Դիմիտրովգրադ (Ռուսաստան)

Դիմիտրովգրադ (ռուս.՝ Димитровгра́д, մինչև 1972 թվականը՝ Մելեկես - ռուս.՝ Мелеке́сс), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Ուլյանովսկի մարզում։ Մելեկեսյան շրջանի վարչական կենտրոնն է, թեև այդ շրջանի կազմի մեջ չի մտնում՝ հանդիսանալով մարզային նշանակության քաղաք[3]։ Ձևավորում է քաղաք Դիմիտրովգրադ անվանումը կրող մունիցիպալ կազմավորում՝ քաղաքային շրջանի կարգավիճակով, որի կազմի մեջ՝ որպես միակ բնակավայր, մտնում է միայն Դիմիտրովգրադ քաղաքը[4]։

Բնակավայր
Դիմիտրովգրադ
ռուս.՝ Димитровград
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1698 թ.
Մակերես42 կմ²
ԲԾՄ60 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն115 253 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+4[2]
Հեռախոսային կոդ84235
Փոստային դասիչ423897
Պաշտոնական կայքdimitrovgrad.ru
Դիմիտրովգրադ (Ռուսաստան) (Ռուսաստան)##
Դիմիտրովգրադ (Ռուսաստան) (Ռուսաստան)

Ընկած է Ուլյանովսկի մարզի ձախափնյա հատվածում՝ Չերեմշանի ծոցի (Կույբիշևյան ջրամբարի) ափին, վերջինիս մեջ Վոլգայի վտակ Մեծ Չերեմշան գետի թափվելու վայրի մերձակայքում, մարզկենտրոնից՝ Ուլյանովսկ քաղաքից 79 կիլոմետր դեպի արևելք[5], հարևան Սամարայի մարզի վարչական կենտրոնից՝ Սամարա քաղաքից 118 կիլոմետր դեպի հյուսիս[6]։

Քաղաքն զբաղեցնում է 40,5 կմ² (4050 հեկտար)[7], քաղաքային շրջանը՝ 103,98 կմ² տարածք[8]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի մարդահամարի տվյալերով եղել է 122.580 (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում մարզում՝ զիջելով միայն մարզկենտրոնին)[9]։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 112 388։

Պատմություն

Բնակավայրը հիմնադրվել է 1714 թվականին՝ ոգելից խմիչքների տեղական գործարանի աշխատողների համար[10]։ 1919 թվականին քաղաքի կարգավիճակ է ստացել։ Մելեկես է կոչվել նրա միջով հոսող գետի անունով։

1972 թվականին Մելեկեսը վերանվանվել է Դիմիտրովգրադ՝ ի պատիվ Բուլղարիայի առաջին կոմունիստ ղեկավարի՝ Գեորգի Դիմիտրովի (1882—1949)[11]:

Տնտեսություն

Քաղաքի առաջատար ձեռնարկությունը նրանից 6 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք ընկած ատոմային ռեակտորների գիտահետազոտական ինստիտուտն է[12][13]։ Խոշոր ձեռնարկություններից են նաև ավտոպահեստամասերի՝ կարբյուրատորների, շարժիչների պոմպերի գործարանը[14], գորգագործական ֆաբրիկան, քիմիական արտադրության համար մեքենաներ թողարկող «Դիմիտրովգրադխիմմաշ» և «Զենիթխիմմաշ» գործարանները։

Բնակչություն

Բնակչության թվաքանակը
1897[15]1926[15]1931[15]1939[16]1959[15]1962[15]1967[15]
680018 00018 90032 48550 70056 00075 000
1970[17]1973[15]1975[18]1976[17]1979[19]1982[20]1985[21]
81 00090 00098 00098 000105 958111 000118 000
1986[17]1987[22]1989[23]1990[24]1991[17]1992[17]1993[17]
118 000121 000123 570125 000127 000129 000131 000
1994[17]1995[21]1996[21]1997[25]1998[21]1999[26]2000[27]
133 000134 000136 000137 000137 000137 200137 000
2001[21]2002[28]2003[15]2004[29]2005[30]2006[31]2007[32]
136 400130 871130 900130 000129 100128 000127 000
2008[33]2009[34]2010[35]2011[36]2012[37]2013[38]2014[39]
127 600127 966122 580122 231121 487119 999118 513
2015[40]2016[41]2017[42]2018[43]2019[44]2020[45]2021[46]
117 383116 678116 055115 253114 229113 472110 968

Քույր քաղաքներ

Դիմիտրովգրադը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[47].

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ульяновская — Симбирская энциклопедия: в 2 т. / ред. и сост. В. Н. Егоров. — Ульяновск : Симбирская книга, 2004. — 590 с. — 2500 экз. — ISBN 5-8426-0035-8.
  • Учебные заведения Ульяновска. История возникновения / О. М. Репьев, Приволжское книжное изд-во, 1969 г. — 441 с.
  • Н. П. ИнфоРост. ГПИБ | Протопопов И. А. Список населенных мест Самарской губернии... - Самара, 1900.. elib.shpl.ru.
  • СНП Самарской губернии на 1928 г.
  • СНП Средне-Волжского края на 1930 г.
  • Список насел. мест Сам. губ..

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրովգրադ (Ռուսաստան)» հոդվածին։