Էլիաս Քանետտի

ծագումով հրեա ավստրիացի, բուլղարացի, բրիտանացի գրող, դրամատուրգ, մշակութաբան, սոցիալական մտածող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակ

Էլիաս Քանետտի (անգլ.՝ Elias Canetti, հուլիսի 25, 1905(1905-07-25)[1][2][3][…], Ռուսե, Բուլղարիա[4] - օգոստոսի 14, 1994(1994-08-14)[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), ծագումով հրեա ավստրիացի, բուլղարացի, բրիտանացի գրող, դրամատուրգ, մշակութաբան, սոցիալական մտածող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր՝ «աշխատանքների համար, որոնք աչքի են ընկնում լայն մտահորիզոնով, գաղափարների հարստությամբ և գեղարվեստական ուժով» (1981

Էլիաս Քանետտի
անգլ.՝ Elias Canetti
Ծնվել էհուլիսի 25, 1905(1905-07-25)[1][2][3][…]
ԾննդավայրՌուսե, Բուլղարիա[4]
Վախճանվել էօգոստոսի 14, 1994(1994-08-14)[1][2][3][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՑյուրիխ, Շվեյցարիա[4]
ԳերեզմանՖլունտերն գերեզմանատուն[5]
Մասնագիտությունգրող, ասացվածքների հեղինակ, դրամատուրգ, քիմիկոս և ակնարկագիր
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6] և  Բուլղարիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներAuto-da-Fé? և Tongue Set Free?
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
Արժանիքների շքանշան «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Գրականության Նոբելյան մրցանակ[7][8]

Ավստրիայի պետական մեծ մրցանակ գրականության բնագավառում

Բավարիայի գեղարվեստի ակադեմիայի գրական մրցանակ

Մելլի Զաքսի մրցանակ

Գոթֆրիդ-Քելլերի մրցանակ

Յոհան-Պիտեր-Հեբել-Պրեյս

Ֆրանց Կաֆկայի մրցանակ

Ավստրիայի պետական մեծ մրցանակ գրականության բնագավառում

Գեորգ Բյուխների մրցանակ

Ֆրանց Կաֆկայի մրցանակ

Ֆրանց Նաբլի մրցանակ

Վիեննա քաղաքի մրցանակ գրականության ասպարեզում

[9]

Գրացի համալսարանի պատվավոր դոկտոր

Մանչեսթերի համալսարանի պատվավոր դոկտոր

և

Վիեննայի պատվավոր քաղաքացի

ԱմուսինՎեզա Քանետտի[10]
Изображение автографа
 Elias Canetti Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն

Վաղ տարիներ

Ծնվել է Բուլղարիայի Ռուսե քաղաքում, որը Դանուբի մոտ էր և ողջ կյանքում պահպանել է բուլղարական քաղաքացիությունը։ Ծագումով հրեական (սեփարդական) ընտանիքից էր, որտեղ խոսում էին լադինոյով։ Նրա հայրական կողմից նախնիները Ռուսե էին եկել Օսմանյան կայսրության Ադրիանապոլիս քաղաքից[11]։ Մանկությունը և պատականեկությունն անցել են Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում և Գերմանիայում։

Էլիասի հայրը՝ Ժակ Քանետտին, գործարար էր, ինչպես և պապը, որոնք զբաղվում էին առևտրային շինարարությամբ[12]։ Մայրը՝ Մաթիլդան, իսպանական հրեաների հնագույն Արդիտտի տոհմից էր, որոնք 18-րդ դարի սկզբին Ռուսեում հիմնել էին հրեական գաղութ։ Էլիասն ընտանիքի երեք որդիներից ավագն էր[11]։

Քանետտիի հայրական տունը Ռուսեում, Բուլղարիա

Իր մանկության տարիներից 1905-1911 թվականները Քանետտին անցկացրել է Ռուսեում, սակայն հետո ընտանիքը տեղափոխվել է Մանչեսթեր, որտեղ հայրը միացել է կնոջ եղբայրների բիզնեսին։ 1912 թվականին հայրը հանկարծակի մահացել է, և Էլիասի մայրը երեխաների հետ տեղափոխվել է սկզբում Լոզան, ապա՝ Վիեննա։ Վիեննայում նրանք ապրել են մինչև տղայի 7 տարին լրանալը։ Մայրը պնդում էր, որ նա խոսեր գերմաներեն, սակայն նա խոսում էր լադինո, ֆրանսերեն և անգլերեն. վերջին երկուսը նա սովորում է Բրիտանիայում ուսանելու տարիներին։ Հետո նրանք տեղափոխվել են Ցյուրիխ, որտեղ ապրել են 1916-1921 թվականները, իսկ հետո՝ Ֆրանկֆուրտ, որտեղ բնակվել են մինչև 1924 թվականը, և Քանետտին ավարտել է դպրոցը։

