Երջանկության միջազգային օր

տոն

Երջանկության միջազգային օր, 2012 թվականի մարտի 20-ին ՄԱԿ-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է[3]։ Այդ կապակցությամբ երկրներին կոչ է ուղղված` ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։

Երջանկության միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՄարտի 20[1]
Հաստատված2013[2]
Անվանված էերջանկություն
Ի հիշատակերջանկություն[1]
Կայքun.org/en/observances/happiness-day(անգլ.) և dayofhappiness.net

Երջանկության միջազգային օրը հիմնադրված է Միավորված ազգերի կազմակերպության խորհրդական Ճեյմի Իլլիընի առաջարկով[4]՝ Հունիս 28-ին, 2012 թվական։ Այն հաստատվել է, երբ ՄԱԿ-ի անդամ 193 պետություների ներկայացուցիչները միաձայն ընդունեցին 66/281 բանաձևով որոշումը։ Երջանկության միջազգային օրվա բազմամյա արշավը հաստատվել է 2011 թվականին՝ «Illien Global Public Benefit Corporation»ի կողմից։

ՄԱԿ-ը՝ անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակություններին առաջարկում է տոնը նշել կրթական, քարոզչական և նման այլ ծրագրերով[5], ինչպես նաև այլ լուսավորչական միջոցառումներ կազմակերպելով։

Երջանկության փուչիկներ

«Նոր տնտեսագիտական հիմնադրամ»­ի վերլուծության տվյալներով՝ աշխարհի 140 երջանիկ երկրների ցուցակում, Հայաստանը գրավում է 73-­րդ տեղը։ «The Happy Planet Index (HPI)» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով Հայաստանի երջանկության ցուցանիշը կազմում է 25.7[6]։

HPI­-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափման աշխարհի առաջատար ծրագիր, ցույց է տալիս, թե՝ աշխարհի երկրները որքանո՛վ կարող են երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար։ Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է՝ հիմնվելով երեք չափանիշերի վրա.

  • բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն
  • բարեկեցություն
  • էկոլոգիական «հետք»[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