Ֆուտբոլի աշխարհի առաջնություն

Ֆուտբոլի միջազգային մրցույթ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն (անգլ.՝ FIFA World Cup), նաև Մունդիալ (իսպ.՝ Copa Mundial de Fútbol-ից), ֆուտբոլի միջազգային առաջնություն։ Անցկացվում է 4 տարին 1 անգամ։ Առաջին անգամ անցկացվել է 1930 թվականին։ 1942 և 1946 թթ․ աշխարհի առաջնություն չի անցկացվել Երկրորդ Աշխարհամարտի պատճառով։ Մինչև այժմ անցկացվել է աշխարհի առաջնության 20 խաղարկություն, որոնց ընթացքում հինգ անգամ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն են ճանաչվել Բրազիլիայի (1958, 1962, 1970, 1994, 2002), չորսական անգամ՝ Գերմանիայի (1954, 1974, 1990, 2014) և Իտալիայի (1934, 1938, 1982, 2006), երեք անգամ Արգենտինայի (1978, 1986, 2022), երկուական անգամ՝ Ուրուգվայի (1930, 1950), և Ֆրանսիայի (1998, 2018), մեկական անգամ՝ Անգլիայի (1966) և Իսպանիայի (2010) ազգային հավաքականները։ Աշխարհի գործող չեմպիոն է հանդիսանում Արգենտինայի հավաքականը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
անգլ.՝ FIFA World Cup
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
Ֆուտբոլային ասոցիացիաՖԻՖԱ
Հիմնվել է1930
Ակումբների քանակ32 (վերջնական մրցաշար)
204 (որակավորման փուլ 2010 թ.)
Ներկայիս չեմպիոնԱրգենտինա Արգենտինա (3-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմԲրազիլիա Բրազիլիա (5 տիտղոս)
Պաշտոնական կայքwww.fifa.com
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1978

Աշխարհի առաջնությունը ամենավարկանիշային ֆուտբոլային մրցաշարն է աշխարհում, ամենաշատ դիտվող սպորտային մրցությունն է` առաջ անցնելով անգամ օլիմպիական խաղերից։ Ընդհանուր առմամբ 2006 թ. աշխարհի առաջնության բոլոր խաղերը միասին վերցված դիտել են 26.29 միլիարդ մարդ, իսկ եզրափակիչը դիտել է աշխարհի բնակչության մեկ իններորդ մասը[1][2][3][4]։

Պատմություն

ՖԻՖԱ աշխարհի առաջնության անցկացման վայրերը 1930–2022: Կանաչ` մեկ անգամ, մուգ կանաչ` երկու անգամ, բաց կանաչ` նախատեսվում է

Նախորդ միջազգային մրցություններ

Աշխարհում առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը կայացել է Գլազգո 1872 թվականին Շոտլանդիայի և Անգլիայի միջև[5] և ավարտվել է 0–0 հաշվով։ Առաջին միջազգային մրցությունը ամենամյա Ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունն է, որը անցկացվել է 1884 թվականից[6]։ Ֆուտբոլի զարգացման հետ մեկտեղ 20-րդ դարի սկզբին առանց մեդալների ֆուտբոլն ընգրկվեց 1900 և 1904 թվականների Օլիմպիական խաղերում[7]։

Երբ ՖԻՖԱ-ն հիմնադրվեց 1904 թվականին, փորձեց կազմակերպել միջազգային մրցություն Շվեյցարիայում Օլիմպիական խաղերից դուրս 1906 թվականին։ Քանի որ միջազգային ֆուտբոլը չէր ձևավորվել, այս փորձը անհաջողությամբ պսակվեց[8]։

1908 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում ֆուտբոլը ճանաչվեց պաշտոնական մրցություն։ Այդ ժամանակ խաղում էին միայն սիրողական ֆուտբոլիստներ և խաղերում հաղթեց Անգլիայի հավաքականը, որը կրկնեց հաղթանակը 1912 թվականի խաղերում։

1909 թվականին Թոմաս Լիպտոնը կազմակերպեց իր անվամբ մրցաշար Թուրինում։ Այս մրցույթում խաղում էին տարբեր երկրների ակումբներ, ոչ հավաքականներ։ Այս մրցությունը հաճախ կոչում են Առաջին աշխարհի գավաթ[9] և ներգրավեց Իտալիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի ամենահեղինակավոր ակումբներին, սակայն Անգլիան հրաժարվեց մասնակեցլ։ Լիփթոնը հրավիրեց անգլիական Վեստ Օկլենդ Թաուն ակումբին, որը դարձավ առաջնության հաղթող և պաշտպանեց տիտղոսը 1911 թվականին։

