Դոլբի թատրոն

Դոլբի թատրոն (նախկինում կոչվել է Կոդակ թատրոն) (անգլ.՝ Dolby Theatre), Լոս Անջելեսի Հոլիվուդյան Բուլվար փողոցում գտնվող Hollywood and Highland Center առևտրային մոլի և զվարճանքների կենտրոնում գտնվող թատրոն։Բացման օրվանից (2001 թվականի նոյեմբերի 9) այստեղ են իրականացվում Օսկարի մրցանակաբաշխությունները։

Դոլբի թատրոն
Դոլբի թատրոնի մուտքն ու ճակատային մասը
Տեսակթատրոն և համերգասրահ
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրը6801 Հոլիվուդյան բուլվար
Լոս Անջելես, Կալիֆորնիա
Հիմնադրման ամսաթիվ2001 թվական, նոյեմբերի 9
Անվանված էDolby Surround?
ՃարտարապետDavid Rockwell?
Կայքdolbytheatre.com(անգլ.)
 Dolby Theatre Վիքիպահեստում

Ճարտարապետություն

Թատրոնը նախագծվել է Դեյվիդ Ռոքվելի կողմից Theatre Projects Consultants («Թատրոնի նախագծային խորհրդատուներ») խմբի հետ՝ հատկապես այն հարմարեցնելով Օսկարի մրցանակաբաշխություններին[1]։ Թատրոնը աշխարհին հատկապես հայտնի է այս Օսկարի ամենամյա մրցանակաբաշխություններով։

Մինչ 2012 թվականի փետրվարը թատրոնը հովանավորվում էր Eastman Kodak ընկերության կողմից, որը 75 միլիոն դոլար էր վճարել շինությունն անվանակոչելու համար[2]։2012 թվականի սկզբին «Eastman Kodak»-ը սնանկ ճանաչվեց, ուստի անվանակոչելու իրավունքի պայամանգիրը դադարեցվեց։ Այնուհետև տարածքի սեփականատիրոջ առաջարկով թատրոնի անվանում ը ժամանակավորապես փոխվեց «The Hollywood and Highland Center»[3][4] 2012 թվականի մայիսի 1-ին հայտարարվեց, որ տարածքը կանվանվի Դոլբի թատրոն, այն ժամանակ, երբ «Dolby Laboratories»-ը քսան տարվա ժամկետով անավանակոչելու իրվաունքի պայմանագիր կնքեց[5] Դոլբին նախ առաջին հերթին բարելավեց ձայնային համակարգը՝ կիրառելով Դոլբի Ատմոս (Dolby Atmos): Շարունակաբար ընկերությունը կատարելոգործում է դահլիճը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ[6]։

«Մեծ Աստիճանները» դեպի Դոլբի թատրոն

Ծանոթագրություններ