Զուհալ Աթմար

Զուհալ Աթմար, աֆղան ձեռնարկատեր և շրջակա միջավայրի պաշտպան։ Նա հայտնի է իր նորարարական աշխատանքով, նա առաջին կինն է, ով ունեցել և ղեկավարել է Աֆղանստանում թափոնների վերամշակման գործարան[2]։ Աթմարը նաև հետազոտող է և տնտեսական հարցերով վերլուծաբան[3]։ Նա ընդգրկվել է BBC-ի 2021 թվականի 100 ազդեցիկ և ոգեշնչող կանանց ցանկում։

Զուհալ Աթմար
ԾննդավայրԱֆղանստան[1]
Քաղաքացիություն Աֆղանստան[1]
Մասնագիտությունձեռնարկատեր և բնապահպան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

Աթմարը ծնվել Է Աֆղանստանում։ Փախել է Պակիստան, որտեղ կրթություն է ստացել[4][5]։ Թալիբանի անկումից հետո վերադարձել է Աֆղանստան[5]։ Նա իր կարիերան սկսել է որպես հետազոտող։ Աֆղանստանի հետազոտությունների և գնահատման բաժնում իր աշխատանքի ընթացքում նա մասնակցել է կանանց կրթության, հասարակական կարծիքի, հավասար հնարավորությունների և ապրուստի միջոցների հասանելիության խթանմանը[4]։

Ակտիվություն

Աթմարի բնապահպանական աշխատանքը սկսվեց անձնական ցանկությամբ՝ օգնելու լուծել կլիմայի փոփոխության խնդիրը։ Նա կառուցել է վերամշակման գործարան՝ Քաբուլում աղտոտվածության նվազեցման գործում իր ներդրումն ունենալու համար[6]։ Նա հարցազրույցներից մեկում նշել է պլաստիկի մեկանգամյա օգտագործման խնդիրը Քաբուլում օրական գոյացող 308 տոննա աղբի պատճառներից մեկը[5]։ Գուլ-Մուրսալի թափոնների վերամշակման գործարանը շաբաթական 33 տոննա աղբ է վերամշակել[5]։

Նրա շրջադարձային աշխատանքը վերամշակման հաստատությունում հանգեցրեց նրա խտրականության և սեռական ոտնձգությունների։ Նա ասում էր, որ իր ընկերությունը հիմնելը դժվար էր, քանի որ Աֆղանստանում կանայք վարկեր չունեն[7]։ Նա կարողացավ ղեկավարել իր ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) $ 100,000 վարկ ստանալուց հետո[7]։ Աթմարը նույնպես պայքարում էր պատրիարքության դեմ։ Նա պնդում էր, որ իրեն հետապնդել են տղամարդ մրցակիցների կողմից։ Զեկույցում Աթմարն ասում էր, որ «շատ դատողություններ կան, և շատերին անհանգստացնում է այն, որ ես վարում եմ իմ սեփական բիզնեսը»[5]։

Աթմարը ներառվել է BBS-ի 2021 թվականի 100 ազդեցիկ և ոգեշնչող կանանց ցանկում[8]։

Ծանոթագրություններ