Ելենա Ցագրինու

Ելենա Ցագրինու (հուն․՝ Έλενα Τσαγκρινού, նոյեմբերի 16, 1994(1994-11-16), Աթենք, Հունաստան), հույն երգչուհի, որը 2021 թվականին «El Diablo» երգով ներկայացրել է Կիպրոսը Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում, որը տեղի է ունեցել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում[1]։

Ելենա Ցագրինու
Բնօրինակ անունհուն․՝ Έλενα Τσαγκρινού
Ծնվել էնոյեմբերի 16, 1994 (29 տարեկան)
Աթենք, Հունաստան
Երկիր Հունաստան
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի և երաժիշտ
Գործիքներվոկալ
Գործունեություն2013-Ներկա օրերս
ԼեյբլFeelgood (2013–2017) Panik (2017–Ներկա օրերս)
ԿրթությունMusic School of Pallini?
 Elena Tsagrinou Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Աթենքում 1994 թվականի նոյեմբերի 16-ին։ 14 տարեկանում մասնակցել է «Greece Got Talent» հեռուստաերաժշտական մրցույթին՝ հասնելով կիսաեզրափակիչ։ 2013 թվականին նա դարձել է «OtherView» խմբի մեներգչուհին[2]։

2017 թվականին Ելենան սկսեց իր սոլո կարիերան՝ թողարկելով «Pame Ap' Tin Arhi» վերնագրով սինգլը, որը գրվել է Դիմիտրիս Կոնտոպուլոսի և Նիկոս Մորաիտիսի կողմից։

Բոլոր այս տարիների ընթացքում նա համագործակցել է բազմաթիվ այլ հայտնի հույն արտիստների հետ, ինչպիսիք են Կոնստանտինոս Արգիրոսը և Մելիսսան[3]։

Եվրատեսիլ 2021 երգի մրցույթ

2020 թվականի նոյեմբերի 5-ին կիպրական CyBC հեռուստաընկերությունը հաստատեց, որ Ելենան կներկայացնի Կիպրոսը Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում «El Diablo» երգով։ Երգի հեղինակներն են Թոմաս Ստենգաարդը, Ջիմի Թորնֆելդը, Լորել Բարքերը և Օքսան[4]։

Երգչուհու համարի մեջ գերակշռում էր կարմիր գույնը, բեմի մեջտեղում կար հայելային կառույց, որը արտացոլում էր երգչուհուն մեջքից և բազմապատկում պարողների թիվը։ Երգի երկրորդ կեսին բեմի հետևում հայտնվում է «El Diablo» մակագրությունը, որի տառերը բոցավառվում են կրակով։

Եվրատեսիլի 1-ին կիսաեզրափակիչում Ելենան զբաղեցրեց 6-րդ տեղը և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում նա հանդես եկավ 1-ին համարով։ Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում նա զբաղեցրել է 16-րդ տեղը՝ հավաքելով 94 միավոր։ Երգչուհին ստացել է 12 վարկանիշ Ռուսաստանի և Հունաստանի հեռուստադիտողների կողմից[5]։

Սկավառակագրություն

Ալբոմներ

ԱնվանումՏեղեկություն
El Diablo - The Album

Սինգլներ

ԱնվանումՏարիՀորիզոնականը չարթերումԱլբոմ
ՀՈՒՆ
[6]
«Pame Ap' Tin Arhi»2018El Diablo - The Album
«Summer Romance»
«Paradeisos»
«Tsai Me Lemoni»
(Dakis-ի հետ)
2019
«San Lava»
(Oge-ի հետ)
«Logia»
«Amore»2020
«El diablo»202110
«—» նիշը նշանակում է, որ սինգլը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ երկրում։

Ծանոթագրություններ