Եվրանեսթ

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողով, ներխորհրդարանական ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր[1][2]։ Հիմնվել է 2003 թվականին Եվրոպական Հանձնաժողովի կողմից և Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մասն է կազմում։ Բելառուսում 2010 թվականին տեղի ունեցած ընտրությունները ԵԱՀԿ-ն որակեց ընտրախատումներով կայացած և դրա հետևանքով Բելառուսի անդամակցությունը Եվրանեսթում ինքնըստինքյան կասեցվեց։
Բելառուսը կարող է կրկին միանալ Եվրանեսթին քաղաքական պարտավորվածությունների ամբողջովին կատարումից հետո[3]։ 2015 թվականին Ադրբեջանի անդամակցությունը ևս կասեցվեց վերջինիս կառավարության կողմից Մարդու իրավունքների ոտնահարումների՝ ԵՄ կողմից քննադատության ֆոնին։ 2016 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Ադրբեջանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ Եվրանեսթին վերստին անդամակցելու համար[4]։ 2017 թվականի դրությամբ Եվրանեսթի բոլոր անդամների բնակչության ընդհանուր թիվը կազմում է (բացառությամբ Բելառուսի և Եվրոպական Խորհրդարանի) 61, 927, 521 մարդ։

Եվրանեսթի՝ 2012 թ. հոկտեմբերին Մոլդովայում կայացած լիագումար նիստից նկար

Ծանոթագրություններ