Դեյվ Բրուբեկ

Դևիդ (Դեյվ) Ուորեն Բրուբեկ (դեկտեմբերի 6, 1920(1920-12-06)[1][2][3][…], Կոնկորդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] - դեկտեմբերի 5, 2012(2012-12-05)[1][2][3][…], Նորուոլկ[7][8]), ամերիկացի ջազային կոմպոզիտոր, դաշնակահար, «The Dave Brubeck Quartet»-ի ղեկավարը։ Քուլ ջազի («զով ջազի», կամ Կալիֆոռնիայի ջազի) լավագույն ներկայացուցիչներից մեկը։

Դեյվ Բրուբեկ
Բնօրինակ անունանգլ.՝ Dave Brubeck և անգլ.՝ David W. Brubeck
Ի ծնե անունանգլ.՝ David Warren Brubeck
Ծնվել էդեկտեմբերի 6, 1920(1920-12-06)[1][2][3][…]
Կոնկորդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5]
Երկիր ԱՄՆ[6]
Մահացել էդեկտեմբերի 5, 2012(2012-12-05)[1][2][3][…] (91 տարեկան)
Նորուոլկ[7][8]
Ժանրերջազ[9][10][11][…], West Coast jazz?[12], քուլ ջազ[13][14] և third stream?[15][16][17]
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, բենդ-լիդեր, ջազ երաժիշտ, երաժշտական գործիքավորող, ստուդիական երաժիշտ և երաժիշտ
Գործիքներդաշնամուր[18], jazz piano?, ստեղնաշարային գործիքներ և էլեկտրոնային ստեղնաշար[18]
ԼեյբլConcord Records և Columbia Records
ԿրթությունConservatory of Music, University of the Pacific?, Խաղաղօվկիանոսյան համալսարան, Միլս քոլեջ և Shasta High School?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և The Dave Brubeck Quartet?
ԱմուսինIola Brubeck?
Պարգևներ
Կայքdavebrubeck.com
 Dave Brubeck Վիքիպահեստում

Կենսագրություն

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին «Brubeck returns to Moscow» հաղորդման համար տված հարցազրույցում Բրուբեկն ասել է, որ իր տատիկներից մեկը Բելառուսից էր։ Նա ասել է նաեւ, որ իր ընտանիքի անդամները երիցական քրիստոնյաներ էին, բայց նրան չէին կնքել և նա ավելի ուշ կաթոլիկություն ընդունեց, «To Hope» պատարագը գրելուց հետո։

Սովորել է Դարիուս Միյոյի մոտ[21]։ Եղել է Բենջամին Ֆրանկլինի մրցանակի դափնեկիր (ԱՄՆ) (2008 թիվ)։ Մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին իր 92-րդ տարեդարձի նախօրյակին[22]։ Մահվան պատճառը եղել է սրտային անբավարարությունը[23]։

Ստեղծագործական գործունեություն

Ի դեպ կվարտետի աշխատանքը իրենից ներկայացնում է խմբային աշխատանք, որտեղ Բրուբեկի ներդրումը դժվար է առանձնացնել մյուս մասնակիցների ներդրումից։ Կվարտետի մասնակիցներից մեկը՝ սաքսաֆոնիստ Փոլ Դեզմոնդը հայտնի է իր չափերի հետ փորձերով (ստեղծագործությունների վերնագրերը խսում են իրենց մասին. «Փորձիր հինգ քառորդներ», «տասնմեկ քառորդներ» և այլն։ ) Դեյվ Բրուբեկի կվարտետի առավել հայտնի ստեղծագործություններից է դասական ջազային կոմպոզիցիան՝ «Take Five» (կոմպոզիտոր Փոլ Դեզմոնդ), ձայնասկավառակը լույս տեսավ 1959 թվին և ընդգրկվեց «Time Out» ալբոմում։ Այն առաջին ջազային կոմպոզիցիան էր, որը վաճառվել էր մեկ միլիոն օրինակով։ Եվ 1961 թվին այն ընդգրկվեց ամերկիյան Billboard Hot 100 ամսագրի ցուցակում։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվ Բրուբեկ» հոդվածին։