամ[26]
  • 2021 –Քիմիայի Նոբելյան մրցանակ[21]

Ծանոթագրություններ