Զիգֆրիդ Բուբակ
Զիգֆրիդ Բուբակ (գերմ.՝ Siegfried Buback, հունվարի 3, 1920[1][2], Wilsdruff[3] - ապրիլի 7, 1977[2], Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), գերմանացի իրավաբան, ով 1974 թվականի մայիսի 31-ից մինչև իր մահը եղել է Գերմանիայի գերագույն դատարանի դաշնային գլխավոր դատախազը։ Նրա սպանությունը համընկնում է Կարմիր բանակ խմբակցության անդամների կողմից իրականացվող ահաբեկչության սկզբին՝ 1977 թվականին[4][5]։
Զիգֆրիդ Բուբակ գերմ.՝ Siegfried Buback | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1920[1][2] |
Ծննդավայր | Wilsdruff[3] |
Մահացել է | ապրիլի 7, 1977[2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Մասնագիտություն | ասեսոր, փաստաբան, դատավոր և իրավաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Public Prosecutor General? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Siegfried Buback Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել է 1920 թվականին Սաքսոնիայում ծառայողի ընտանիքում։ Իրավագիտություն ուսումնասիրել է Լայպցիգի համալսարանում։ 1940 թվականի ապրիլի 11-ին գրել է դիմում Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը անդամակցելու խնդրանքով[6][7][8]։ Խնդրանքը բավարարվել է 1940 թվականի հուլիսին (№ 8179469 կուսակցական անդամատոմս)։ 1941 թվականին պետական քննությունը հանձնելուց հետո՝ նա ծառայության է անցել Վերմախում։ 1945 թվականին նա ինքնակամ գերության է հանձնվել, որտեղից ազատ է արձակվել 1947 թվականին։ 1950 թվականին հանձնել է երկրորդ պետական քննությունը և ասեսորի պաշտոնում ծառայության անցել Հարավային Սաքսոնիայում։ 1953 թվականին ստանձնել է դատախազի պաշտոնը, իսկ 1959֊ին՝ գլխավոր դատախազի։ Բուբակը հայտնի է դարձել 1962 թվականին, երբ նա նախաձեռնել է այսպես կոչված «Շպիգել» ամսագրի հետաքննությունը։ Բուբակը ամսագրի հիմնադիր և հրատարակիչ Ռուդոլֆ Աուգշտայնին մեղադրել է պետական դավաճանության մեջ[9]։ 1963 թվականից Բուբակը տեղափոխվեց գլխավոր դատախազություն, որտեղ 1969-ին կարևոր դեր է խաղացել Լեբախում զինծառայողների սենսացիոն սպանությունների բազմակողմանի ուսումնասիրության մեջ և եղել է «Գիյոմի խարդախության» գործով զբաղվող առաջատար քննիչներից մեկը։ Վերջինիս արդյունքում, 1974 թվականին կանցլեր Վիլի Բրանդտը հրաժարական է տվել։ Նույն թվականին Բուբակը փոխարինեց Լյուդվիգ Մարտինին՝ Գերմանիայի գլխավոր դատախազի պաշտոնում։
Սպանություն
1977 թվականի ապրիլի 7-ին (Ավագ հինգշաբթի), Զիգֆրիդ Բուբակը երկու մարդկանց ուղեկցությամբ, իր Mercedes-Benz 230.6 ավտոմեքենայով Նոյրոյիտ բնակարանից գնում էր աշխատանքի՝ Գերմանիայի Գերագույն դատարանի շենք։ Ինքը դատախազը գտնվելիս է եղել վարորդ 30֊ամյա Վոկֆգանգ Գեբելի մոտ։ Վերջին նստատեղին նստած էր Գլխավոր դատախազության ավտոպարկի տնօրեն 43-ամյա Գեորգ Վյուրստերը։
Ավտոմեքենան կանգ է առել կարմիր լույսի տակ՝ Լանդշտրաս (Landstraße,այսօր Willy-Brandt-Allee) և Մոլտկեշտրաս խաչմերուկում (Moltkestrasse)։ Ավտոմեքենայի աջ կողմում եղել է Suzuki GS750 մոտոցիկլը՝ երկու ուղևորով, որոնցից մեկը դատախազի մեքենայի վրա HK 43 հրացանից 15 կրակոց է արձակել` վիրավորելով բոլոր երեքին։ Վարորդը դուրս է եկել մեքենայից և բախվել մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հեռագրասյունին։ Գլխավոր դատախազը և վարորդը մահացել են դեպքի վայրում։ Վթարից հետո, վեց օր անց՝ ապրիլի 13֊ին, հիվանդանոցում մահացել է արդեն ավտոպարկի տնօրենը։ Կրակողի ինքնությունը չի պարզվել[10]։
Նա ամուսնացած է եղել Ինգա Բուբակի հետ (?—06.09.2012)[11]։
Հիշատակ
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգֆրիդ Բուբակ» հոդվածին։ |