Դինկո Դերմենջիև

Դինկո Ցվետկով «Չիկո» Դերմենջիև (բուլղար․՝ Динко Цветков Дерменджиев, հունիսի 2, 1941(1941-06-02)[1][2], Պլովդիվ, Բուլղարիա - մայիսի 1, 2019(2019-05-01)[3], Պլովդիվ, Բուլղարիա[4]), բուլղարացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Բուլղարիայի սպորտի վաստակավոր վարպետ (1967 կամ 1968), Բուլղարիայի տարվա մարզիկ (1974), «Բոտև» ակումբի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Պլովդիվի պատվավոր քաղաքացի։

Դինկո Դերմենջիև
բուլղար․՝ Динко Цветков Дерменджиев
Քաղաքացիությունը Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 2, 1941(1941-06-02)[1][2]
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Մահվան ամսաթիվմայիսի 1, 2019(2019-05-01)[3] (77 տարեկան)
Մահվան վայրՊլովդիվ, Բուլղարիա
Հասակ174 սանտիմետր
Դիրքկիսապաշտպան և հարձակվող
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1958—1959Բուլղարիա Մարիցա? (?)
1959—1978Բուլղարիա Բոտև447 (194)
Ազգային հավաքական
1962—1977Բուլղարիա Բուլղարիայի ազգային հավաքական58 (19)
Մարզչական կարիերա
1978—1979Բուլղարիա Չեպինեց
1979—1984Բուլղարիա Բոտև
1984—1985Բուլղարիա Շումեն
1987—1988Բուլղարիա Սպարտակ (Պլևեն)
1988—1989Կիպրոսի Հանրապետություն Օմոնիա (Արադիպու)
1989—1991Բուլղարիա Բոտև
1991Բուլղարիա Լևսկի
1992Բուլղարիա Խեբիր
1992Բուլղարիա Բոտև
1993Բուլղարիա Բոտև
1996Բուլղարիա Լոկոմոտիվ (Պլովդիվ)
1996Բուլղարիա Լոկոմոտիվ (Սոֆիա)
1997Բուլղարիա Բոտև
1998—1999Բուլղարիա Լոկոմոտիվ (Պլովդիվ)
2000Բուլղարիա Բոտև
2001Բուլղարիա Բոտև
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Դինկո Դերմենջիևը գրեթե ողջ կարիերան անցկացրել է Պլովդիվի «Բոտև» ակումբում, ինչպես նաև 1958/1959 մրցաշրջանում խաղացել է «Մարիցայի» կազմում։ Դինկոն Բուլղարիայի ազգային հավաքականում անցկացրել է 58 հանդիպում[5]։ Ազգային թիմում աշխարհի երեք առաջնությունների (1962, 1966 և 1970) մասնակից է[6]։ Վերջինում գոլ է խփել Պերուի ազգային ընտրանուն[7]։

Ճանաչվել է «Բոտևի» 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։

Դերմենջիևը դարձել է Նիկոլայ Բարեկովի «Բուլղարիան առանց գրաքննության» (բուլղար․՝ България без цензура) կենտրոնամետ կուսակցության հիմնադիրներից[8]։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Դերմենջիևը ստացել է ՈՒԵՖԱ-ի արտոնագիր և մարզիչ է աշխատել տարբեր թիմերում՝ «Չեպինեցում» (Վելինգրադ) (1978-1979), «Շումենում» (1984-1985), Բուլղարիայի երիտասարդական հավաքականում (1985-1987, 1994-1995), «Սպարտակում» (Պլևեն) (1987-1988), «Օմոնիայում» (Արադիպու) (Կիպրոս) (1988-1989), «Մարիցայում» (Պլովդիվ) (1997), «Լևսկիում» (Սոֆիա) (1991), «Խեբիրում» (1992), «Չեռնոմորեցում» (Բուրգաս) (1995), «Լոկոմոտիվում» (Սոֆիա) (1996), «Լոկոմոտիվում» (Պլովդիվ) (1996, 1998-1999) և «Բոտևում» (Պլովդիվ) (1979-1984, 1989-1991, 1992-1993, 1995-1996, 1997-1998, 1999-2001)։

Դինկո Դերմենջիևը մահացել է 2019 թվականի մայիսի 1-ին Պլովդիվում[9]։

2020 թվականին Պլովդիվում մեկնարկել է քաղաքի «Խրիստո Բոտև» մարզադաշտի մոտ Դինկո Դերմենջիևի հուշարձանը տեղադրելու նախաձեռնությունը[10]։

Նվաճումներ

  • Բուլղարիայի չեմպիոն՝ 1967
  • Բուլղարիայի գավաթակիր՝ 1962, Բուլղարիայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1963, 1964
  • Ազգային առաջնությունում անցկացրած խաղերի քանակով երկրում երկրորդ արդյունք՝ 447
  • Ազգային առաջնությունում խփած գոլերի քանակով երկրում չորրորդ արդյունք՝ 194

Անձնական կյանք

Դերմենջիևի կնոջ անունն է Մարիա։ Նրանք ունեն երկու որդի՝ Ցվետոզար և Դիմիտր։ Ցվետոզարը ևս եղել է ֆուտբոլիստ և տարբեր տարիների պաշտպանել է «Բոտևի» և «Սլավիայի» գույները[11]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Никола Кицевски, Райчо Радулов Кой кой е в България. — София: Труд, 1998. — С. 203. — 809 с.
  • Георги Цеков Тодоров, Атанас Тодоров Станкушев Майстори и голмайстори: [биогр. данни за изтъкнати бълг. футболисти и интервюта]. — 2-е изд. — София: Медицина и физкултура, 1988. — 109 с.

Արտաքին հղումներ