1924 թվականին նա տեղափոխվել է Վիեննա՝ ուսանելու քիմիա։ Սովորելու տարիներին ավելի շատ հետաքրքրվել է փիլիսոփայությամբ և գրականությամբ։ Երբ Քանետտին ընդունվել է Վիեննայի գրական խմբակ, սկսել է ինքը ևս գրել։ Ձախ հայացքների կողմնակից լինելով՝ մասնակցել է 1927 թվականի հուլիսյան ապստամբությանը, ցույցերի է մասնակցել, երբ գրքեր են այրել։ Դա նրան այնքան է տպավորել, որ նա բազմիցս հիշատակել է դա իր ստեղծագործություններում[13]։ 1929 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը, սակայն այդպես էլ երբեք չի աշխատել որպես քիմիկոս։

Վիեննայում նա նաև հաճախել է սատիրիկ Կառլ Կրաուսի դասախոսություններին։ Այդ ժամանակ նա սկսել է նյութեր հավաքել ամբոխի ֆենոմենի ուսումնասիրության համար։ Նա ընդարձակել իր ծանոթների շրջանակը, սակայն հնարավորինս հեռու է մնացել պահպանողականների շրջանից։ 1928 թվականին այցելել է Բեռլին, որտեղ գրել է «Հարսանիք» դրաման, իսկ հաջորդ տարի՝ «Սնափառության կատակերգություն»։

Գործունեություն

Որպես գերմանալեզու գրող՝ Քանետտին 1981 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ՝ «աշխատանքների համար, որոնք աչքի են ընկնում լայն մտահորիզոնով, գաղափարների հարստությամբ և գեղարվեստական ուժով»։ Նա առաջին հերթին հայտնի է իր մանկության և մինչանշլյուսյան Վիեննայի մասին ինքնակենսագրական եռապատումով (Die Gerettete Zunge, Die Fackel im Ohr, and Das Augenspiel), մոդեռնիստական Auto-da-Fé (Die Blendung) վեպով և «Ամբոխ և իշխանություն» հետազոտությամբ, որտեղ քննել է ամբոխի վարքը՝ որպես մարդու գործունեության դրսևորում՝ սկսած ամբոխի բռնությունից մինչև կրոնական հավաքույթներ։

Անձնական կյանք

Քանետտի գագաթը Անտարկտիդայում, որն անվանակոչվել է ի պատիվ Էլիաս Քանետտիի

1934 թվականին ամուսնացել է Վեզա (Վալենտինա) Տոբներ-Կալդերոնի (1897–1963) հետ։ Կինը նրա համար մուսա էր և գրական օգնական։ Սակայն Քանետտին ազատ կապեր ուներ նաև այլ կանանց հետ։

1938 թվականին Անշլյուսի հետ կապված՝ հեռացել է Փարիզ, ապա՝ Լոնդոն։ Այնտեղ նա ձեռք է բերել բազում ծանոթներ։ Խոսում են, օրինակ, նրա և Այրիս Մյորդոկի հարաբերությունների մասին[14]։ Բրիտանիայում նա 20 տարի զբաղվել է «Ամբոխ և իշխանություն» աշխատության վրա։ 1952 թվականից եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։

1963 թվականին մահացել է Քանետտիի առաջին կինը։ Երկրորդ անգամ ամուսնացել է Հերա Բուշորի (1933—1988) հետ, որից 1972 թվականին ունեցել է Յոհաննա դստերը։

Կյանքի վերջին տարիները Քանետտին անցկացրել է Ցյուրիխում։ Այնտեղ նա զբաղվել է ինքնակենսագրություն գրելով, որի առաջին հատորը նվիրված էր մանկությանն ու պատանեկությանը, հրատարակվել է «Փրկված լեզու» վերնագրով։ Ինքնակենսագրության հրատարակումը հաջող էր, սակայն նա այդպես էլ հարցազրույց չտվեց նույնիսկ Նոբելյան մրցանակին արժանանալուց հետո։ Ցյուրիխում մահացավ և՛ կինը 1988 թվականին, և՛ հենց գրողը 1994 թվականին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիաս Քանետտի» հոդվածին։