Էդուարդ Մյորիկե
Էդուարդ Մյորիկե (գերմ.՝ Eduard Friedrich Mörike, սեպտեմբերի 8, 1804[1][2][3][…], Լյուդվիգսբուրգ, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[2][4] - հունիսի 4, 1875[2][1][3][…], Շտուտգարտ, Գերմանական կայսրություն[2]), գերմանացի ռոմանտիկ քնարերգու-բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։
Էդուարդ Մյորիկե գերմ.՝ Eduard Mörike | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Eduard Friedrich Mörike |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1804[1][2][3][…] |
Ծննդավայր | Լյուդվիգսբուրգ, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[2][4] |
Վախճանվել է | հունիսի 4, 1875[2][1][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Շտուտգարտ, Գերմանական կայսրություն[2] |
Գերեզման | Pragfriedhof Stuttgart[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, թարգմանիչ, հոգևոր հովիվ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, վիպասաց և Lutheran pastor |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Վյուրտեմբերգի թագավորություն |
Կրթություն | Էբերհարդ-Լյուդվիգի գիմնազիա, Tübinger Stift? (1826) և Evangelical Seminaries of Maulbronn and Blaubeuren? |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ և Swabian poet school? |
Ուշագրավ աշխատանքներ | Q19193784? և Q1951309? |
Պարգևներ | [6] և |
Eduard Mörike Վիքիպահեստում |
Կենսագրություն
Էդուարդ Մյորիկեն ծնվել է Լյուդվիգսբուրգում, բժշկի ընտանիքում։ Սովորել է տեղի լատինական դպրոցում, ապա՝ Շտուտգարտի գիմնազիայում։ 1818 թվականին ընդունվել է Բադ-Ուրախի հոգևոր սեմինարիա, 1822-1826 թվականներին աստվածաբանություն է ուսանել Թյուբինգենի համալսարանում։ Ուսանողական տարիներին և հետագայում տարբեր վայրերում եղել է սարկավագ, քահանա, հոգևոր առաջնորդի տեղապահ՝ ծառայելով եկեղեցուն, միաժամանակ ապրել է աշխարհիկ կյանքով։ Բացի եկեղեցական սաղմոսները, գրել է քնարական ստեղծագործություններ։ Հրատարակվել են Մյորիկեի բանաստեղծությունների գրքեր, բազմաթիվ արձակ ստեղծագործություններ։ 1851 թվականին Մյորիկեն ամուսնացել է և թողել եկեղեցին, զբաղվել մանկավարժությամբ, դասավանդել է Շտուտգարտի Սուրբ Կատարինայի օրիորդաց գիմնազիայում, ապա՝ համալսարանում, որտեղ նրան շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում[7]։ 1855 թվականին Մյորիկեն դարձել է Շտուտգարտի արքունի խորհրդական։ 1866 թվականին թողել է մանկավարժական և հասարակական գործունեությունը[7]։
Մյորիկեի բանաստեղծությունների հիման վրա երաժշտություններ են գրել Ռոբերտ Շումանը, Յոհաննես Բրամսը, Հուգո Վոլֆը, Հանս Պֆիցները, Մաքս Ռեգերը, Ռոբերտ Ֆրանցը, Հյուգո Դիստլերը և այլք։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Eduard Mörikeի գործերը Գուտենբերգ նախագծում
- Poetry of Eduard Mörike in English Translation - Charles L. Cingolani Արխիվացված 2013-07-01 Wayback Machine
- Էդուարդ Մյորիկե Internet Speculative Fiction Database-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Մյորիկե» հոդվածին։ |