Էլվին Բրուքս Ուայթ

Էլվին Բրուք Ուայթ (անգլ.՝ Elwyn Brooks White, հուլիսի 11, 1899(1899-07-11)[1][2][3][…], Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 1, 1985(1985-10-01)[1][2][3][…], Բրուքլին, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ)[8], ամերիկացի գրող և Համաշխարհային ֆեդերալիստական միության անդամ[9]։ Ավելի քան հիսուն տարի նա գրել է The New Yorker ամսագրի համար։ Նաև եղել է անգլալեզու The Elements of Style նորաձևության ուղեցույցի համահեղինակ, որն առավել հայտնի է Strunk & White անունով։ Ուայթը նաև մանկական գրքերի, այդ թվում` Ստյուարտ Լիթլը, Շարլոտայի սարդոստայնը և Կարապի շեփորը ստեղծագործությունների հեղինակն է։ 2012 թվականին «School Library Journal»-ի ընթերցողների շրջանակում անցկացված հարցումը «Շարլոտայի սարդոստայնը» գիրքը ներառել է մանկական լավագույն 10 գրքերի ցանկում[10]։

Էլվին Բրուքս Ուայթ
անգլ.՝ Elwyn Brooks White
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1899(1899-07-11)[1][2][3][…]
ԾննդավայրՄաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհոկտեմբերի 1, 1985(1985-10-01)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրԲրուքլին, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ
ԳերեզմանBrooklin Cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿոռնելի համալսարան (1921) և Mount Vernon High School?
ԵրկերThe Elements of Style?[4], Ստյուարտ Լիթլ[4], Շարլոթի սարդոստայնը[4], The Trumpet of the Swan?, Is Sex Necessary? Or, Why You Feel the Way You Do? և Subtreasury of American Humor?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող, վիպասան, սցենարիստ, խմբագիր, ակնարկագիր և մանկագիր
ԱմուսինKatharine Sergeant Angell White?[5]
Ծնողներմայր՝ Jessica Wallace Hart?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներJoel White?
Ստորագրություն
Изображение автографа
 Elwyn Brooks White Վիքիպահեստում

Կյանք

Ծնվել է Մաունթ-Վերնոնում (Նյու Յորք)։ Էլվինը դաշնամուրի ֆիրմայի նախագահ Սեմուել Թիլլի Ուայթի և ամերիկացի-շոտլանդացի նկարիչ Վիլյամ Հարթի դուստր Ջեսսի Հարթ Ուայթի կրտսեր զավակն էր[11]։ Էլվինի ավագ եղբայրը` Սթենլի Հարթ Ուայթը, առավել հայտնի Սթեն անունով, լանդշաֆտային ճարտարապետության պրոֆեսոր էր և ՈՒղղահայաց այգու հայտնագործողը։ Նա է Էլվինին սովորեցրել կարդալ և բացահայտել բնությունը[12]։ Ուայթն ավարտել է Կոռնելի համալսարանը 1921 թվականին՝ արվեստի բակալավրի աստիճանով։ Կոռնելի համալսարանում նա ստացել է «Էնդի» մականունը, որտեղ սովորույթ կար այդ անունը տալ Ուայթ ազգանունով բոլոր ուսանողներին` ի պատիվ Կոռնելի համահիմնադիր Էնդրյու Դիքսոն Ուայթի։ Համալսարանում ուսանելու տարիներին նա իր դասընկեր Ալիսոն Դանզիգի հետ որպես խմբագիր է աշխատել «The Cornell Daily Sun»-ում. վերջինս ավելի ուշ դարձել է The New York Timesի սպորտային մեկնաբան։ Ուայթը նաև Aleph Samach-ի անդամ էր[13]։

Ավարտելուց հետո Ուայթն աշխատել է United Press-ում (այժմ` United Press International) և Ամերիկյան լեգեոնի նոր ծառայությունում 1921 և 1922 թվականներին։ 1922-23 թվականներին եղել է The Seattle Times-ի կրտսեր թղթակից։ Մի անգամ, երբ Ուայթը չէր կարողանում պատմություն գրել, Times-ի խմբագիրն ասել է նրան. «Ուղղակի ասա բառերը»[14]։ Գրեթե երկու տարի աշխատել է Ֆրենկ Սիմանի հետ գովազդային գործակալությունում որպես արտադրության օգնական և հեղինակ[15]` մինչև 1924 թվականին Նյու Յորք վերադառնալը։ Երբ 1925 թվականին հիմնադրվել է The New Yorker-ը, Ուայթն այնտեղ ընդունվել է աշխատանքի։ Թերթի գրական բաժնի խմբագիր Քաթարին Էնջելը թերթի գլխավոր խմբագիր և հիմնադիր Հարոլդ Ռոսսին առաջարկել է Ուայթին աշխատանքի ընդունել որպես մշտական հեղինակ։ Այնուամենայնիվ, գրասենյակ գալու և հարցազրույց ունենալու համար նրան համոզելը մի քանի ամիս է տևել, մի քանի շաբաթվա ընթացքում նա համաձայնել է գալ աշխատանքի։ Նա համաձայնել է աշխատել գրասենյակում հինգշաբթի օրերին[16]։

