Էնսել Էլգորթ

ամերիկացի դերասան

Էնսել Էլգորթ (անգլ.՝ Ansel Elgort, 1994 թվական մարտի 14[3][4][5], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և դիջեյ` "Ansølo" բեմական կեղծանվամբ։ Որպես դերասան հայտնի է «Քերրի»-ում (անգլ.` "Carrie") Թոմի Ռոզի, «Դիվերգենտ» ֆիլմում Քալեբ Փրայերի և «Մեղավոր են աստղերը»[6] ֆիլմում Օգաստուս Ուոտերսի դերակատարմամբ։

Էնսել Էլգորթ
Էնսել Էլգորթը «Baby Driver» ֆիլմի պրեմիերային
Ծնվել էմարտի 14, 1994(1994-03-14)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ԿրթությունՖիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունռուս ամերիկացի և Norwegian Americans?
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
Մասնագիտությունդերասան, դիջեյ, մոդել, կինոդերասան, երաժշտական պրոդյուսեր և երաժիշտ
ԺանրերՖանտաստիկա, Դրամա, Արկածային
Ծնողներհայր՝ Արթուր Էլգորտ, մայր՝ Գրեթե Բարրեթ Հոլբի
ԿինոՊոիսկID 2828253
twitter.com/anselelgort
Էնսել Էլգորթ՝ Վիքիպահեստ

Վաղ տարիներ

Էնսել Էլգորթը ծնվել է 1994 թվականի մարտի 14-ին Մանհեթենում[7]։ Հայրը` Արթուր Էլգորթը, նորաձևության լուսանկարիչ է, ով 30 տարուց ավելի աշխատել է "Vogue" ամսագրի համար, իսկ մայրը՝ Գրեթ Բարրեթը, օպերայի ղեկավար է[8][9]։ Հայրը ռուս-հրեական ծագում ունի, իսկ մոր նախնիները անգլիացի, գերմանացի և նորվեգացի են եղել[10]։ Մորական տատը՝ Իզե Գրեթը, մասնակցել է Նորվեգիայի դիմադրությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և փրկել նորվեգացի-հրեա երեխաների՝ տեղափոխելով նրանց չեզոք Շվեդիա։ Հենց այս գործունեության պատճառով նա բանտարկվել է համակենտրոնացման ճամբարում[9][11]։Էլգորթն ունի ավագ եղբայր և քույր. Ուորենը՝ ֆիլմի խմբագիր, իսկ Սոֆին՝ լուսանկարիչ[12]։Ինը տարեկան հասակում մայրը նրան տարել է Ամերիկյան Բալետի դպրոց[13]։ Հաճախել է պրոֆեսիոնալ ցուցադրական մարտարվեստի դպրոց, Ֆիորելլո Հ. ԼաԳվարդիայի ավագ դպրոցը (անգլ.` Fiorello H. LaGuardia High School) և Սթեյջդուր Մանորի ամառային ճամբարը[7]։Էնսել Էլգորթն սկսել է դերասանական դասընթացների գնալ տասներկու տարեկանից և «Տղաներ և տիկնիկներ» և «Մազի լաք» ֆիլմերում մարմնավորել գլխավոր դերը[13]։

