Էդուարդու Սոուտու դե Մոուրա

Էդուարդու Սոուտու դե Մոուրա (պորտ.՝ Eduardo Elísio Machado Souto de Moura, հուլիսի 25, 1952(1952-07-25)[1][2][3], Պորտու[4]), պորտուգալացի ճարտարապետ։ 2011 թվականին արժանացել է Պրիցկերի[6] և 2013 թվականին՝ Վոլֆի մրցանակներին[7]։

Էդուարդու Սոուտու դե Մոուրա
պորտ.՝ Eduardo Elísio Machado Souto de Moura
Ծնվել էհուլիսի 25, 1952(1952-07-25)[1][2][3] (71 տարեկան)
ԾննդավայրՊորտու[4]
ԿրթությունՊորտուի համալսարան
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Փարիզի համալսարան և Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց
Ուշագրավ աշխատանքներEstádio Municipal de Braga?
Պարգևներ
 Eduardo Souto de Moura Վիքիպահեստում

Կենսագրություն

Էդուարդու Սոուտու դե Մոուրան ծնվել է 1952 թվականին՝ Պորտու քաղաքում։ Ճարտարապետություն է սովորել Պորտուի համալսարանի գեղարվեստի դպրոցում` 1980 թվականին ստանալով վկայական։ 1974-1979 թվականներին աշխատել է պորտուգալացի հայտնի ճարտարապետ Ալվարու Սիզա Վիեյրայի գրասենյակում, ում աղջկա հետ հետագայում ամուսնացել է։ 1981-1990 թվականներին դասավանդել է իր ալմա մատերում։

Եղել է ճարտարապետության բնագավառում ամենահեղինակավոր Պրիցկերի մրցանակի ժյուրիի անդամ։ Մոուրան հայտնել է այն տեսակետը, որ ճարտարապետն իր աշխատանքներում կարող է համատեղել այնպիսի հակադիր հասկացություններ, ինչպիսիք են հզորությունն ու զսպվածությունը, խրոխտությունն ու քնքշությունը։ Մորուայի նախագծերից են Պորտուգալիայի Բրագա քաղաքի մարզադաշտը` կառուցված ժայռի վրա, Պաուլա Ռեգոյի թանգարանը` «Պատմության տունը», որի բաղկացուցիչ մասերն են երկու բուրգերը։

Հայտնի գործեր

Պաուլա Ռեգոյի թանգարան, Քաշքայշ, Պորտուգալիա
  • Բրագա մունիսիպալ - մարզադաշտ Բրագա քաղաքում (2003)
  • Պորտու քաղաքի մետրոպոլիտեն (2004)
  • Սերպենտայն պատկերասրահ Լոնդոնում (Ալվարու Սիզայի հետ համատեղ աշխատանք) (2005)
  • Պաուլա Ռեգոյի թանգարան (2010-2011)
  • Դիակիզարան Կորտրեյկում, Բելգիա

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդու Սոուտու դե Մոուրա» հոդվածին։