Երկար տաքդեղ

բույսերի տեսակ

Երկար տաքդեղ (լատին․՝  Piper longum), ինչպես նաև անվանում են ինդոնեզական երկար տաքդեղ, արևադարձային բույս, նրա պտուղներից պատրաստում են համեմունքներ, որոնք պատրաստվում են տաքդեղի երկու տեսակից՝ Piper longum և Piper officinarum։ Երկար տաքդեղի այլ տեսակները՝ Piper retrofractum, արտադրվում են Ճավայից։

Երկար տաքդեղ
Տեսակտաքսոն
 Piper longum Վիքիպահեստում
Երկար տաքդեղի չորացրած պտուղների գույների համադրություն

Տաքդեղի երկու տեսակն էլ շատ կծու և հոտավետ են։ Բույրը և կծվությունը տաքդեղներին տալիս է ալկալոիդ պիպերինը, ինչպես նաև եթերային յուղերի բաղադրիչները։

Օգտագործումը

Ներկայումս երկար տաքդեղը հանդիսանում է եվրոպական խոհանոցի շատ հազվադեպ բաղադրիչներից մեկը, բայց առաջվա նման օգտագործվում է Հնդկաստանում, Հյուսիսային Աֆրիկայի որոշ ավանդական համեմունքների խառնուրդների մեջ, ինդոնեզական և մալայզիական խոհանոցներում։ Հետաքրքրությունը նրա նկատմամբ առաջացավ այն բանից հետո, երբ դարձավ հայտնի, որ այն հանդիսանում է պիպերլոնգումինա քիմիական միացության աղբյուրը, այն ունի հակաբորբոքային և հակատարիքային դեղորայքի հատկություններ[1][2]։

Տես նաև

  • Կծու համ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Dalby, Andrew (Oct 1, 2002). Dangerous Tastes: The Story of Spices(չաշխատող հղում), 89. Google Print. ISBN 0-520-23674-2 (accessed October 25, 2005). Also available in print from University of California Press.
  • McGee, Harold On Food and Cooking (Revised Edition). — Scribner, 2004. pp 427–429, «Black Pepper and Relatives».