Էսպանյոլ (ֆուտբոլային ակումբ)

Էսպանյոլ (կատ.՝ Reial Club Deportiu Espanyol de Barcelona, հայտնի է որպես RCD Espanyol կամ պարզապես Espanyol), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Իսպանիայի Բարսելոնա քաղաքից։ 1928 թվականից հանդես է գալիս իսպանական Լա Լիգայում։2020 թվականին տեղափոխվել է Սեգունդա։

Էսպանյոլ
Ամբողջական անունReial Club Deportiu

Espanyol de Barcelona, S.A.D.

Մականուն(ներ)Periquitos (Թութակներ)
Blanquiazules (Սպիտակակապույտներ)
Հիմնադրումհոկտեմբերի 28, 1900
Երկիր Իսպանիա
ՄարզադաշտԿոռնելյա-Էլ Պրատ
Տարողունակություն40,500
ՆախագահՉեն Յանշենգ
ՄարզիչՎիսենտե Մորենո
Կայք
ԼիգաԼա Լիգա
2018-197-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ
Էսպանյոլի մարզադաշտը՝ Կոռնելյա-Էլ Պրատը

Պատմություն

Էսպանյոլը հիմնադրվել է 1900 թվականին, ի պատասխան կատալոնական «Բարսելոնայի»։ «Էսպանյոլ» անվանումը նշանակում է «Իսպանական», որով հիմնադիրները փորձել են շեշտել, որ այն հիմնադրվել է միայն ազգությամբ իսապանացիների կողմից։

Հիմնադրումը

1900 թվականի հոկտեմբերի 28-ին Անխել Ռոդրիգեսի (Ángel Rodríguez) ջանքերով հիմնադրվեց Արքայական սպորտային ակումբ «Էսպանյոլը»։ Սկզբնական շրջանում նրա մեջ միայն ֆուտբոլային ակումբն էր մտնում։ Ակումբը կազմված էր հիմնականում ուսանողներից, ովքեր տարված էին Անգլիայից եկած նոր խաղով։

Առաջին տարիներին ակումբը հանդես էր գալիս վառ դեղին մարզահագուստով, բայց 1910 թվականին ակումբի անվանումը «Club Español de Fútbol»-ից փոխվում է «Club Deportivo Español»-ի ,ինչի հետ մեկտեղ հագուստի գույնը դառնում է կապույտ՝ սպիտակ ուղղահայաց գծերով, ի պատիվ մեծն ծովակալ Ռոխեր դե Լյուրիայի։

1928 թվականից սկսում է հանդես գալ Լա Լիգայում, իսկ հաջորդ տարի նվաճում է իր առաջին Իսպանիայի Գավաթը։

Նվաճումներ

Ազգային

  • Իսպանիայի Գավաթ
    • Հաղթող(4). 1929, 1940, 2000, 2006
    • Երկրորդ տեղ (5). 1911, 1915, 1941, 1947, 1957
  • Իսպանիայի Սուպերգավաթ
    • Երկրորդ տեղ (2). 2000, 2006
  • Էվա Դուարտեի Գավաթ
    • Երկրորդ տեղ (1). 1940
  • Սեգունդա Դիվիզիոն
    • Հաղթող (1). 1993–94
  • Մակայի Գավաթ
    • Հաղթող (1). 1902–03
  • Բարսելոնայի Գավաթ
    • Երկրորդ տեղ (1). 1902–03
  • Կատալոնիայի առաջնություն
    • Հաղթող (11). 1903–04, 1905–06, 1906–07, 1907–08, 1911–12, 1914–15, 1917–18, 1928–29, 1932–33, 1936–37, 1939–40
    • Երկրորդ տեղ (9). 1904–05, 1909–10, 1916–17, 1918–19, 1920–21, 1924–25, 1929–30, 1931–32, 1933–34
  • Կատալոնիայի Գավաթ
    • Հաղթող (6). 1994–95, 1995–96, 1998–99, 2005–2006, 2009–10, 2010–11
    • Երկրորդ տեղ (6). 1992–93, 1993–94, 2003–04, 2004–05, 2006–07, 2008–09, 2013–2014

Միջազգային

Ներկա կազմ

2019 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊԱնդրես Պրիետո
2 ՊՇՊիպա
3 ՊՇԱդրիա Պեդրոսա
4 ԿՊՎիկտոր Սանչես (2-րդ ավագ)
5 ՊՇՆալդո
6 ՊՇԼյուիս Լոպես
7 ՀՐՈւ Լեյ
8 ԿՊԱնդեր Իտուռասպե
9 ՀՐՖակունդո Ֆերեյրա (վարձավճարով Բենֆիկայից)
10 ԿՊՍերխի Դարդեր
11 ԿՊԽավի Պուադո
12 ՀՐՋոնաթան Կալյերի (վարձավճարով Դեպորտիվո Մալդոնադոյից)
13 ԴՊԴիեգո Լոպես
ԴիրքԽաղացող
14 ԿՊՕսկար Մելենդո
15 ԿՊԴավիդ Լոպես (3-րդ ավագ)
16 ՊՇԽավի Լոպես (Ավագ)
17 ՊՇԴիդակ Վիլա
18 ՊՇՍեբաստիան Կորշիա (վարձավճարով Սևիլյայից)
19 ՀՐՊաբլո Պիատտի
20 ՊՇԲերնարդո Էսպինոսա (վարձավճարով Ժիրոնայից)
21 ԿՊՄարկ Ռոկա
22 ԿՊՄատիաս Վարգաս
23 ԿՊԷստեբան Գրաներո
24 ՊՇՖերնանդո Կալերո
26 ԿՊՊոլ Լոսանո
31 ՀՐՎիկտոր Կամպուսանո

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսպանյոլ (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։