Ելփին

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ելփին (այլ կիրառումներ)

Ելփին, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղ
Ելփին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Համայնք Արենի համայնք[1]
ԲԾՄ1545 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1209[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ելփին (Հայաստան)##
Ելփին (Հայաստան)
Ելփին (Վայոց ձորի մարզ)##
Ելփին (Վայոց ձորի մարզ)

Աշխարհագրություն

Ելփին գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի հարավարևմտյան մասում՝ Ելփին գետի ափին։ Բնակավայրի կողքին է գտնվում ԹուխԲնակավայրը Ծովի մակարդակից բարձր է 1545 մ, իսկ հողատարածքները՝ 1400 մ-ից մինչև 2800 մ։ Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ մայրաքաղաք Երևանից` 97 կմ։

Ելփին գյուղի անմիջապես արևմուտքով անցնում է Հայաստանի Մ 2 միջպետական ավտոճանապարհը, որի հարևանությամբ գտնվող լեռներով անցնում է հայ-ադրբեջանական շփման գիծը, որը բաժանում է Վայոց ձորի մարզը Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից։ Բնակավայրի հյուսիս-արևմուտքում գտնվում է Արարատի մարզի Զանգակատուն, հարավ-արևելքում՝ Վայոզ ձորի մարզի Չիվա և Ռինդ բնակավայրերը։

Կլիմա

Կլիման` մեղմ է, մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը տատանվում է 280-350 մմ սահմաններում։ Ամենաբարձր դրական աստիճանը արձանագրվել է +43 °C, ամենացածրը` -30 °C։

Պատմություն

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականի ռուս-պարսկական պատերազմից հետո, պատմական Հայաստանի Սալմաստ գավառի Բրադես գյուղից տեղափոխված հայերով։ Գյուղի ներկայիս անվանումը առաջացել է գյուղի տարածքում գտնվող պատմական Նրբույն-Նրբին-Էրփին-Ելփին ձևափոխությունից։

Ելփին գյուղի ներկայիս վարչական տարածքում են գտնվում պատմական Աղոպեն, Խնձորուտ, Կեչուտ, Ճոճանակ, Ճավաձոր, Մոխրոտ և այլ բնակավայրեր։

Պատմամշակութային հուշարձաններ

Ելփին գյուղի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնց մի մասը 2003 թվականի դրությամբ հաշվառված են պետության կողմից[4]։ Պետության կողմից հաշվառված պատմամշակութային հուշարձանների ցանկում առկա են 7 հուշարձան, որոնցից 3-ը հանրապետական և 4-ը տեղական նշանակության կարգավիճակով[4]։ Դրանցից են գյուղի մեջ՝ խիտ կառուցապատված միջավայրում գտնվող և 14-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, այնտեղ գտնվող և 14-րդ դարով թվագրվող խաչքարը, գյուղից 1 կմ դեպի հարավ-արևելք՝ Ելփին - Եղեգնաձոր ճանապարհի եզրին, բարձրադիր տեղանքում գտնվող և 14-ից 19-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, 17-րդ դարով թվագրվող Թուխ մանուկ մատուռը, վերջինի հարավային կողմում տեղադրված և 14-րդ դարով թվագրվող խաչքարը, գյուղի հյուսիսային մասում գտնվող և 1908 թվականին կառուցված կիսավեր եկեղեցին, գյուղից 0․5 կմ դեպի հարավ-արևելք՝ Եղեգնաձոր տանող ճանապարհի աջ կողմում գտնվող և 10-րդ դարով թվագրվող խաչքարը[4]։

Բնակչություն

Նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել է Սալմաստից։

Բնակչությունն ամբողջությամբ հայեր են, կրոնը՝ հայ առաքելական։ Ելփին համայնքի տնային տնտեսությունների թիվը 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 259, բնակչության ընդհանուր թիվը 1389, որից տղամարդիկ՝ 704, կանայք՝ 685։

Ելփինի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի18311873189719261939195919701979198920012011
Բնակիչ135408[6]70858210461147129612091140[7]1324[8]1209[2]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Տես նաև

Ծանոթագրություններ