1914 թվականին ՖԻՖԱ-ն համաձայնեց համարել Օլիմպիական առաջնությունը որպես «ֆուտբոլի աշխարհի սիրողական առաջնություն» և վերցրեց իր վրա մրցույթի հսկողությունը[10]։ Սա ճանապարհ բացեց աշխարհում առաջին միջմայրցամաքային ֆուտբոլային մրցաշարի 1920 թվականի Ամառային օլիմպիական խաղերում, որին մասնակցեց Եգիպտոսը և 13 եվրոպական հավաքական և հաղթող դարձավ Բելգիան[11]։ Ուրուգվայը հաղթեց մյուս երկու Օլիմպիական խաղերում։

Աշխարհի գավաթներ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ

Սենտենարիո մարզադաշտ, 1930 թվականի Աշխարհի գավաթի եզրափակչի վայրը Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում

Օլիմպիական խաղերի ֆուտբոլային առաջնությունների հաջողություններից հետո ՖԻՖԱ նախագահ Ժյուլ Ռիմեն նորից սկսեց մտածել Օլիմպիական խաղերից դուրս սեփական առաջնության մասին։ 1928 թվականի մայիսի 28-ին Ամստերդամում կայացած ՖԻՖԱ-ի համաժողովում որոշվեց կազմակերպել ինքնուրույն ֆուտբոլի աշխարհի առաջնություն[12]։ Քանի որ Ուրուգվայը, որը այդ տարի նշում էր իր անկախության հարյուր ամյակը, որոշվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացնել հենց Ուրուգվայում։

ՖԻՖԱ-ի անդամ մի քանի երկրների ուղարկվեց հրավեր մասնակցելու առաջնությանը, սակայն Եվրոպայի երկրների համար նշանակում էր անցնել Ատլանտյան օվկիանոսը և հասնել Ուրուգվայ։ Մրցույթի սկզբից երկու ամիս առաջվա դրությամբ ոչ մի եվրոպական երկիր չէր ընդունել հրավերը։ Ռիմեն պահանջեց Բելգիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի և Հարավսլավիայի հավաքականներին մասնակցել առաջնությանը։ Ընդհանուր մասնակցեցին 13 երկիր, յոթը` Հարավային ամերիկայից, չորսը Եվրոպայից և երկուսը` Հյուսիսային Ամերիկայից։

Առաջին երկու խաղերը անցկացվեցին միաժամանակ, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հաղթանակ տարան համապատասխանաբար Մեքսիկայի և Բելգիայի հանդեպ։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին գոլը հեղինակեց Լուսիեն Լորենը Ֆրանսիայից[13]։ Եզրափակչում Ուրուգվայը առավելության հասավ Արգենտինայի նկատմամբ և դարձավ առաջին գավաթակիրը[14]։

Աշխարհի գավաթի հիմնադրումից հետո Ամառային օլիմպիական խաղեր 1932-ը կայացավ Լոս Անջելեսում և նախատեսված չէր անցկացնել ֆուտբոլի մրցություն քանի որ ֆուտբոլը ԱՄՆ-ում ժողովրդականություն չէր վայելում[15]։ Օլիմպիական ֆուտբոլը վերադարձավ 1936 թվականի Օլիմպիական խաղերում, սակայն ավելի վարկանիշային էր Աշխարհի գավաթը։

Առաջին Աշխարհի առաջնությունները ունեցան ուղևորության և պատերազմի հետ կապված խնդիրներ։ Քիչ հարավամերիկյան հավաքականներ ցանկացան ուղևորվել Եվրոպա 1934 և 1938 թվականների առաջնություններին մասնակցելու համար։ Բրազիլիան միակ հարավամերիկյան հավաքականն էր, որը մասնակցեց երկուսին։ 1942 և 1946 թվականների առաջնությունները, որոնք պետք է կայանային Նացիստական Գերմանիայում և Բրազիլիայում[16], չեղարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրա հետևանքների պատճառով։

Խաղարկությունների արդյունքներ

ՏարիԱնցկացման վայրըՉեմպիոնՀաշիվըՓոխչեմպիոնԵրրորդ տեղՀաշիվըՉորրորդ տեղԹիմերի քանակը
1930
Մանրամասն
 Ուրուգվայ
Ուրուգվայ
4 : 2
Արգենտինա

Միացյալ Նահանգներ

Հարավսլավիա
13
1934
Մանրամասն
 Իտալիա
Իտալիա
2 : 1 ԼԺՀ
Չեխոսլովակիա

Գերմանիա
3 : 2
Ավստրիա
16
1938
Մանրամասն
 Ֆրանսիա
Իտալիա
4 : 2
Հունգարիա

Բրազիլիա
4 : 2
Շվեդիա
15
1950
Մանրամասն
 Բրազիլիա
Ուրուգվայ

Բրազիլիա

Շվեդիա

Իսպանիա
13
1954
Մանրամասն
 Շվեյցարիա
Արևմտյան Գերմանիա
3 : 2
Հունգարիա

Ավստրիա
3 : 1
Ուրուգվայ
16
1958
Մանրամասն
 Շվեդիա
Բրազիլիա
5 : 2
Շվեդիա

Ֆրանսիա
6 : 3
Արևմտյան Գերմանիա
16
1962
Մանրամասն
 Չիլի
Բրազիլիա
3 : 1
Չեխոսլովակիա