Ուայթը նաև ամաչում էր կանանցից` պնդելով, որ ինքն ունի «չափազանց փոքր սիրտ և չափազանց մեծ գրիչ»[17]։ Բայց 1929 թվականին Քաթերին Էնջելն ու Ուայթն ամուսնացել են։ Նրանք ունեցել են որդի, Ջոել Ուայթը, ծովային ճարտարապետ և նավաշինարար։ Քաթերինի որդին առաջին ամուսնությունից, Ռոջեր Էնջելը, տասնամյակներ շարունակ եղել է The New Yorker-ի գեղարվեստական խմբագիրն ու հայտնի է եղել որպես ամսագրում բեյսբոլի մասին նյութերի հեղինակ։

«Շառլոտայի սարդոստայնը» գրքի առաջաբանում Քեյթ ԴիՔամիլոն մեջբերել է Ուայթին` ասելով. «Այն ամենը, ինչ ես հույս ունեի ասել գրքերում, այն ամենը, ինչ ես հույս ունեի ասել, այն է, որ ես սիրում եմ աշխարհը»[18]։ Ուայթսը սիրում էր կենդանիներ, ագարակներ, գյուղական առարկաներ, տարվա եղանակների փոփոխությունը։

Ջեյմս Թարբերն Ուայթին նկարագրել է որպես հանգիստ մարդու, ով չէր սիրում հասարակությունը և ով The New Yorker-ում աշխատելու տարիներին գրասենյակից դուրս էր գալիս վթարային մուտքով, որպեսզի չհանդիպի այն այցելուներին, ում ինքը չէր ճանաչում։

Ուայթը տառապել է Ալցհայմերի հիվանդությունից և մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 1-ին, իր տանը[8]։ Նա թաղված է Բրուքլինի գերեզմանատանը, Քաթերինի կողքին, ով մահացել է 1977 թվականին[19]։

Կարիերա

Է. Բ. Ուայթը հրապարակել է իր առաջին հոդվածը The New Yorkerում 1925 թվականին, թերթի հիմնական աշխատակից է դարձել 1927 թվականին և շարունակել է գրել թերթի համար գրեթե վեց տասնամյակ։ Ճանաչում ձեռք բերելով իր էսսեներով և անստորագիր «Նոթեր ու մեկնաբանություն» շարքով` նա աստիճանաբար դարձել է թերթի ամենահայտնի հեղինակը այն ժամանակ, երբ թերթը վիճելիորեն համարվում էր Ամերիկայի ամենակարևոր գրական ամսագիրը։ 1938-1943 թվականներին եղել է Harper's Magazine-ի սյունակագիր։

1949 թվականին Ուայթը հրապարակել է Here Is New York («Սա Նյու Յորքն է») կարճ գիրքը, որը հիմնված է եղել Holiday ամսագրի համար գրված հոդվածի վրա։ Խմբագիր Թեդ Պատրիկը խնդրել է Ուայթին էսսե գրել` ասելով, թե դա զվարճալի կլինի։ «Գրելը երբեք զվարճալի չի», պատասխանել է Ուայթը[20]։

Այդ հոդվածը ցույց է տալիս գրողը վերաբերմունքը քաղաքին, որն իր բնակիչներին տալիս է «մենակության ու անձնական կյանքի նվերը»։ Այն ավարտվում է մռայլ նշումով այն ուժերի մասին, որ կարող են ավերել իր սիրելի քաղաքը։ Քաղաքին ուղղված այս «սիրո նամակը» վերատպագրվել է 1999 թվականին նրա 100-ամյակի առթիվ, իր խորթ զավակ Ռոջեր Անջելի նախաբանով։

1959 թվականին Ուայթը խմբագրել ու թարմացրել է «Ոճի տարրերը» (անգլ.՝ The Elements of Style): Ամերիկյան անգլերենով գրող հեղինակների համար այս քերականական ու ոճաբանական ուղեցույցն առաջին անգամ գրվել և տպագրվել է 1918 թվականին Վիլյամ Սթրանք Կրտսերի կողմից, որը Ուայթի դասախոսներից է եղել։ Ուայթի կողմից գրքի վերամշակումը չափացանց լավ է ընդունվել, հաջորդ խմբագրումները եղել են 1972, 1979 և 1999 թվականներին։ Մարիա Կալմանը պատկերազարդել է 2005 թվականի տպագրությունը։ Գիրքը մեծապես օգտագործվում է ուսանողների ու գրողների կողմից։

1978 թվականին Ուայթն արժանացել է Պուլիցերյան մրցանակի[21]։ Նա նաև 1963 թվականին ստացել է Նախագահական մեդալ ազատության համար, եղել է Միացյալ Նահանգների տարբեր գրական ընկերակցությունների անդամ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվին Բրուքս Ուայթ» հոդվածին։