Ուլյանովսկ

Ուլյանովսկ (ռուս.՝ Улья́новск,(1648—1780 թվականներին՝ Синби́рск, 1780—1924 թվականներին՝ Симби́рск), քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի արևելյան հատվածում՝ Մերձվոլգյան բարձրությունում (Приволжская возвышенность), Վոլգա և Սվիյագա գետերի ափերին՝ Կույբիշևյան ջրամբարի մերձակայքում[3], Մոսկվայից 890 կիլոմետր դեպի հարավ-հարավ-արևելք։ Ուլյանովսկի մարզի վարչական կենտրոնն է[4], մարզային նշանակության քաղաք, ունի քաղաքային շրջանի կարգավիճակ։ 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 625 462[5]. այդ ցուցանիշով Ռուսաստանում զբաղեցնում է 22-րդ տեղը։

Բնակավայր
Ուլյանովսկ
ռուս.՝ Ульяновск
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումLeninsky District?[1], Zheleznodorozhnyy District, Ulyanovsk?[1], Զավոլժսկի շրջան[1] և Zasviyazhsky District, Ulyanovsk?[1]
Հիմնադրված է1648 թ.
Մակերես316,9 կմ²
ԲԾՄ150 մետր
Բնակչություն613 334 մարդ (հունվարի 1, 2023)
Ժամային գոտիUTC+4[2] և UTC+3[2]
Հեռախոսային կոդ8422
Փոստային դասիչ432000–432999
Պաշտոնական կայքulmeria.ru(ռուս.)
Ուլյանովսկ (Ռուսաստան)##
Ուլյանովսկ (Ռուսաստան)

Պատմություն

Բնակավայրը հիմնադրել է Բոգդան Խիտրովոն (Ալեքսեյ Միխայլովիչ ցարի կարգադրությամբ) 1648 թվականին՝ իբրև բերդամրոց՝ քոչվոր ցեղերի հարձակումներից ռուսական թագավորության արևելյան սահմանները պաշտպանելու նպատակով։ Եկատերինա II1780 թվականի վարչական բարեփոխումների ընթացքում դարձել է Սիմբիրյան փոխարքայության գլխավոր քաղաքը (Պավել Առաջինը 1796 թվականին փոխարքայությունը վերածել է նահանգի

Սիմբիրսկը ծննդավայրն է Ռուսաստանի 1917 թվականի ժամանակավոր կառավարության ղեկավար Ալեքսանդր Կերենսկու, ԽՍՀՄ-ի հիմնադիր Վլադիմիր Իլյիչ Լենին/Ուլյանովի (վերջինիս պատվին էլ 1924 թվականին վերանվանվել է, կոչվել Ուլյանովսկ)։ Քաղաքին ճանաչում ու համբավ են բերել նաև նրա արվեստագետ զավակները. այստեղ են ծնվել գրողներ Իվան Գոնչարովը, Նիկոլայ Յազիկովը, Նիկոլայ Կարամզինը, նկարիչներ Արկադի Պլաստովը, Նիկաս Սաֆրոնովը։

ՅՈՒՆԵՍԿՕ2015 թվականին Ուլյանովսկին շնորհել է «Գրականության քաղաք» տիտղոսը[6]։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի հուլիսի 2-ի հրամանագրով Ուլյանովսկին շնորհվել է «Աշխատանքային անձնվիրության քաղաք» («Город трудовой доблести») կոչումը[7]։

Պատկերասրահ

Քույր քաղաքներ

Ուլյանովսկը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[8]

Հետևյալ քաղաքների հետ էլ Ուլյանովսկը կնքել է համագործակցության պայմանագրեր.

Կլիմա

Ուլյանովսկի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)5.6
(42.1)
5.6
(42.1)
16.5
(61.7)
30
(86)
36.2
(97.2)
37.5
(99.5)
38.9
(102)
39.3
(102.7)
33.9
(93)
26.0
(78.8)
15.8
(60.4)
7.8
(46)
39.3
(102.7)
Միջին բարձր °C (°F)−8.2
(17.2)
−7.7
(18.1)
1.0
(33.8)
12.3
(54.1)
21.4
(70.5)
25.3
(77.5)
26.6
(79.9)
26.4
(79.5)
19.2
(66.6)
10.8
(51.4)
2.5
(36.5)
−4.2
(24.4)
10.5
(50.9)
Միջին օրական °C (°F)−8.9
(16)
−9.8
(14.4)
−3.6
(25.5)
6.4
(43.5)
13.8
(56.8)
18.0
(64.4)
20.0
(68)
17.8
(64)
12.1
(53.8)
5.4
(41.7)
−2.6
(27.3)
−7.9
(17.8)
5.1
(41.2)
Միջին ցածր °C (°F)−15.1
(4.8)
−16.0
(3.2)
−7.8
(18)
1.1
(34)
8.3
(46.9)
12.6
(54.7)
14.6
(58.3)
14.0
(57.2)
8.3
(46.9)
2.1
(35.8)
−2.7
(27.1)
−9.8
(14.4)
.8
(33.4)
Ռեկորդային ցածր °C (°F)−38.0
(−36.4)
−40.0
(−40)
−32.8
(−27)
−20.0
(−4)
−6.5
(20.3)
−2.2
(28)
3.8
(38.8)
−1.0
(30.2)
−4.9
(23.2)
−18.9
(−2)
−29.2
(−20.6)
−38.0
(−36.4)
−40.0
(−40)
Տեղումներ մմ (դյույմ)31
(1.22)
25
(0.98)
23
(0.91)
30
(1.18)
39
(1.54)
63
(2.48)
65
(2.56)
49
(1.93)
53
(2.09)
40
(1.57)
34
(1.34)
32
(1.26)
483
(19.02)
Միջ. անձրևոտ օրեր 43511151615151516105130
Միջ. ձնառատ օրեր 232014410000.351621104
% խոնավություն83817967596768707379848475
Միջին ամսական արևային ժամ43.492.4142.6216.0275.9300.0319.3275.9174.0102.348.037.22027
Աղբյուր #1: Pogoda.ru.net[16]
Աղբյուր #2: Climatebase (sun only)[17]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլյանովսկ» հոդվածին։