Չիլի
1 : 0
Հարավսլավիա
16
1966
Մանրամասն
 Անգլիա
Անգլիա
4 : 2 ԼԺՀ
Արևմտյան Գերմանիա

Պորտուգալիա
2 : 1
Խորհրդային Միություն
16
1970
Մանրամասն
 Մեքսիկա
Բրազիլիա
4 : 1
Իտալիա

Արևմտյան Գերմանիա
1 : 0
Ուրուգվայ
16
1974
Մանրամասն
 Գերմանիա
Արևմտյան Գերմանիա
2 : 1
Նիդերլանդներ

Լեհաստան
1 : 0
Բրազիլիա
16
1978
Մանրամասն
 Արգենտինա
Արգենտինա
3 : 1 ԼԺՀ
Նիդերլանդներ

Բրազիլիա
2–1
Իտալիա
16
1982
Մանրամասն
 Իսպանիա
Իտալիա
3 : 1
Արևմտյան Գերմանիա

Լեհաստան
3 : 2
Ֆրանսիա
24
1986
Մանրամասն
 Մեքսիկա
Արգենտինա
3 : 2
Արևմտյան Գերմանիա

Ֆրանսիա
4 : 2 ԼԺՀ
Բելգիա
24
1990
Մանրամասն
 Իտալիա
Արևմտյան Գերմանիա
1 : 0
Արգենտինա

Իտալիա
2 : 1
Անգլիա
24
1994
Մանրամասն
 Միացյալ Նահանգներ
Բրազիլիա
0 : 0 ԼԺՀ
3 ։ 2 ՀՏՀ

Իտալիա

Շվեդիա
4 : 0
Բուլղարիա
24
1998
Մանրամասն
 Ֆրանսիա
Ֆրանսիա
3 : 0
Բրազիլիա

Խորվաթիա
2 : 1
Նիդերլանդներ
32
2002
Մանրամասն
 Հարավային Կորեա
 Ճապոնիա

Բրազիլիա
2 : 0
Գերմանիա

Թուրքիա
3 : 2
Հարավային Կորեա
32
2006
Մանրամասն
 Գերմանիա
Իտալիա
1 : 1 ԼԺՀ
5 ։ 3 ՀՏՀ

Ֆրանսիա

Գերմանիա
3 : 1
Պորտուգալիա
32
2010
Մանրամասն
 Հարավային Աֆրիկա
Իսպանիա
1 : 0 ԼԺՀ
Նիդերլանդներ

Գերմանիա
3 : 2
Ուրուգվայ
32
2014
Մանրամասն
 Բրազիլիա
Գերմանիա
1 : 0 ԼԺՀ
Արգենտինա

Նիդերլանդներ
3 : 0
Բրազիլիա
32
2018
Մանրամասն
 Ռուսաստան
Ֆրանսիա
4 : 2
Խորվաթիա

Բելգիա
2 : 0
Անգլիա
32
2022
Մանրամասն
 Կատար
Արգենտինա
3 : 3 ԼԺՀ
4 ։ 2 ՀՏՀ

Ֆրանսիա

Խորվաթիա
2 : 1
Մարոկկո
32
2026
Մանրամասն
 Միացյալ Նահանգներ
 Մեքսիկա
 Կանադա
48

Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուները

2022 թվականի Դեկտեմբերի 27-ի դրությամբ

Թվատառերով նշված են կարիերան շարունակող ֆուտբոլիստները։

ՖուտբոլիստՀավաքականԳոլերԽաղերՄիջինումԱռաջնություններ
1Միրոսլավ Կլոզե  Գերմանիա16240,672002, 2006, 2010, 2014
2Ռոնալդո  Բրազիլիա15190,791994, 1998, 2002, 2006
3Գերդ Մյուլլեր  Գերմանիա14131,081970, 1974
4Ժյուստ Ֆոնտեն  Ֆրանսիա1362,171958
5Լիոնել Մեսսի  Արգենտինա13260,52006, 2010, 2014, 2018, 2022
6Կիլիան Մբապպե  Ֆրանսիա12140,862018, 2022
Պելլե  Բրազիլիա12140,861958, 1962, 1966, 1970
8Շանդոր Կոչիշ  Հունգարիա1152,201954
Յուրգեն Կլինսման  Գերմանիա11170,651990, 1994, 1998
10Հելմուտ Ռան  Գերմանիա10101,001954, 1958
Գարի Լինեկեր  Անգլիա10120,831986, 1990
Գաբրիել Բատիստուտա  Արգենտինա10120,831994, 1998, 2002
Թեոֆիլո Կուբիլյաս  Պերու10130,771970, 1978, 1982
Թոմաս Մյուլեր  Գերմանիա10190,532010, 2014, 2018, 2022
Գժեգոժ Լյատօ  Լեհաստան10200,501974, 1978, 1982

Ծանոթություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հոդվածին։