Դմիտրի Չերնիշենկո

Դմիտրի Չերնիշենկո (ռուս.՝ Дми́трий Никола́евич Черныше́нко, սեպտեմբերի 20, 1968(1968-09-20), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2020 թվականի հունվարի 21-ից Միխայիլ Միշուստինի կառավարությունում նախագահի տեղակալը թվային տնտեսության և նորարարության, կապի, ԶԼՄ-ների, ինչպես նաև մշակույթի, զբոսաշրջության և սպորտի հարցերով[1]։

Դմիտրի Չերնիշենկո
 
Կրթություն՝Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարան
Մասնագիտություն՝սպորտային գործադիր և քաղաքական գործիչ
Ծննդյան օրսեպտեմբերի 20, 1968(1968-09-20) (55 տարեկան)
ԾննդավայրՍարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

2007-2014 թվականներին եղել է Սոչիի XXII ձմեռային Օլիմպիական խաղերի և XI ձմեռային Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահը։ 2014 թվականի նոյեմբերի 28-ից Հոկեյի մայրցամաքային լիգայի նախագահ, վարչության նախագահ։ «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենն ու վարչության նախագահը։ 2018 թվականի հոկտեմբերի 20-ից ղեկավարում է նաև «GPM entertainment TV» ենթահոլդինգը[2]։

2019 թվականին Դմիտրի Չերնիշենկոն երկրորդ անգամ անընդմեջ ընդգրկվել Է Variety500-ում՝ աշխարհում 500 ամենաազդեցիկ մեդիափերսոնի ցուցակում, որը կազմում է ամերիկյան Variety առաջատար հրատարակությունը[3]։

Կենսագրություն

ՄՕԿ 119-րդ նստաշրջանի բացման արարողությանը

Մեծացել է Մայկոպ[4] և Սոչի քաղաքներում։

Ավարտել է Մոսկվայի «Ստանկին» պետական տեխնոլոգիական համալսարանը՝ ինժեներ-համակարգատեխնիկի մասնագիտությամբ։ Այստեղ սովորելու ժամանակ նկարել է ՄՄՄ գովազդային հոլովակի գրաֆիկը, որի համար ստացել է իր առաջին հոնորարը՝ 1500 դոլար[5]։

1989-1991 թվականներին աշխատել է Copris&M Co համատեղ հեռահաղորդակցային ընկերությունում որպես ծրագրավորող։

1989 թվականին «Ստանկին» ՄՀՏ-ի համակուրսեցիների հետ հիմնադրել է «Ինֆորմատիկա Մարքեթինգ Սերվիս» (ԻՄՍ) ընկերությունը՝ ԽՍՀՄ-ում համակարգչային գրաֆիկայի առաջին ստուդիաներից մեկը։ 1991-1992 թվականներին զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։

1993 թվականին դարձել է ԻՄՍ-ի հիման վրա ստեղծված Media Arts գովազդային գործակալության համահիմնադիրը, որը շուտով ստացել է Media Arts Group գովազդային հոլդինգի կարգավիճակ։ 1994 թվականին զբաղեցրել է ստեղծագործական տնօրենի, 1996 թվականին՝ Media Arts Group-ի փոխնախագահի պաշտոնը[5]։

1998-2002 թվականներին եղել է «ԴԹՎ-Մա» հեռուստատեսային արտադրական ստուդիայի գլխավոր տնօրեն, որը ստեղծվել է Media Arts Group հոլդինգի կողմից։ «ԴԹՎ-Մա»-ի հաճախորդներն էին միջազգային առաջատար բրենդներն ու գովազդային գործակալությունները։ Արժանացել է բազմաթիվ ռուսական և միջազգային մրցանակների[6]։

2002 թվականին դարձել է Media Arts Group-ի ավագ փոխնախագահ և գլխավորել Sportima ընկերությունը, որը ստեղծվել է հոլդինգի ներսում սպորտային մարքեթինգի ոլորտում աշխատելու համար[5]։

2005 թվականի նոյեմբերին գլխավորել Է Սոչիի Օլիմպիական և Պարալիմպիկ Խաղերի անցկացման իրավունքի արշավը՝ դառնալով «Սոչի-2014» հայտային կոմիտեի գլխավոր տնօրեն[7]։

2007-2014 թվականներին եղել է Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի և 2014 թվականի ձմեռային Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահը[8]։

2007 թվականի սեպտեմբերի 26-ից Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, բարձրագույն նվաճումների սպորտի, XXII ձմեռային Օլիմպիական խաղերի և 2014 թվականի ձմեռային Պարալիմպիկ խաղերի նախապատրաստման և անցկացման խորհրդի նախագահության անդամ[9]։

2007 թվականի նոյեմբերի 12-ից «Օլիմպստրոյ» դիտորդական խորհրդի նախագահի տեղակալ[10]։

2014 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր գլխավորել Է Volga Group ներդրումային ընկերությունը, որը գործարար Գենադի Տիմչենկոյի ակտիվների կառավարիչն է[11]։

2014 թվականի նոյեմբերի 28-ից Հոկեյի մայրցամաքային լիգայի նախագահն ու վարչության նախագահը[12]։

2014 թվականի դեկտեմբերի 23-ից Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի խորհրդի անդամ է։

2015 թվականի հունվարի 13-ից «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենն ու վարչության նախագահն է[13]։

2016 թվականից ազգային գովազդային դաշինքի տնօրենների խորհրդի նախագահն է[14]։

2020 թվականի հունվարի 21-ից Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ թվային տնտեսության և նորարարության, կապի և ԶԼՄ-ների, ինչպես նաև մշակույթի, զբոսաշրջության և սպորտի հարցերի գծով[15]։ Բացի այդ, պատասխանատու է հատկապես նշանակալի մարզական միջոցառումների անցկացման և կրոնական կազմակերպությունների հետ փոխգործակցության համար[1]։

Տիրապետում է անգլերեն լեզվին[16]։

Մրցանակներ և նվաճումներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի պարգևատրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից (2014 թվականի մարտի 24)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2014 թվականի մարտի 24), Սոչիում 2014 թվականի XXII Օլիմպիական և XI Պարալիմպիկ ձմեռային խաղերի նախապատրաստման և անցկացման կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի և Ռուսաստանի հավաքականների հաջող ելույթների ապահովման համար[17]։
  • Պատվո շքանշան (2014 թվականի օգոստոսի 6), Սոչիում 2014 թվականի XXII Օլիմպիական և XI Պարալիմպիկ ձմեռային խաղերի նախապատրաստման և անցկացման կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի և Ռուսաստանի հավաքականների հաջող ելույթների ապահովման համար[18]։
  • «Ռուսաստանի սպորտային աստղեր» ազգային մրցանակի դափնեկիր (2008 թվական)[19]։
  • Ոսկե Օլիմպիական շքանշան (2014 թվական)[20]։
  • Պատվարժան Սերգեյ Ռադոնեժսկի II աստիճանի շքանշան (2014 թվականի օգոստոսի 28)[21]։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն (2018 թվականի մայիսի 30), ռուսական հասարակության հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցության համար[22]։
  • Բարեկամության շքանշան (2019 թվականի մայիսի 23)[23]։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Չերնիշենկո» հոդվածին։