Պրիցկերի ճարտարապետական մրցանակ

Պրիցկերի մրցանակ (անգլ.՝ Pritzker Architecture Prize), ամենամյա մրցանակ, որ տրվում է ճարտարապետության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար։ Մրցանակը լայնորեն հայտնի է աշխարհում, Նոբելյան մրցանակի նմանօրինակն է։ Ճարտարապետության ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, ինչն էլ ստիպել է Պրիցկերների ընտանիքին (այն ամբողջ աշխարհում Hyatt Hotels Corporation ցանցի սեփականատերն է) 1979 թվականին սահմանել մրցանակ ճարտարապետության բնագավառում։ Պրիցկերների ընտանիքի հիմնադիրը Կիևից Չիկագո արտագաղթած Նիկոլայ Պրիցկերն է (1871-1956), ով ռուս փիլիսոփա Լև Շեստովի ազգականն էր։ Մրցանակը սահմանել է Նիկոլայ Պրիցկերի թոռը` Ջեյ Պրիցկերը (1922-1999)։ Մրցանակի ֆոնդը 100.000 դոլար է կազմում։

Պրիցկերի ճարտարապետական մրցանակ
Տեսակarchitecture award?
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվել է1979
ՀիմնադիրJay Pritzker? և Cindy Pritzker?
Շնորհվում էՃարտարապետության բնագավառում նշանակալից ձեռքբերումների համար
Առաջին շնորհում1979
Անվանված էPritzker family?
Կայքpritzkerprize.com(անգլ.)

Մրցանակի ժյուրիի կազմը ամեն տարի փոփոխվում է։ Այն կազմվում է ամենահեղինակավոր ճարտարապետներից, ճարտարապետության քննադատներից, գործարարներից։ Հաղթողը որոշվում է փակ քվեարկությամբ։ Մրցանակաբաշխության տեղը ևս ամեն տարի փոխվում է և ուղեկցվում է ցուցահանդեսով, որտեղ ներկայացվում են Պրիցկերի բոլոր մրցանակակիրների աշխատանքները։ Մրցանակի գոյության 30 տարիների ընթացքում մրցանակը հանձնվել է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Փարիզի Վերսալի պալատում, Վաշինգտոնի Սպիտակ տանը, Հռոմի Կապիտոլիումում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թատրոնում, Փոլ Գեթթի և Սողոմոն Գուգենհայմի թանգարանների շինարարական հրապարակներում։

Մրցանակի հանձնման կարևոր նախապայման է ճարտարապետական նորարարական գաղափարների կիրառումը։

Պրիցկերի մրցանակակիրներ

Պրիցկերյան առաջին մրցանակակիրը եղել է Ֆիլիպ Ջոնսոնը, ով 50 տարիների ընթացքում ճարտարապետական իր հարուստ երևակայությունն իրագործել է բազմաթիվ թանգարանների, գրադարանների, տների, այգիների նախագծմամբ ու կառուցումով[1]։ 2004 թվականին ծագումով իրաքցի բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդը դարձել է Պրիցկերի մրցանակի առաջին կին մրցանակակիրը[2]։ 2010 թվականին ճապոնացի ճարտարապետ Ռյուե Նիսիձավան 44 տարեկան հասակում դարձել է ամենաերիտասարդ մրցանակակիրը[3]։