Կարիերա

Էնսել Էլգորթը «Տղամարդիկ, կանայք և երեխաներ» ֆիլմի պրեմիերային

Դերասանություն

Էնսել Էլգորթի դերասանական կարիերան սկսվել է պրոֆեսիոնալ բեմերում խաղալով։ Նրա դեբյուտը եղել է «Քերրի» ֆիլմում երկրորդական դեր (2013 թվական)։ Նրա՝ հանրության կողմից սիրված դերը եղել է Քալեբը՝ «Դիվերգենտ» ֆիլմում։ Ֆիլմի հիմքում ընկած է մի հայտնի երիտասարդի կյանք։ Ֆիլմը նկարահանվել է Վերոնիկա Ռոթի վեպի հիման վրա, 2014 թվականի մարտի 21-ին։ 2013 թվականի մայիսին «Դիվերգենտ» ֆիլմից անմիջապես հետո հայտարարվեց, որ Էնսելը կխաղա Օգաստուս Ուոտերսի դերը Ջոն Գրինի վեպի հիման վրա նկարահանված «Մեղավոր են աստղերը» ֆիլմում։ Հեյզելը քաղցկեղով հիվանդ աղջիկ է, ում ծնողները ստիպում են նրան հաճախել մի խմբակ, որտեղ նա հանդիպում ու սիրահարվում է Ուոտերսին, ով նախկին բասկետբոլիստ էր։ Ֆիլմը, որի ռեժիսորը Ջոշ Բունան է, նկարահանվել է 2014 թվականի հունիսի 6-ին[14]։ Այնուհետև Էնսել Էլգորթը Ջեյսոն Ռեյթմենի «Տղամարդիկ, կանայք և երեխաներ» ֆիլմում գլխավոր դերն է խաղացել, որը նկարահանվել է 2014 թվականի հոկտեմբերին[15]։2014 թվականի հունիսի 23-ին "Deadline"-ը հայտարարեց, որ Էլգորթն ընդգրկված է «Վեն Կլայբերն» ֆիլմում՝ որպես տիտղոսակիր։ Ֆիլմում կպատկերվի Վեն Կլայբերնի վերելքը դեպի հռչակը 1958 թվականին, երբ Սառը Պատերազմի ժամանակ Կլայբերնը հաղթում է Չայկովսկու միջազգային մրցույթում։ Դա մի արտասովոր իրադարձություն էր, որովհետև Կլայբերնը ԱՄՆ-ից է։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Ուիք Գոդֆրեյը և Մարթի Բոուեն, ովքեր նկարահանել են «Մեղավոր են աստղերը» ֆիլմը[16]։ 2015 թվականի հունվարին Էլգորթը պայմանագիր է ստորագրել, որ խաղալու է Էդիսոն Շաքթի դերը «Նոյեմբերյան հանցագործները» ֆիլմում Քլոյե Գրեյս Մորեցի հետ[17]։ Այնուհետեև նա միացավ Մորեցին Best Visual Effects-ին մրցանակը ներկայացնելու համար[18]։

Երաժշտություն

SoundCLoud-ում Էնսել Էլգորթն ունի "Ansølo" անվամբ էջ, որտեղ կներկայացվի պարային երաժշտություն։ Նա ռեմիքս տարբերակով ներկայացրել է Լանա Դել Ռեյի "Born to Die" երգը։ 2014 թվականի փետրվարին նա ասել է, որ պայմանագիր է կնքել Steve Angello Size Records-ի հետ ձայնագրության համար։Նրա առաջին ձայնագրությունը՝ "Unite"-ը լույս է տեսել ապրիլի 21-ին Beatport-ում և 2014 թվականի մայիսի 5-ին iTunes-ում։ Նրա երկրորդ ձայնագրությունը՝ "Totem"-ը, լույս է տեսել հուլիսի 21-ին Beatport-ում և iTunes-ում։Նա խաղացել է "Electric Zoo Festival"-ում 2014 թվականին, "Ultra Music Festival"-ում 2015 թվականին, մասնակցել է 2014 թվականին Ամստերդամում տեղի ունեցած պարային երաժշտություն իրադարձությանը, բացել է "The Chainsmokers" և "Nervo" շոուները իր ընկերներ՝ Նիքի Ռոմերո և Մարտին Գարիքսի հետ։

Անձնական կյանք

Էնսել Էլգորթը 2012 թվականից հանդիպում էր Վիոլետա Կոմեյշանի հետ։ Զույգը բաժանվեց 2014 թվականի օգոստոսին դերասանի կարիերայի և խիստ գրաֆիկի պատճառով[19], բայց հինգ ամսվա բաժանումից հետո հաշտվեց[20]։

Ֆիլմագրություն

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերը
2013ՔերրիCarrieԹոմմի Ռոզ
2014ԴիվերգենտDivergentՔալեբ Փրայր
2014Մեղավոր են աստղերըThe Fault In Our StarsՕգաստուս Ուոտերս
2014Տղամարդիկ, կանայք և երեխաներMen, Women and ChildrenԹիմ Մունի
2015Դիվերգենտ, գլուխ 2։ Ինսուրգենտ (ֆիլմ)The Divergent Series։ InsurgentՔալեբ Փրայր
2016Նոյեմբերյան հանցագործներNovember CriminalsԷդդիսոն Շաքթ
2016Դիվերգենտի սերիաներ։ Հավատարիմը- Մաս 1The Divergent Series։ Allegiant – Part 1Քալեբ Փրայր

