Զակինթոս (քաղաք)

Զակինթոս (հուն․՝ Ζάκυνθος), քաղաք Հունաստանին պատկանող Հոնիական կղզիների մաս կազմող համանուն կղզու վրա։

Քաղաք
Զակինթոս
հուն․՝ Ζάκυνθος
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաՀոնիական կղզիներ
Նոմոս Զակինթոս
Մակերես45.788 կմ²
ԲԾՄ10 մ
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն9,773 մարդ (2011)
Ազգային կազմՀույներ
Կրոնական կազմՀույն ուղղափառ եկեղեցի
Հեռախոսային կոդ26950
Փոստային դասիչ29100
Ավտոմոբիլային կոդΖΑ
Զակինթոս (քաղաք) (Հունաստան)##
Զակինթոս (քաղաք) (Հունաստան)

Վարչականորեն մտնում է Հոնիական կղզիներ պերիֆերիայի Զակինթոս տարածաշրջանային միավորի կազմի մեջ[1]։ Համանուն կղզու վրա գտնվող հիմնական քաղաքն է ուր և կենտրոնացված է բնակչության գլխավոր մասը։

Բնակչություն

Ըստ 2011 թվականին Հունաստանում անցկացված մարդահամարի տվյալների՝ Զակինթոս քաղաքի բնակչությունը կազմում է 16,810 մարդ։

Քաղաքի հիմնական բնակիչները կղզիաբնակ հույներն են, որոնք խոսում են հունարենով և դավանում են քրիստոնեության հույն ուղղափառություն ճյուղը։

Բնակչության հիմնական զբաղմունքն է սպասարկման ոլորտի աշխատանքներն ու ձկնորսությունը։ Բնակչության միջին խտությունը կազմում է 370 մարդ/կմ քառ.:

Հայտնի բնակիչներ

  • Ուգո Ֆոսկոլո (իտալ.՝ Ugo Foscolo, 1778—1827), իտալացի գրող և բանասեր։
  • Սոլոմոս Դիոնիսոս (հուն․՝ Διονύσιος Σολωμός, 1798—1857), հույն գրող, Հունաստանի Հանրապետության ազգային օրհներգի խոսքերի հեղինակը։
  • Ցոկոս Դիոնիսոս (հուն․՝ Διονυσιος Τσοκος), 1814—1862), հույն նկարիչ, հունական ժամանակակից գեղանկարչության հիմնադիրներից մեկը։
  • Պավլոս Կարեր (հուն․՝ Παυλος Καρρερ, 1829—1896), հույն կոմպոզիտոր, 12 օպերայի հեղինակ։

Միջազգային հարաբերություններ

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զակինթոս (քաղաք)» հոդվածին։