Էլեկտրական մեկուսիչ
Էլեկտրական մեկուսիչ, մեծ տեսակարար էլեկտրական դիմադրություն ունեցող նյութ։ Էլեկտրասարքավորման՝ տարբեր էլեկտրական պոտենցիալներ ունեցող մասերը մեկուսացնելու և հողի, իրանի, կառույցի հետ կարճ միացումը կանխելու համար ծառայող էլեկտրատեխնիկական սարք։ Տարբերում են հետևյալ մեկուսիչները․
- գծային (հաղորդալարերը էլեկտրահաղորդման գծերի հենարաններին ամրացնելու համար),
- կայանային (բաշխիչ հարմարանքներում հոսանքատար մասերի մոնտաժման համար),
- ապարատային (էլեկտրական ապարատներում ու մեքենաներում դետալների ամրացման և բաժանման համար)։
Մետաղական, մեկ կողմից կարճ միացված երկլար կամ համառանցք գծի հատված, որը հավասար է աշխատանքային ռադիոալիքի երկարության 1/4-ին և գծի մյուս ծայրում ունի մեծ էլեկտրական դիմադրության։ Գերբարձր հաճախականության ռադիոկոնստրուկցիաներում կիրառվում է որպես հենարան, իսկ գծերում՝ որպես բացակ (խզում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 443)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան