Էլվիս (ֆիլմ, 2021)

«Էլվիս» (անգլ.՝ Elvis), սպասվելիք կենսագրական ֆիլմ Էլվիս Փրեսլիի մասին, որի համահեղինակը և ռեժիսորը Բազ Լուրմանն է։ Գլխավոր դերերում հանդես են եկել Օսթին Բաթլերը և Թոմ Հենքսը։

Էլվիս
անգլ.՝ Elvis և ֆր.՝ Elvis
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրկենսագրական ֆիլմ[1], երաժշտական ֆիլմ[1], դրամա և ֆիլմ մոլախաղի մասին
ԹեմաԷլվիս Փրեսլի, Թոմ Փարքեր[2], աշխատանքի շահագործում[2], շոու բիզնես[2], սեր[2], ռոքնռոլ[2], երաժշտական արդյունաբերություն[2] և երաժիշտ[2]
Թվականհունիսի 22, 2022[1][3][4], հունիսի 23, 2022[5][3], հունիսի 24, 2022[3] և մայիսի 25, 2022[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲազ Լուրման[1]
ՊրոդյուսերԲազ Լուրման, Գեյլ Բերման և Քեթրին Մարտին
Սցենարի հեղինակԲազ Լուրման և Քրեյգ Փիրս
ԴերակատարներՕսթին Բաթլեր[1], Թոմ Հենքս[1], Օլիվիա Դեջոնգ[1], Yola, Լյուկ Բրեյսի, Քելվին Հարիսոն կրտսեր, Դակրե Մոնտգոմերի, Հելեն Թոմսոն, Ռիչարդ Ռոքսբուրգ, Դևիդ Ուենհեմ, Օլթոն Մեյսոն, Նատաշա Բասեթ, Խավիեր Սամուել, Լեոն Ֆորդ, Քեյթ Մալվեյնի, Ջոշ ՄակՔոնվիլ, Քոդի Սմիթ-ՄաքՖի, Չայդոն Ջեյ, Պատրիկ Շիրեր, Ադամ Դան, Գարի Քլարք կրտսեր, Քրիստոֆեր Սոմերս, Նիքոլաս Բել, Ալեքս Ռադու, Քրիստիան ՄակՔարթի, Մայք Բինգաման, Դևիդ Գենոն, Թոնի Նիքսոն, Գարեթ Դևիս, Մարկ Լեոնարդ Ուինթեր, Shonka Dukureh? և Terepai Richmond?
ՕպերատորՄենդի Ուոքեր
ԵրաժշտությունԷլիոթ Վիլեր
ՄոնտաժՄեթ Վիլլա
Պատմվածքի վայրՄեմֆիս[2], Լաս Վեգաս[2], Լուիզիանա[2], Բիլ Սթրիթ[2] և Գրեյսլանդ[2]
ԿինոընկերությունWarner Bros. Pictures
Տևողություն159 րոպե[4]
Բյուջե85 000 000 $
Շահույթ272 075 000 $[6], 145 869 755 $[7], 29 523 293 $[8] և 21 817 962 $[9]
Պաշտոնական կայքէջ
 Elvis (2022 film) Վիքիպահեստում

Ֆիլմը տեղայնացող Warner Bros. Pictures ընկերությունը նախատեսում է թողարկել այն 2021 թվականի նոյեմբերի 5-ին։

Սյուժե

Ռոքնռոլի լեգենդ Էլվիս Փրեսլիի կյանքի և կարիերայի ժամանակագրություն։

Դերասանական կազմ

Արտադրություն

Նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել էր 2014 թվականի ապրիլին, երբ Բազ Լուրմանը բանակցությունների մեջ է մտել ֆիլմը նկարահանելու, իսկ Քելի Մարքելը՝ սցենարը գրելու համար[10]։ Մինչև 2019 թվական ֆիլմի մասին հայտարարություններ չեն հնչել։ Սակայն 2019 թվականի մարտին հայտարարվել է, որ Թոմ Հենքսն ընդգրկվել է դերասանական կազմում Թոմ Փարքերի դերը կատարելու համար։ Լուրմանը դարձել է ֆիլմի ռեժիսորը, ինչպես նաև փոխարինել է Մարքելին՝ Քրեյգ Փիրսի և Սեմ Բրոմելի հետ միասին դառնալով սցենարի համահեղինակ[11][12][13]։ Հուլիսին Փրեսլիի դերը կատարելու համար նախատեվում էին այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Էնսել Էլգորթը, Մայլզ Թելերը, Օսթին Բաթլերը, Աարոն Թեյլոր-Ջոնսոնը և Հարի Սթայլզը։ Արդյունքում՝ որպես Էլվիսի դերակատար ընտրվել է Բաթլերը[14][15]։ Նույն տարվա հոկտեմբերին Օլիվիա ԴեՋոնգն ընդգրկվել է դերասանական կազմում՝ Փրիսցիլա Փրեսլիի դերը կատարելու համար[16]։ 2020 թվականի փետրվարին Մեգի Ջիլենհոլը և Ռուֆուս Սյուելը միացել են ֆիլմի անձնակազմին՝ որպես Գլեդիս և Վերնոն Փրեսլիների դերակատարներ, իսկ Յոլան՝ քույր Ռոզետա Թարփի[12][13][17]։

Նկարահանումներ

Ֆիլմի նկարահանումները սկսվել են Ավստրալիայում 2020 թվականի հունվարի 28-ին[18][19][20]։ 2020 թվականի մարտի 12-ին դրանք սառեցվել են, քանի որ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, COVID-19 թեստավորման արդյունքում դրական պատասխան են ստացել[21][22]։

Թողարկում

Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2021 թվականի նոյեմբերի 5-ին[23]։ Ի սկզբանե այն նախատեսվում էր թողարկել 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն պրեմիերան հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով[24]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիս (ֆիլմ, 2021)» հոդվածին։