Մայրաքաղաք

Մայրաքաղաք, պետության կամ վարչական միավորի (մարզի, նահանգի, գավառի և այլն) այն քաղաքը, որտեղ գտնվում են համապետական կամ մարզային կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինները։

Հայաստանի մայրաքաղաք Երևանը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը
Հունաստանի մայրաքաղաք Աթենքը
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիան

Միջին դարերից իրենց պետականությունն այս կամ այն կերպ պահպանած երկրներում պահպանվել են նաև իրենց միջնադարյան մայրաքաղաքները, որոնք ժամանակին եղել են թագավորանիստ կամ իշխանանիստ քաղաքներ (Լոնդոն, Փարիզ, Վիեննա և այլն)։ Նոր ժամանակներում գաղութատիրական իշխանությունից ազատված երկրներում հիմնականում մայրաքաղաք է հայտարարվել տվյալ նախկին գաղութի նախկին վարչական կենտրոնը, օրինակ՝ Երևանը, Լիման, Ալժիրը։

Որոշ երկրներում այս կամ այն պատճառով ստեղծվել են արհեստական մայրաքաղաքներ, որոշներն ունեն երկու մայրաքաղաք, իսկ այս երեք պետությունները՝ Վատիկանը, Սան Մարինոն և Սինգապուրը, չունեն մայրաքաղաք ընդհանրապես, քանի որ իրենք ըստ էության քաղաք-պետություններ են։

Երկրներ ոչ սովորական մայրաքաղաքներով կամ մեկից ավելի մայրաքաղաքներով

  • ԲենինՊորտո Նովոն պաշտոնական մայրաքաղաքն է, բայց կառավարության նստավայրը Կոտոնուն է։
  • Բոլիվիա — սահմանադրական մայրաքաղաքն է Սուկրեն, բայց բոլոր կառավարական մարմինները գտնվում են Լա Պասում՝ Բոլիվիայի դե ֆակտո մայրաքաղաքում։
  • Գերմանիա — մայրաքաղաքը Բեռլինն է, որը կառավարության և խորհրդարանի նստավայրն է։ Բայց նախարարությունների մեծ մասը շարունակում է մնալ Արևմտյան Գերմանիայի նախկին մայրաքաղաք Բոննում։
  • Իսրայելդե ֆակտո մայրաքաղաքն է Երուսաղեմը, որն ապօրինաբար բռնագրավվել է Իսրայելի կողմից 1949 թվականին։ Երուսաղեմը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից որպես Իսրայելի մայրաքաղաք, և օտարերկրյա դեսպանատները գտնվում են ՄԱԿ-ի կողմից ճանաչված մայրաքաղաք Թել Ավիվում։
  • Կոտ դ'Իվուար1983 թվականից մայրաքաղաք է հռչակված Յամուսուկրոն, բայց կառավարական բոլոր մարմինները դեռ գտնվում են նախկին մայրաքաղաք Աբիջանում, այնտեղ են գտնվում նաև բոլոր օտարեկրյա դեսպանատները։
  • Հարավային Աֆրիկա — վարչական մայրաքաղաքը Պրետորիան է, օրենսդրական մայրաքաղաքը՝ Քեյփթաունը, իսկ Գերագույն Դատարանը գտնվում է Բլումֆոնտեյնում։
  • Մալայզիա — սահմանադրական մայրաքաղաքն է Կուալա Լումպուրը, որտեղ նաև գտնվում է երկրի Խորհրդարանը։ Սակայն դաշնակցային վարչական մարմինները տեղափոխված են Պուտրաջայա՝ Կուալա-Լումպուրից 30 կմ հարավ։
  • Մյանմա2005-ին սկսվել է նոր մայրաքաղաքի՝ Նայպյիդաուի կառուցումը, բայց բոլոր կառավարական մարմինները, ինչպես նաև օտարերկրյա դեսպանատները գտնվում են դե ֆակտո մայրաքաղաք Յանգոնում։
  • Նաուրու — մայրաքաղաք որպես այդպիսին չունի, լինելով փոքրիկ կղզյակ-պետություն 21 կմ² տարածքով։
  • ՆիդեռլանդներԱմստերդամը երկրի սահմանադրական մայրաքաղաքն է, թեև Կառավարությունը, Խորհրդարանը և Գերագույն Դատարանը գտնվում են Հաագայում։ Հաագան նաև երկրի թագավորանիստ քաղաքն է։
  • ՇվեյցարիաԲեռնը երկրի դե ֆակտո մայրաքաղաքն է, սակայն Շվեյցարիայի Գերագույն Դատարանը գտնվում ե Լոզանում։
  • Շրի Լանկա — նոր մայրաքաղաքը՝ Շրի Ջայավարդենապուրա Կոտտեն, նախկին պաշտոնական մայրաքաղաք Կոլոմբոյի արվարձանն է։ Այնտեղ է գտնվում երկրի Խորհրդարանը, իսկ կառավարական բոլոր մարմինները մնացել են Կոլոմբոյում։
  • ՉեխիաՊրահան սահմանադրական միակ մայրաքաղաքն է, սակայն երկրի բոլոր գերագույն դատարանները գտնվում են Բռնոյում։
  • Չիլի — մայրաքաղաքը Սանտյագոն է, բայց Ազգային Կոնգրեսը գտնվում է Վալպարաիսոյում։
  • Տանզանիա1973 թվականին մայրաքաղաք է հռչակված Դոդոման, բայց կառավարական բոլոր մարմինները դեռ գտնվում են դե ֆակտո մայրաքաղաք Դար-էս-Սալամում, ինչպես նաև՝ բոլոր օտարեկրյա դեսպանատները։
  • Ֆրանսիա — ըստ Սահմանադրության՝ Ֆրանսիայում պաշտոնական, սահմանադրական մայրաքաղաք չկա, սակայն Փարիզը դե ֆակտո մայրաքաղաքն է։ Այնտեղ են գտնվում բոլոր կառավարական մարմինները, թեև Խորհրդարանի համագումարները կայացվում են Վերսալում։

Տես նաև