No.ՏարիՄրցանակակիրԱզգությունԼուսանկարԱշխատանք, տարեթիվՄրցանակաբաշխության վայրԾան.
11979Ֆիլիպ ՋոնսոնԱՄՆ Ապակե տուն (1949)Դումբարթոն Օքս, Վաշինգտոն[4]
21980Լուիս ԲարագանՄեքսիկա Torres de Satélite (1957)Դումբարթոն Օքս, Վաշինգտոն[5]
31981Ջեյմս ՍթիրլինգՄեծ Բրիտանիա Սիլի պատմական գրադարան (1968)Ճարտարապետության ազգային թանգարան, Վաշինգտոն[6]
41982Քևին ՌոչԱՄՆ Knights of Columbus Building (1969)Չիկագոյի արվեստի ինստիտուտ
51983Յույ Մին ՓեյԱՄՆ Արվեստի ազգային պատկերասրահ, արևմտյան մասնաշենք (1978)Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք[7][B]
61984Ռիչարդ ՄեյերԱՄՆ Արվեստների բարձրագույն թանգարան (1983)Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն
71985Հանս ՀոլայնԱվստրիա Աբթեյբերգ թանգարան (1982)Հանթինգթոնի գրադարան, Սան Մարինո, Կալիֆորնիա
81986Գոթֆրիդ ԲյոմԳերմանիա Christi Auferstehung (1968)Գոլդսմիթ ընկերություն, Լոնդոն
91987Կենձո ՏանգեՃապոնիա Սուրբ Մարիամ եկեղեցի, Տոկիո (1964)Քիմբել արվեստի թանգարան, Տեխաս[8]
101988Գորդոն Բունշաֆտ (կիսել է մրցանակը)ԱՄՆ Հազվագյուտ գրքերի և ձեռագրերի Բեյնեկե գրադարան (1963)Չիկագոյի արվեստի ինստիտուտ
101988Օսկար Նիմեյեր (կիսել է մրցանակը)Բրազիլիա Բրազիլիայի մայր տաճար (1958)Չիկագոյի արվեստի ինստիտուտ
111989Ֆրենկ ԳերիԿանադա
ԱՄՆ
Ուոլթ Դիսնեյի համերգասրահ (1999–2003)Թոդայ-ձի տաճար, Նարա, Ճապոնիա[7][C]
121990Ալդո ՌոսսիԻտալիա Նոնեֆանտեն թանգարան (1990)Պալացցո Գրասսի, Վենետիկ[9]
131991Ռոբերտ ՎենտուրիԱՄՆ Լոնդոնի ազգային պատկերասրահ, Sainsbury Wing (1991)Ինթուրբիդ պալատ, Մեխիկո[10]
141992Ալվարու Սիզա ՎիեյրաՊորտուգալիա Պորտուգալիայի տաղավար Expo 98 (1998)Հարոլդ Վաշինգտոնի գրադարան, Չիկագո[11]
151993Ֆումիհիկո ՄակիՃապոնիա Տոկիոյի Մետրոպոլիտեն գիմնազիա (1991)Պրահայի ամրոց, Պրահա[8]
161994Քրիստիան դե ՊորտզամպարկՖրանսիա- Ֆրանսիայի դեսպանատուն, Բեռլին (2003)Կոլումբուս, Ինդիանա[12]
171995Թադաո ԱնդոՃապոնիա Լույսի տաճար (1989)Վերսալի պալատ[13]
181996Ռաֆայել ՄոնեոԻսպանիա Կուրսաալ պալատ (1999)Գեթի կենտրոն, Լոս Անջելես[7]
191997Սվերե ՖենՆորվեգիա Նորվեգական Գլասիեր թանգարան (1991)Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան[14]
201998Ռենցո ՊիանոԻտալիա Կանսայի միջազգային օդանավակայան (1994)Սպիտակ տուն, Վաշինգտոն[15]
211999Նորման ՖոսթերՄեծ Բրիտանիա Միլենիում կամուրջ, Լոնդոն (2000)Հին թանգարան, Բեռլին[7]
222000Ռեմ ԿոլհասՆիդեռլանդներ Casa da Música, Պորտու (2003)Երուսաղեմի հնագիտական պարկ[16]
232001Herzog & de Meuron ընկերությունՇվեյցարիա Tate Modern (2000)Մոնտիչելո դղյակ, Վիրջինիա[17]
242002Գլեն ՄյորկատԱվստրալիա Berowra Waters Inn (1983)Կապիտոլիում, Հռոմ[18]
252003Յորն ՈւդզոնԴանիա Սիդնեյի օպերային թատրոն (1973)Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Մադրիդ[19]
262004Զահա ՀադիդԻրաք
Մեծ Բրիտանիա
Ժամանակակից արվեստի կենտրոն (2003)Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ[7][D]
272005Թոմ ՄեյնՄեծ Բրիտանիա Սան Ֆրանցիսկոյի դաշնային կենտրոն (2007)Պրիցկերի տաղավար, Չիկագո[20]
282006Պաուլու Մենդես դա ՌոշաԲրազիլիա Սուրբ Պետրոսի տաճար, Սան Պաուլու (1987)Դոլմաբահչե, Ստամբուլ[21]
292007Ռիչարդ ՌոջերսՄեծ Բրիտանիա Լլոյդ կենտրոն (1986)Բանքեթինգ հաուս, Լոնդոն[22][E]
302008Ժան ՆուվելՖրանսիա Ագբար աշտարակ (2005)Կոնգրեսի գրադարան, Վաշինգտոն[7][23]
312009Պետեր ՑումտորՇվեյցարիա Therme Vals (1996)Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի օրենսդիր պալատ, Բուենոս Այրես[7][24]
322010Կաձույո Սեձիմա և
Ռյուե Նիսիձավա (SANAA)
Ճապոնիա Ժամանակակից արվեստի 21-րդ դարի թանգարան, Կանազավա (2003)Էլիս կղզի, Նյու Յորք
332011Էդուարդու Սոուտու դե ՄոուրաՊորտուգալիա Estádio Municipal de Braga (2004)Էնդրյու Մելոնի սրահ, Վաշինգտոն[25]
342012Վան ՇուՉինաստան Նինգբո թանգարան, (2008)Ժողովրդական նիստերի դահլիճ, Պեկին[26]
352013Տոյոո ԻտոՃապոնիա Sendai Mediatheque, (2001)Ջոն Քենեդու գրադարան-թանգարան, Բոստոն[27]
362014Սիգերու ԲանՃապոնիա Պատկեր:Metz (F) - Centre Pompidou - Außenansicht.jpgՊոմպիդու-Մեց կենտրոն (2010)Պետական թանգարան, Ամստերդամ[28]
372015Ֆրայ ՕտտոԳերմանիա Մյունխենի օլիմպիական մարզադաշտ (1972)Համաշխարհային նոր կենտրոն, Մայամի[29][30]
382016Ալեխանդրո ԱրավենաՉիլի Չիլիի կաթոլիկ համալսարան երկվորյակ աշտարակներ (2005)ՄԱԿ-ի գրասենյակ, Նյու Յորք[31][32]
392017
RCR ArquitectesRafajel A8anda56ԻսպանիաՏոկիո, Ակասակա դղյակ
Կարմե Պիհեմ[en]55
Ռամոն Վիլատա57
402018 Բալկրիշնա Դոշի90ՀնդկաստանՏորոնտո, Ագա Խանի թանգարան
412019 Արատա Իսոզակի87ՃապոնիաՎերսալ (Փարիզի արվարձան), Վերսալի պալատ[33][34][35]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիցկերի ճարտարապետական մրցանակ» հոդվածին։