Երեք ժողովրդական սկզբունք

Երեք ժողովրդական սկզբունք, (Սանմինի դոկդրին, չինարեն ավանդ. 三民主義, հեշտ. 三民主义 , պինին: Sān Mín Zhǔyì, պալլ.: սան մին չժուի), չինացի քաղաքագետ և փիլիսոփա Սուն Յաթ-Սենի մշակած քաղաքական դոկտրինը։ Չինաստանի ազատ, ծաղկող և հզոր պետություն դառնալուն ուղղված չինական քաղաքական փիլիսոփայության մասը։

Սուն Յաթ-Սենը՝ Երեք ժողովրդական սկզբունքի հեղինակը

«Երեք ժողովրդական սկզբունք» գաղափարախոսության ժառանգությունը առավել պարզ երևում է Չինաստանի հանրապետության (Թայվան) կառուցվածքում և Գոմինդանի քաղաքականությունում։ Հատկապես «ժողովրդական սկզբունքներ»-ը հիշատակվում են Չինաստանի Հանրապետության օրհներգում և Թայվանի սահմանադրության առաջին տողում[1]։

Սկզբունքների նկարագիր

Ազգայնականություն

Ազգայնականության սկզբունքը (չինարեն ավանդ. 民族主義, հեշտ. 民族主义 , պինին: mínzú zhǔyì, պալլ.: մինցզու չժուի) նախատեսում է Չինաստանի ազատագրումը գերտերությունների գերակշռությունից։ Այս նպատակին հասնելու համար ի հակադրություն Էթնոցենտրիզմին Սուն Յաթ-Սենը անհրաժեշտ էր գտնում զարգացնել «քաղաքացիական ազգայնականությունը» և համախմբել Չինաստանի տարբեր ազգությունները՝ հատկապես հինգ հիմնական ազգություններին՝ խաներին, մոնղոլներին, մանջուրներին, մուսուլմաններին (մասնավորապես ույղուրներին)։ Հինգ ազգությունների միասնությունը խորհրդանշում էր Չինաստանի հանրապետության (1911-1928) հնգագույն դրոշը։ Իրականում այս կոնցեպցիան նշանակում էր մանջուրյան Ցին կայսրության կործանումից հետո այս ազգությունների ինքնավարություն ստանալուց հետո արհեստական միավորելը Չինական Հանրապետությունում։

Դեմոկրատիա

Դեմոկրատիայի սկզբունքը (չինարեն ավանդ. 民權主義, հեշտ. 民权主义 , պինին: mínquán zhǔyì, պալլ.: մինցցյուան չժուի) համապատասխանում է արևմտյան տիպի սահմանադրական կառավարմանը։ Համաձայն Սուն Յաթ Սենի Չինաստանի համար իդեալական քաղաքական կյանքը բաժանվում է երկու «իշխանության»՝

Քաղաքական իշխանություն

Քաղաքական իշխանություն (չինարեն ավանդ. 政權, հեշտ. 政权 , պինին: zhèngquán, պալլ.: չժենցյուան), արևմտյան քաղաքացիական իրավունքի և պարլամենտարիզմի նման մարդկանց քաղաքական հայացքները արտահայտելու ազատությունը։ Այս խմբի մեջ չորս տեսակի իրավունք են մտնում՝ ընտրելու իրավունք, ընտրված ներկայացուցիչներին հետ կանչելու իրավունք, օրենսդրական նախաձեռնության իրավունք և հանրաքվեի իրավունք։ Այս սկզբունքի համաձայն է ստեղծվել Չինական հանրապետության Ազգային ժողովը։

Ժողովրդաիշխանություն

Դեմոկրատիայի սկզբունք (չինարեն ավանդ. 民權主義, հեշտ. 民权主义 , պինին: mínquán zhǔyì, պալլ.: մինցյուան չժուի) համապատասխանում է արևմտյան տիպի սահմանադրական կառավարման։ Ըստ Սուն Յաթ Սենի՝ Չինաստանի կատարյալ քաղաքական կյանքը բաժանվում էր երկու «իշխանության»։

Պետական կառավարման իշխանություն

Պետական կառավարման իշխանություն (չինարեն ավանդ. 治權, հեշտ. 治权 , պինին: zhìquán, պալլ.: չժիցյուան), Սուն Յաթ Սենը ընդարձակել է պետական կառավարման, զսպումների ու հակակշիռների համակարգի արևմտյան տեսության երեք ճյուղերը ( չինարեն հեշտ. , պինին: yuàn, պալլ.: յուան)՝ միացնելով նրանց չինական կառավարման հինգ ճյուղերին (ըստ Մոնթեսքյոյի Սուն Յաթ Սենը ավելացրել է վերահսկիչ և քննական (սելեկտիվ) ճյուղերը։ Նախապես օրենսդիր իշխանությունը պետք է լիներ պետական կառավարման իշխանության մասը և համարժեք ազգային պառլամենտին («քաղաքական իշխանության» մեջ մտնող)։

