Եղջերվի լիճ

Եղջերվի լիճ (Ռեյնդիր Լեյք. անգլ.՝ Reindeer Lake. հայերենում որոշ դեպքերում թյուրիմացաբար գործածվել է Եղնիկի լիճ անվանաձևը)[7], լիճ Կանադայում՝ Սասկաչևան և Մանիտոբա նահանգների սահմանին. 92 տոկոսն ընկած է Սասկաչևանում, 8 տոկոսը՝ Մանիտոբայում[8]։ Լիճն ունի սառցադաշտային ծագում[7]։ Ջրահավաք ավազանի մակերեսը շուրջ 60 000 քառակուսի կիլոմետր է[9]։ Ջրի հայելու մակերեսը 5.650 քառակուսի կիլոմետր է, լճի ընդհանուր մակերեսը՝ նրանում գտնվող 5.500-ից ավելի կղզիների հետ մեկտեղ՝ 6.650 քառակուսի կիլոմետր[10]։ Ջրի ծավալը՝ 95,25 կմ³[9]: Ծովի մակերևույթից բարձրությունը՝ 337 մետր[8]։ Նոյեմբերից հունիս սառցապատ է։

Եղջերվի լիճ
Տեսակսառցադաշտային լիճ
Երկիր Կանադա[1]
ՎարչատարածքՍասկաչևան[1][2] և Մանիթոբա[3][2]
Երկարություն230 կմ
Լայնություն60 կմ
ԲԾՄ337 մետր
Խորություն219 մետր
Մակերես6500 կմ²
Ծավալ95,2 կմ³
Ջրի պահման ժամանակ9 տարի[4]
Առափնյա երկարություն3394 կմ
Ջրահավաքի տարածքChurchill river basin?
Ավազանի երկիր Կանադա[1]
Լիճ հոսող գետCochrane River?[5]
Լճից հոսող գետReindeer River?[6]
Քարտեզ
Քարտեզ

Նկարագիր

Մեծությամբ երկրորդն է Սասկաչևանի նահանգում և իններորդը՝ ամբողջ Կանադայում։ Ափագիծը խիստ կտրտված է։ Արևելյան ափին ընկած է Քինուսաո ավանը (Kinoosao), հյուսիսային ափին՝ Բրոշեն (Brochet), հարավային ափին՝ Սաութհենդը։ Լճի ջրերը հարավային մասում արտահոսք ունեն. Եղջերվագետով հոսում-թափվում են Չերչիլ գետը, այնուհետև՝ Հուդզոնի ծովածոց։ Լճում իրականացվում է ինչպես ինչպես սովորական ու արդյունաբերական, այնպես էլ մարզական ձկնորսություն. որսում են հյուսիսային գայլաձուկ, լճի կարմրախայտ, շիղաձկներ, արկտիկական թիմալուս և այլ ձկնատեսակներ[11]։

Լճի հարավային մասում ընկած է Խոր ծովախորշը (անգլ.՝ Deep bay), որն առաջացել է մոտավորապես 100 միլիոն տարի առաջ երկնաքարի բախման հետևանքով և ունի շուրջ 5 կիլոմետր լայնություն, 220 մետր խորություն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերվի լիճ» հոդվածին։