Դիդակ Վիլա

իսպանացի ֆուտբոլիստ

Դիդակ Վիլա Ռուսելիո (իսպ․՝ Dídac Vilà Rosselló, հունիսի 9, 1989(1989-06-09)[1][2], Մատարո, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, ձախ եզրային պաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլ»-ի կազմում։

Դիդակ Վիլա
իսպ․՝ Dídac Vilà Rosselló
Դիդակ Վիլան 2011 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԴիդակ Վիլա Ռուսելիո
Ազգությունըիսպանացի
ՔաղաքացիությունըԻսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 9, 1989(1989-06-09)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրՄատարո, Իսպանիա
Հասակ184 սմ
Քաշ74 կգ
Դիրքեզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Էսպանյոլ
Համար12
Պատանեկան կարիերա
1998-2008Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2010-2011Իսպանիա Էսպանյոլ24 (0)
2011-2015Իտալիա Միլան1 (0)
2011-2012  Իսպանիա Էսպանյոլ37 (2)
2013-2014  Իսպանիա Ռեալ Բետիս12 (0)
2014-2015  Իսպանիա Էյբար15 (0)
2015-2017Հունաստան ԱԵԿ58 (3)
2017-ներկաԻսպանիա Էսպանյոլ14 (0)
Ազգային հավաքական
2011Իսպանիա Իսպանիա Մ212 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 26, 2015

Ակումբային կարիերա

«Էսպանյոլ»

Վիլան իսպանական «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի սան է։ Լա Լիգայի շրջանակներում թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2010 թվականի հունվարի 30-ին՝ «Ատլետիկ Բիլբաո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Էսպանյոլ»-ի հաղթանակով[3]։ Այդ մրցաշրջանի ընթացում նա մասնակցել է 11 հանդիպման։

2010-11 մրցաշրջանի ընթացքում Դիդակը ֆիզիկական խնդիրների պատճառով բաց է թողել մեկ ամիս[4][5], ապա նորից վերադարձել կատալոնական թիմի կազմ։

«Միլան»

2011 թվականի հունվարի 28-ին Դիդակ Վիլան տեղափոխվել է Սերիա А-ում հանդես եկող Միլան[6][7]։ Տրանսֆերն արժեցել է 3 միլիոն եվրո։

Թիմի կազմում ընդամենը 1 հանդիպում անցկացնելուց հետո[8] ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով վերադարձել է «Էսպանյոլ»՝ մինչև մրցաշրջանի ավարտը[9]։

2013-14 մրցաշրջանի ընթացքում Դիդակը վարձավճարով հանդես է եկել «Ռեալ Բետիս»-ի կազմում[10]։ Իսկ 2014-15 մրցաշրջանն անցկացրել մեկ այլ իսպանական թիմի՝ «Էյբար»-ի կազմում[11]։ «Էյբար»-ի կազմում նա մասնակցել է 16 հանդիպման։

«ԱԵԿ Աթենք»

2015 թվականի օգոստոսի 7-ին Վիլան 3 տարվա պայմանագիր է կնքել Հունաստանը ներկայացնող «ԱԵԿ Աթենք»-ի հետ։ Նա այստեղ գալով հույս ուներ վերադառնալ իր նախկին մակարդակին։

2016-17 մրցաշրջանի առաջին խաղում Դիդակը դարձել է գոլի հեղինակ «Հանտի ՖԱ»-ի դեմ խաղում։

Վերադարձ «Էսպանյոլ»

2017 թվականի օգոստոսի 30-ին Դիդակ Վիլան վերադարձել է «Էսպանյոլ»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր և ըստ այդ պայմանագրի նրա հրաժարագինը կազմելու է 25 միլիոն եվրո[12][13]։

Միջազգային կարիերա

2011 թվականին նա առաջին անգամ հրավիրվել է Իսպանիա Մ21 հավաքական։ Նա թիմի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և մասնակցել մի քանի հանդիպման[14]։

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Սերիա A-ի չեմպիոն - 2010-11

Միջազգային

  • Եվրոպայի չեմպիոն (Մ21) - 2011

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդակ Վիլա» հոդվածին։