Եչեն

Ե կամ Եչեն (չինարեն՝ 鄴城|邺城|Yèchéng, «Եչեն»-ը չինարենից բառացի թարգմանած՝ նշանակում է Ե քաղաք), Չինաստանի հին քաղաքներից մեկը, որը 213-ից 577 թվականներին միմյանց հաջորդած չինական մի քանի պետություններում ունեցել է մայրաքաղաքի կարգավիճակ[1]։ Գտնվել է ժամանակակից Հեբեյ նահանգի Լինչժան գավառում, Անյան քաղաքից հյուսիսային ուղղությամբ մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա[1][2]։

Բնակավայր
Եչեն
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Empire of China, Չինաստան
Եչեն (Աշխարհ)##
Եչեն (Աշխարհ)
Եչենը Չինաստանի մյուս հին մայրաքաղաքների հետ

Պատմություն

Եչենը կառուցվել է Գարունների և Աշունների ժամանակաշրջանում (մեր թվականությունի առաջ 722-481 թթ.): Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 5-րդ դարից մինչև 221 թվականը) եղել է Վեյ թագավորության կազմում։

Հան կայսրության գոյության վերջին տարիներին դարձել է Յուան Շաոյի հենարանը։ 209 թվականին գրավվել է Ցաո Ցաոյի կողմից, որն այն դարձրել է իր աթոռանիստը։

335 թվականին Եչեն է տեղափոխվել Ուշ Չժաո պետության մայրաքաղաքը։ Այդ կարգավիճակը Եչենը պահպանել է հաջորդած Ժան Վեյ և Վաղ Յան պետություններում ևս։

V դարի վերջում, երբ Հյուսիսային Վեյ կայսրությունը կիսվել է, Եչենը դարձել է Արևելյան Վեյի[1], այնուհետև՝ վերջինիս փոխարինած Հյուսիսային Ցի կայսրության մայրաքաղաքը։ 580 թվականին քաղաքը վերածվել է Հյուսիսային Չժոուի դեմ ապստամբած Յույչի Ցզյունի հենակետի, և վերջինիս ջախջախած թագաժառանգ Յան Ցզյանը հիմնահատակ ավերել ու հրդեհի է մատնել Եչենը (դրանից կարճ ժամանակ անց նա հիմնել է Սույ կայսրությունը

Քաղաքի ավերակներում հնագիտական պեղումներ իրականացվել են՝ սկսած 1950-ական թվականներից[1]։ Դրանցից 3 կիլոմետր դեպի արևելք՝ Ժան գետի ափին, մի հորի մեջ 2012 թվականին հայտնաբերվել են Բուդդայի արձաններ, որոնց արձանագրությունները վկայում են, որ դրանք ստեղծվել են Արևելյան Վեյում[3]։ Բացի այդ, Եչենից 1 կիլոմետր դեպի հարավ բուդդայական պագոդայի և տաճարի հիմքեր են բացահայտվել[2]։

Նշումներ

Ծանոթագրություններ