Պարգևներ և անվանակարգումներ

Teen Choice Awards

Teen Choice Awards-ն ամենամյա մրցանակաբաշխություն է։ Մրցանակը տրվում է երաժշտության, կինոյի, սպորտի, հեռուստատեսության, նորաձևության և այլնի բնագավառում տարվա մեջ ամենամեծ նվաճումների համար։

ԹվականԱնվանակարգԳնահատված աշխատանքԱրդյունք
2014Կինոդերասան. դրամաՄեղավոր են աստղերըՀաղթանակ
Համբույր ֆիլմում (Շեյլին Վուդլիի հետ)Հաղթանակ
Քիմիա (Շեյլին Վուդլիի և Նեթ ՈՒոլֆի հետ)Հաղթանակ
Ֆիլմի հանրաճանաչ աստղՄեղավոր են աստղերը / ԴիվերգենտՀաղթանակ
2015ԿինոդերասանԴիվերգենտ, գլուխ 2։ Ինսուրգենտ (ֆիլմ)Առաջադրված

Young Hollywood Awards

Young Hollywood Awards-ն ամենամյա մրցանակաբաշխություն է, որը մրցանակ է շնորհում փոփ երաժշտության, կինոյի, սպորտի, հեռուստատեսության, նորաձևության բնագավառում ամենամեծ նվաճումների համար՝ 13-19 տարեկան պատանիներին և երիտասարդներին։

ԹվականԱնվանակարգԳնահատված աշխատանքԱրդյունք
2014Սիրելի դերասանՄեղավոր են աստղերը / ԴիվերգենտՀաղթանակ
Միանգամից հաջողությունների հասած դերասանՀաղթանակ
Լավագույն էկրանավորված զույգ (Շեյլին Վուդլիի հետ)Մեղավոր են աստղերըՀաղթանակ

NewNowNext Awards

NewNowNext Awards-ն ամերիկյան ամենամյա մրցանակաբաշխություն է՝ ներկայացված «Լոգո» թեմատիկ հեռուստաալիքի կողմից։ Մեկնարկվել է 2008 թվականին։ Մրցանակները տրվում են ԼԳԲՏ-ի թե՛ հատուկ, թե՛ ընդհանուր նվաճումների համար՝ ժամանցային և փոփ մշակույթում։

ԹվականԱնվանակարգԳնահատված աշխատանքԱրդյունք
2014Լավագույն նոր ֆիլմի դերասանՄեղավոր են աստղերըՀաղթանակ

People`s Choice Awards

People՝s Choice Awards-ն ամերիկյան մրցանակ է, որը տրվում է հանրության կողմից ընտրվածին։

ԹվականԱնվանակարգԳնահատված աշխատանքԱրդյունք
2015Սիրելի կինոդուետ (Շեյլին Վուդլիի հետ)Մեղավոր են աստղերըԱռաջադրված

Cristics` Choice Movie Awards

Cristics՝ Choice Movie Awards-ը մրցանակ է, որը տրվում է կինոմատոգրաֆիայի ասպարեզում նվաճումների համար։

ԹվականԱնվանակարգԳնահատված աշխատանքԱրդյունք
2015Լավագույն դերասան/դերասանուհիՄեղավոր են աստղերըԱռաջադրված

MTV Movie Awards

MTV Movie Awards-ը մրցանակ է, որը տրվում է ամեն տարի MTV-ով ցուցադրված ֆիլմի համար։ Նրանց ներկայացնում են ռեժիսորներն ու MTV գործադիրները։ Հաղթողներին որոշում է հեռուստադիտողը։ Ընտրությունը կատարվում է MTV-ի վեբ-կայքի՝ mtv.com-ի միջոցով։

ԹվականԱնվանակարգԳնահատված աշխատանքԱրդյունք
2015Լավագույն ներկայացումՄեղավոր են աստղերըԱռաջադրված
Միանգամից ճանաչում գտած ներկայացումԱռաջադրված
Լավագույն անշապիկ ներկայացումԱռաջադրված
Լավագույն համբույր (Շեյլին Վուդլիի հետ)Հաղթանակ
Լավագույն դուետ (Շեյլին Վուդլիի հետ)Առաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