Ժողովրդական բարեկեցություն

Ժողովրդական բարեկեցության սկզբունքը (չինարեն ավանդ. 民生主義, հեշտ. 民生主义 , պինին: mínshēng zhǔyì, պալլ.: մինշեն չժուն) Սուն Յաթ Սենը հասկանում էր որպես արդյունաբերական տնտեսության և գյուղացիների հողատիրության հավասարության ապահովության ստեղծում (տվյալ կոնցեպտը ծագել է ամերիկացի մտածող Հենրի Ջորջի ազդեցությամբ[2]։ Արդյունքը՝ Թայվանում հողատարածքների արժեքին ավելացող հարկն էր։) Սուն Յաթ Սենը առանձնացրել է գոյատևելու չորս միջոց՝ սնունդ, շոր, բնակարան և տրանսպորտ, և պլանավորել է, թե կատարյալ չինական կառավարությունը ինչպես է ապահովելու բնակչությանը այդ միջոցներով։ Ժողովրդական բարեկեցության սկզբունքը հաճախ նույնացվում է սոցիալիզմի հետ կամ պոպուլիստական քաղաքականության անցկացման հետ։

Երեք ժողովրդական սկզբունքի ակունքները

Երեք ժողովրդական սկզբունքի գաղափարախոսությունը ծագել է Սուն Յաթ Սենի ԱՄՆ-ում ձեռք բերած փորձի արդյունքում և ներառում է ամերիկյան քաղաքական մտքի տարրեր։ Սուն Յաթ Սենը ասել է, որ ինքը ոգևորվել է Աբրահամ Լինկոլնի Գետիսբերգում արտասանած ճառի մի տողից՝ «կառավարությունը ժողովրդից, ստեղծված ժողովրդի կողմից և ժողովրդի համար»[3]։ Բացի այդ Սուն Յաթ Սենի վրա մեծ ազդեցություն է թողել կոնֆուցիոսականությունը։

Առավել կանոնիկ տեսքով «Երեք ժողովրդական սկզբունք»-ը ներկայացվել է Սուն Յաթ Սենի ճառերի ժողովածուում, որը կազմել է նրա ընկեր Չուան Չանգուի և խմբագրվել՝ Սուն Յաթ Սենի կողմից։

Ժառանգություն

Կարգախոս «Չինաստանը կմիավորեն „Երեք ժողովրդական սկզբունք“»։ Թայվանի Ցզինմեն կղզում։ Հակառակ ափին կարգախոս է գրված «Չինաստանը կմիավորի «մեկ երկիր՝ երկու համակարգ» քաղաքականությունը։

Երեք ժողովրդական սկզբունքը օգտագործել են տարբեր քաղաքական կուսակցություններ, ընդ որում տարբեր կուսակցություններ մեկնաբանվել են տարբեր ձևով, և շատ անգամ Սուն Յաթ Սենի մեկնաբանությունից տարբեր։ Հատկապես Չան Կայշին լրացրել է Ժողովրդական բարեկեցության սկզբունքը, ավելացնելով ևս երկու խումբ՝ կրթություն և հանգիստ, նաև սկզբունքը կոմունիզմի կամ սոցիալիզմի հետ նույնացմանը դեմ է եղել։

Երեք ժողովրդական սկզբունքը Չան Կայշիի ղեկավարությամբ օգտագործել է Գոմինդանը, Մաո Ցզե Դունի ղեկավարությամբ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, Վան Ցեինվեի ղեկավարությամբ կոլլաբորացիոնիստական կառավարությունը։ Գոմինդանը և Չինաստանի կոմունիստական կուսակցությունը որոշակի առումով միանման էին ընկալում ազգայնականության սկզբունքը, բայց ժողովրդական իշխանության և ժողովրդի բարեկեցության սկզբունքը՝ տարբեր։ Առաջինները այդ սկզբունքները դիտարկում էին արևմտյան սոցիալ-դեմոկրատական տեսակետներից, իսկ երկրորդները՝ մարքսիզմի և կոմունիզմի։ Վան Ցեինվեի ճապոնական կոլլաբորացիոնիստական կառավարությունը ազգայնականությունը մեկնաբանում էր, որպես Ճապոնիայի կայսրության հետ համագործակցութուն պանասիականության առաջընթացով, այլ ոչ որպես չինական հետաքրքրություն։

Չինական հանրապետություն

Թայվանում ստեղծվել են մի շարք ուսումնական հաստատություններ (ֆակուլտետներն ու բուհերի ամբիոններ), որոնք ուսումնասիրում էին Երեք ժողովրդական սկզբունքները։ 1990-ական թվականների վերջին այդ կազմակերպությունները սկսեցին զբաղվել նաև քաղաքական այլ թեմաներով։ Երեք ժողովրդական սկզբունքների կամ նրանցից յուրաքանչյուրի անունը Թայվանում բազմաթիվ փողոցներ ու կազմակերպություններ են կրում։

Երեք ժողովրդական սկզբունքները ակտիվ քաղաքական բառապաշարից դուրս են մղվել 1980-ական թվականների կեսերին, բայց Գոմինդանի քաղաքական պլատֆորմի և Թայվանի սահմանադրության մասն են կազմում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք ժողովրդական սկզբունք» հոդվածին։