Ռոտերդամ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոտերդամ (այլ կիրառումներ)

Ռոտերդամ, Նիդերլանդների Թագավորության մեծությամբ երկրորդ քաղաքը, Եվրոպայի ամենամեծ և աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկը։ Գտնվում է Ռոտ գետի ձախ ափին, Հարավային Հոլանդիա մարզում։ Քաղաքապետը Ահմեդ Աբոուտալեբն է։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 12.500 եվրո է։

Բնակավայր
Ռոտերդամ
հոլ.՝ Rotterdam
ԴրոշԶինանշան

ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
Մակերես319,35 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն664 311 մարդ (հունվարի 1, 2023)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ010
Փոստային դասիչ3000–3089
Պաշտոնական կայքrotterdam.nl(նիդեր.)
Ռոտերդամ (Նիդեռլանդներ)##
Ռոտերդամ (Նիդեռլանդներ)

Բնակչությունը՝ 664 311 մարդ (հունվարի 1, 2023): Լայն ճանաչում է ձեռք բերել «Էրազմ» համալսարանի, մշակութային աշխույժ կյանքի, պատմամշակութային հարուստ ժառանգության, ժամանակակից ճարտարապետության կոթողների, այդ թվում՝ նիդերլանդական քաղաքների համար անսովոր երկնաքերների շնորհիվ, որոնց նախագծողներից են անվանի ճարտարապետներ Ռեմ Կուլհասը, Պիետ Բլոմը, Բեն վան Բերկելը[1][2]։

Հաղորդակցության բազմազան ու հզոր զարգացած միջոցների, այդ թվում՝ ավտոմայրուղիների, երկաթուղային լայն ցանցի, նավուղիների առկայությունը, առիթ են տվել Ռոտերդամն անվանելու «Եվրոպայի դարպաս» և մինչև անգամ «աշխարհի դարպաս»[3][4][5]։

Միջազգային հարաբերություններ

2008 թվականի դրությամբ Ռոտերդամն ուներ 13 քույր քաղաք, 12 գործընկեր քաղաք և 4 քույր նավահանգիստ[6]։ Պաշտոնապես հայտարարվել է, որ այդ կարգավիճակը որևէ առավելություն չի շնորհում քաղաքի միջազգային հարաբերություններում[7]։ Ռոտերդամը, թեև ոչ պաշտոնական, այդուհանդերձ՝ սերտ կապեր ունի Ստամբուլի հետ[8]։

Քույր քաղաքներ

Գործընկեր քաղաքներ

Քույր նավահանգիստներ

Տես նաև

Գրականություն

  • Amersfoort, H; և այլք: (2005), Mei 1940 – Strijd op Nederlands grondgebied (Dutch), SDU, ISBN 90-12-08959-X{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Brongers, E.H. (2004), Opmars naar Rotterdam (Dutch), Aspect, ISBN 90-5911-269-5{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Evans, Richard J. (2008). The Third Reich at War. London: Allen Lane. ISBN 978-0-7139-9742-2.
  • Götzel, H (1980), Generaloberst Kurt Student und seine Fallschirmjäger (German), Podzun-Pallas Verlag, ISBN 3-7909-0131-8, OCLC 7863989{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Lourens, Piet; Lucassen, Jan (1997). Inwonertallen van Nederlandse steden ca. 1300–1800. Amsterdam: NEHA. ISBN 9057420082.

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոտերդամ» հոդվածին։