Էմիլի Ջենաուեր

Էմիլի Ջենաուեր (անգլ.՝ Emily Genauer, հուլիսի 19, 1911(1911-07-19)[1], Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 23, 2002(2002-08-23)[1]), ամերիկացի արվեստաբան Նյու Յորքում, աշխատել է «New York World,» և «Newsday» լրագրերի համար[2]։ Նա 1974 թվականին արժանացել է «Պուլիտցերյան» մրցանակի։

Էմիլի Ջենաուեր
Ծնվել էհուլիսի 19, 1911(1911-07-19)[1]
ԾննդավայրՌիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 23, 2002(2002-08-23)[1] (91 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCurtis High School?
Մասնագիտությունլրագրող և արվեստի քննադատ

Ժամանակակից արվեստի չեմպիոն

Նա ծնվել է Ստատեն Այլենդում 1911 թվականին։ Հայրը սիրողական քանդակագործ էր։ Հանթերի քոլեջում և Կոլումբիայի համալսարանի լրագրության բաժնում սովորելուց հետո[3] նա սկսել է աշխատել որպես գրող` «New York World» թերթի համար. այստեղ նա 1930-ականներին ի վերջո քննադատի որակավորում ստացավ։ Ֆրեդերիկ Գաշի հետ ամուսնանալուց հետո նա պահեց իր օրիորդական անունը որպես թալիսման։

Նա կարևոր դեր էր խաղում ժամանակակից նկարչին` ինչպիսիք են Մարկ Շագալը, Դիեգո Ռիվերան և Պաբլո Պիկասոն, իր ընթերցողներին ներկայացնելու գործում։ Նա 1949 թվականին թողեց թերթը (որն արդեն ստացել էր «New York World-Telegram» անվանումը)՝ Սառը պատերազմի ժամանակ, երբ Համաշխարհային Տելեգրամի նախագահ Ռոյ Ու. Հաուարդը դժգոհեց, որ այն նպաստում է անհաջողակ նկարիչների առաջընթացին։ Ջենաուերը միացավ Նյու Յորքի Հերալդ Տրիբունային, որտեղ նա 1967 թվականից ի վեր աշխատեց որպես արվեստաբան։ Այնուհետև նա գնաց աշխատելու «Newsday»-ի համար[4]։

Ջենաուերը նաև գրքեր է գրել և 1966 թվականից 1970 թվականներին աշխատել հումանիտար գիտությունների ազգային խորհրդում։

Ծանոթագրություններ