Էդվին Արմսթրոնգ
Էդվին Արմսթրոնգ (անգլ.՝ Edwin Howard Armstrong, դեկտեմբերի 18, 1890[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 1, 1954[2] կամ հունվարի 31, 1954[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռադիոինժեներ և գյուտարար։
Էդվին Արմսթրոնգ անգլ.՝ Edwin Howard Armstrong | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 1, 1954[2] (63 տարեկան) կամ հունվարի 31, 1954[4] (63 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց |
Երկեր | Armstrong oscillator? |
Մասնագիտություն | ինժեներ-էլեկտրիկ, գյուտարար և ֆիզիկոս |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Ամուսին | Esther Marion Armstrong? |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Edwin Howard Armstrong Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել է Նյու Յորքում, ավարտել է Կոլումբիայի համալսարանը, որտեղ հետագայում պրոֆեսորի պաշտոն է զբաղեցրել։
Նա պատմության մեջ է մտել որպես ռադիոընդունիչների ամենակարևոր` վերականգնողական, գերվերականգնվող և գերհերերոդին տեսակների գյուտարար։ Նա նաև առաջինն էր, ով առաջարկել էր օգտագործել հաճախականության մոդուլյացիան ռադիոկապերում։
Կյանքն ավարտել է ինքնասպանությամբ, 1954 թվականի հունվարի 31-ի լույսի փետրվարի 1-ի գիշերը` դուրս ցատկելով 13-րդ հարկի իր բնակարանի պատուհանից։ Ինքնասպանության պատճառը եղել էր ծանր դեպրեսիան, որն առաջացել էր ամերիկյան խոշոր ընկերությունների հետ երկար տարիներ վեճերի արդյունքում` դրանց կողմից իր գյուտերի արտոնագրման համար։
Մրցանակներ
- IEEE-ի պատվո մեդալ (1917 թվական)
- Էգլեստոնի մեդալ (1939 թվական)
- Հոլլիի մեդալ (1940 թվական)
- Ֆրանկլինի մեդալ (1941 թվական)
- Էդիսոնի մեդալ (1942 թվական)
- Ջոն Սքոթի մեդալ (1942 թվական)
- Վաշինգտոնի մրցանակ (1951 թվական)
- Հետմահու ընտրվել է Հեռահաղորդակցության միջազգային միության պանթեոն, այնպիսի գիտնականների հետ, ինչպիսիք են Անդրե Մարի Ամպերը, Ալեքսանդր Բելլին, Մայքլ Ֆարադեյը և Գուլիելմո Մարկոնին։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Поляков В. Т. W2XMN — Сильная Рука. //CQ-QRP, 2008, № 21
- Самохин В. П., Киндяков Б. М. Памяти Эдвина Армстронга (18.12.1890—31.01.1954) // Наука и образование. — 2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Արմսթրոնգ» հոդվածին։ |