Գուտենբերգ նախագիծ

Գուտենբերգ նախագիծ (անգլ.՝ Project Gutenberg (PG)), առցանց նախագիծ, որը զարգացվում է կամավորների ուժերով, նախագծի շրջանակներում թվայնացվում և պահպանվում են մշակութային արժեք ներկայացնող ստեղծագործություններ։ Նախագծի նպատակն է «խրախուսել էլգրքերի ստեղծումն ու տարածումը»[5]։ Նախագիծը հիմնվել է 1971 թվականին ամերիկյան գրող Մայքլ Հարթի կողմից և հանդիսանում է ամենահին թվային գրադարանը[6]։ Նրա հիմնական մասը կազմում են հանրության սեփականություն հանդիսացող գրքեր։ Նախագիծը ձգտում է պահել դրանք այնքան ազատ հասանելի և այնպես լայնորեն կիրառելի, որքան որ դա հնարավոր է. տեքստերը պահպանվում են երկար կիրառվող և բաց ֆորմատներով, որոնք կարող են օգտագործվել ցանկացած համակարգչի վրա։ 2018 թվականի հունիսի 23-ին Գուտենբերգ նախագիչը պարունակում էր ավելին քան 57,000 նյութ[7]։

Գուտենբերգ նախագիծ
Изображение логотипа
gutenberg.org(անգլ.)
Տեսակթվային գրադարան, MediaWiki կայք, հրատարակչություն և կայք
Երկիր ԱՄՆ
Լեզուբազմալեզու[1][2]
ՀեղինակՄայքլ Հարթ
Բացվածհուլիսի 4, 1971[3][4]
 Project Gutenberg Վիքիպահեստում

Թողարկումենրը հասանելի են տեքստային ֆայլերի տեսքով, սակայն որտեղ հնարավոր է, այլ ֆորմատները նույնպես հասանելի էն, օրինակ՝ HTML, PDF, EPUB, MOBI և Plucker: Հիմնականում թողարկումները անգլերեն են, սակայն կան նաև բազմաթիվ ոչ-անգլերեն աշխատանքներ։

Գուտենբերգ նախագիծը նաև սերտորեն աշխատում է Distributed Proofreaders նախագծի հետ, որը միավորում է ինտերնետային օգտատերերի համայնքը, ովքեր զբաղվում են տեսածրված տեքստերի ուղղումներով։

Մայքլ Ս. Հարթ սկսել է Գուտենբերգ նախագիծը 1971 թվականին թվայնացնելով ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը[8]։ Լինելով Իլինոյսի Ուրբանա-Շամպայն համալսարանի ուսանող, Հարթը ստացել էր հնարավորություն օգտագործել համալսարանի համակարգիչը։ Այս հնարավորությունը նրան տվել էին նրա ընկեր լաբորանտները[9]։ Քանի որ այդ ժամանակ համակարգիչների օգտագործման ժամանակը չափազանց թանկ էր, Հարթը բացատրեց, որ նա ցանկանում էր «փոխհատուցել» դա ինչ-որ բանով, որը կունենար մեծ արժեք։ Նրա սկզբնական նպատակն էր դարձնել հասանելի 10 000 ամենահզվող գրքերը հասարակությանը, շատ ցածր վճարի դիմաց կամ եթե հնարավոր լինի անվճար, և անել դա մինչև 20-րդ դարի ավարտը[10]։

Հարթը հավատում էր, որ ապագայում համակարգիչները կդառնան հասանելի ամեն մարդու, և որոշեց դարձնել գրականությունը հասանելի հասարակությանը էլեկտրոնային տեսքով անվճար։ Նա անվանեց իր նախագիծը Յոհան Գուտենբերգի պատվին, գերմանացի տպագրիչ, ով 15-րդ դարում ստեղծել և օգտագործում էր տպագրահաստոց, ժամանակակից տպագրության սարքավորումների նախատիպը։

1990-ականների կեսերին Հարթը իրականացնում էր նախագիծը Բենեդիկտյան համալսարանում։ Մինչ այդ պահը արդեն իսկ շատ կամավորներ միացել էին նախագծին։ Բոլոր տեքստերը մինչև 1989 թվականը մոըտքագրվում էին ձեռքով, այդ պահից սկսած տեսածրիչները և գրանշանների օպտիկական ճանաչման ծրագրերը այնքան բարելավվեցին, որ գրքերի տեսածրումը և թվայնացումը դարձավ շատ ավելի հարմար և արագ[11]։ Հարթը հետագայում պայմանավորվեց Կարնեգի Մելոն համալսարանի հետ նախագծի ֆինանսական կառավարումը հանձնելով համալսարանին։

Գուտենբերգ նախագծի առաջին վեբ կայքը ստեղծել և կառավարել է իտալացի կամավոր Պիետրո Դի Միչելին։ Վեբ կայքը տաս տարի զարգացումից հետո (1994–2004) շահեց բազմաթիվ մրցանակներ, հաճախ անվանվելով «լավագույնը ինտերնետում»[12]։

Հարթը մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 6-ին, 64 տարեկան հասակում իր տանը[13]։

Տես նաև

  • Էլեկտրոնային գրադարան
  • Չինական տեքստերի նախագիծ
  • Google Books
  • HathiTrust
  • Internet Archive
  • LibriVox ազատ առցանց աուդիո գրադարան
  • Թվային գրադարանների ցանկ
  • Open Content Alliance
  • Runivers, ռուսական պատմական փաստաթղթեր
  • Sefaria, հուդայական տեքստեր
  • Առցանց կամավոր
  • Վիքիդարան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուտենբերգ նախագիծ» հոդվածին։