Էլիզաբեթ Գիլիս

Էլիզաբեթ Իգան «Լիզ» Գիլիս (անգլ.՝ Elizabeth Egan "Liz" Gillies[3], հուլիսի 26, 1993(1993-07-26)[1][2], Haworth, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի: Հայտնի է Բրոդվեյի «13» մյուզիքլում և The CW հեռուստաալիքի «Գերդաստան» հեռուստասերիալում խաղացած իր դերով։

Էլիզաբեթ Գիլիս
Ծննդյան թիվ՝հուլիսի 26, 1993(1993-07-26)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր՝Haworth, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և պարուհի
IMDb։ID 2566697

Կենսագրություն

Էլիզաբեթ Իգան Գիլիսը ծնվել է 1993 թվականի հուլիսի 26-ին Հեյվորթ քաղաքում, Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ։ Ավարտել է Հեյվորթի պետական միջնակարգ դպրոցը։ Նա նաև հաճախել է Դեմարեստի «Հյուսիսային հովտի տարածաշրջանային ավագ դպրոց»։ 2005 թվականին Էլիզաբեթը սկսեց նկարահանվել գովազդներում։ Նա առաջին անգամ նկարահանվել 2007 թվականին «Դոնելի եղբայրներ» և «Պահարան 514» ֆիլմերում։ 2008 թվականի ամռանը նա խաղաց Լյուսիի դերը Ջեյոն Ռոբերտ Բրաունի «13» նոր մյուզիքլում, որը մեծանալու մասին է[5]։ Մեկ տարի անց «13» մյուզիքլը տեղափոխվեց Բրոդվեյ և հսկայական հաջողություն ունեցավ, սակայն հունվարին ավարտվեց։ Ավելի ուշ Էլիզաբեթը նկարահանվել է «Դիմադրում» ֆիլմում՝ խաղալով Շելբի Վեքսլերի դերը։

2009 թվականին Էլիզաբեթը սկսեց խաղալ Ջեյդ Վեսթի դերը «Վիքտարիուս» սերիալում[6]։ Սերիալում նա հանդիպում է Բեք Օլիվերի հետ։ Ջեյդը սովորաբար անվերահսկելի և շատ կոպիտ է իրենց դպրոցի բոլոր աշակերտների հանդեպ, բացի Բեքից։ Վիքտարիուս սերիալում նա կատարեց «Give It Up» երգը՝ Արիանա Գրանդեի և «Take A Hint» երգը Վիկտորիա Ջասթիսի հետ։ Սերիալում նա կատարեց նաև սեփական «You don`t know me» երգը։ Գիլիսը ունի իր յություբյան էջը, որտեղ կատարում է Ջոն Լենոնի երգերը։

2013 թվականին Էլիզաբեթը նկարահանվեց Արիանա Գրանդեի «Right There» երգի տեսահոլովակում։ 2014 թվականին նա նկարահանվել է «Կենդանի» սարսափ ֆիլմում և «Սպանել հայրիկին» դետեկտիվ ֆիլմում։ 2014 թվականին Գիլիսին առաջարկվեց խաղալ «Արձակուրդներ» ֆիլմում։ 2015 թվականի հունվարին ավարտվեց «Սեքս, թմրանյութեր և ռոքնռոլ» կատակերգական սերիալի նկարահանումը, որի ցուցադրությունը սկսվեց 2015 թվականի հուլիսի 16-ին[7]։ 2015 թվականի սեպտեմբերին FX-ը սերիալը երկարաձգեց երկրորդ եթերաշրջանով, որը լույս տեսավ 2016 թվականի հունիսին և բաղկացած էր 10 սերիաներից։

2017 թվականի փետրվարին նա ստացել է Ֆելոն Քերինգթոնի դերը The CW-ի «Գերդաստան» հեռուստասերիալում[8]։

2018 թվականի նոյեմբերին Էլիզաբեթը նկարահանվեց Արիանա Գրանդեի «Thank you, next» երգի տեսահոլովակում, որը առաջին օրվա ընթացքում հավաքեց 69 միլիոն դիտում և 81 ժամում 100 միլիոն դիտում, ինչը նրան բացարձակ ռեկորդ տվեց այս հարթակում[9]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2007ֆՊահարան 514Locker 514Տրինի
2007սԴոնելի եղբայրներThe Black Donnellysերիտասարդ Ջենի
2007-2013սՎինքս ՔլաբWinx ClubԴաֆնա (հնչյունավորում)
2008ֆՀարոլդHaroldԷվելին Թրեյլոր
2008ֆԴիմադրումThe CliqueՇելբի Վեքսլեր
2009սՄարտկոցը լիցքաթափվել էThe Battery's Downհյուր
2010-2013սՎիքտարիուսVictoriousՋեյդ Վեսթ
2011սԱյԿառլիiCarlyՋեյդ Վեսթ
2011սԴեպի մեծ ժամանակներBig Time RushՀիզեր Ֆոքս
2011ֆՍուպերմենի մահը և վերադարձըThe Death and Return of Supermanաղջիկ
2012սԸնկերացիր իմ հետFriend MeԷմիլի
2012սՍպիտակ օձիքWhite CollarՀլոի
2013սՄադագասկարի պինգվիններըThe Penguins of Madagascarերգչուհի, հնչյունավորում
2013սՆախկիններThe ExesՏրեյսի
2014-2014սՍեմ և ՔեթSam & CatՋեյդ Վեսթ
2014ֆԿենդանիAnimalՄենդի
2014ֆՍպանելով հայրիկինKilling DaddyԿելի Ռոսս
2015-2016սՍեքս, թմրանյութեր և ռոքնռոլSex & Drugs & Rock & RollՋիջի
2015ֆԱրձակուրդներVacationՀեզեր
2017-2022սԳերդաստանDynastyՖելոն Քերինգթոն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Գիլիս» հոդվածին։