Եվրոպական խորհրդարան

Եվրոպական խորհրդարան (ԵԽ) Եվրոպական միության օրենսդիր երեք ճյուղերից և յոթ հաստատություններից մեկը։ Եվրոպական միության խորհրդի հետ միասին ընդունում է եվրոպական օրենքներ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությամբ։ Խորհրդարանը բաղկացած է 705 անդամից։ Այն ներկայացնում է երկրորդ խոշորագույն ժողովրդավարական ընտրազանգվածն աշխարհում (Հնդկաստանի խորհրդարանից հետո) և խոշորագույն միջազգային ժողովրդավարական ընտրազանգվածն աշխարհում (375 միլիոն ընտրող 2009 թվականին)[5][6][7]։

Եվրոպական խորհրդարան
ֆր.՝ Assemblée parlementaire européenne[1], ֆր.՝ Parlement européen[1], իտալ.՝ Assemblea parlementara[1], իտալ.՝ Parlemento europeo[1], հոլ.՝ Europees Parlement[1] և գերմ.՝ Europäisches Parlament[1]
Изображение логотипа
Տեսակ
ՏեսակԵվրոպական միության հաստատություն, international parliament? և կազմակերպություն
Պատմություն
Հիմնադրվածմարտի 25, 1957[2] և 1952[3]
Եվրոպական խորհրդարանի նախագահՌոբերտա Մեցոլա[4]
Ղեկավարում
ՆախագահԱնտոնիո Տայանի
սկսած 2017 թվականի հունվարի 17-ից
Կազմը
Նստատեղեր705
Քաղաքական խմբավորումներ     ԵԺԿ (217)

     Ս և Դ (190)
     ԵՊՌ (74)
     ԵԼԴԽ (70)
     ԵՄՁ/ՀՁԿ (52)
     Կանաչներ -ԵԱԽ (50)
     ԵՀԱԺ (45)
     ԱԱԵ (38)

     Անկախ (14)
Կոմիտեներ
Հանդիպումների վայր
European Parliament Strasbourg Hemicycle - Diliff.jpg
1-ին՝ Louise Weiss Ստրասբուրգում, Ֆրանսիա (լուսանկարում)
2-րդ՝ Espace Léopold Բրյուսելում, Բելգիա
Քարտուղարություն՝ Լյուքսեմբուրգ և Բրյուսել
europarl.europa.eu
Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում
"Եվրախորհրդարան" բառը ԵՄ պաշտոնական լեզուներով (Եվրախորհրդարանի շենքի վրա՝ Բրյուսելում

1979 թվականին խորհրդարանն ուղղակի ընտրվում է ամեն հինգ տարին մեկ Եվրոպայի քաղաքացիների կողմից։ Ընտրություններին մասնակցությունը նվազել է ամեն ընտրության ժամանակ նախորդի նկատմամբ սկսած 1979 թվականից մինչև 2019 թվականը, որբ մասնակցությունը աճեց 8 տոկոսով և անցավ 50%-ի սահմանն առաջին անգամ 1994 թվականի ընտրություններից հետո[8]։ Ընտրական տարիքը 18 է Եվրոմիության անդամ բոլոր երկրներում բացառությամբ Մալթայի և Ավստրիայի, որտեղ այն 16 է և Հունաստանի, որտեղ այն 17 է[9]։

Ծանոթագրություններ