Դեկտեմբերի 5

թվական
5


Դեկտեմբերի 5, տարվա 339-րդ (նահանջ տարիներին՝ 340-րդ) օրն է։

  • Տարվա ավարտին մնում է 26 օր։

Դեպքեր

  • 1920 - Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը։ 1921-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»։
  • 1920 - ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։
  • 1936` Շարք է մտնում Քանաքեռգէսը։
  • 1936` ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը։ Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն։

Ծնունդներ

  • 1803 - Ֆյոդոր Տյուտչև, ռուս բանաստեղծ (վ. 1873):
  • 1837 - Ստեփանոս Պալասանյան, հայագետ (վ. 1889, Էջմիածնում
  • 1867 - Անտի Աարնե, ֆինն բանագետ (վ. 1925):
  • 1890 - Ֆրից Լանգ, գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ (վ. 1976):
  • 1901 - Ուոլթ Դիսնեյ, ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ, հնչյունավորող, մուլտիպլիկատոր, ձեռնարկատեր, մշակութային բրենդ և բարերար։
  • 1923 - Վլադիմիր Տենդրյակով, ռուս խորհրդային գրող։
  • 1946 - Խոսե Կարերաս, իսպանացի օպերային երգիչ (տենոր), որը հայտնի է Ջուզեպպե Վերդիի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունների իր մեկնաբանություններով։
  • 1962 - Թաթա Սիմոնյան, հայ երգիչ և կոմպիզիտոր
  • 1965 - Վահան Արծրունի, հայ երաժիշտ, երգահան
  • 1973 - Եգոր Գլումով, հայ հաղորդավար
  • 1975 - Ռոննի Օ'Սալլիվան, անգլիացի սնուկերիստ։
  • 1980 - Դավիթ Մանուկի Մելքոնյան Հայաստանի պետական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առաջին ազգային իրավաբան, Հայաստանի արդարադատության նախարարի նախկին տեղակալ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ։

Մահեր