Տելեգրամ

մեսենջեր

Տելեգրամ, անվճար բազմահարթակ մեսենջեր սմարթֆոնների և այլ սարքերի համար, որը թույլ է տալիս փոխանակվել տարբեր ձևաչափերի տեքստային նամակներով և մեդիա ֆայլերով[3]։ Օգտագործվում է անձնական սերվերային մասը՝ գաղտնի աղբյուրով, որը աշխատում է ԱՄՆ-ի և Գերմանիայի մի քանի ընկերությունների արտադրամիավորներով, որոնց ֆինանսավորում է Պավել Դուրովը[4][5]՝ մոտ 12 միլիոն ամերիկյան դոլարի չափով ամեն տարի[6], և մի քանի բաց աղբյուրներով հաճախորդների, այդ թվում GNU GPL-ի արտոնագրությամբ։

Տելեգրամ
Изображение логотипа
Տեսակմեսենջեր, ազատ ծրագրային ապահովում, բջջային հավելված, ծրագիր, կայք, դոթքոմ ընկերություն, Ցանցի կիրառական ծրագիր և առցանց համայնք
ՀեղինակՆիկոլայ Դուրով և Պավել Դուրով
Նախագծումը՝Տելեգրամ
Գրված է՝C++ և Ջավա
ԻնտեսֆեյսQt
ՕՀiOS, Անդրոիդ, Windows, Chrome OS, մաքՕՍ և Լինուքս
Առկա էանգլերեն, իսպաներեն, գերմաներեն, հոլանդերեն, իտալերեն, բրազիլիական պորտուգալերեն, կորեերեն, ռուսերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, կատալաներեն[1], բելառուսերեն, լեհերեն, մալայերեն, թուրքերեն, պարսկերեն, ուզբեկերեն, արաբերեն, ինդոնեզերեն, եբրայերեն և հինդի
Լույս տեսավ՝օգոստոսի 14, 2013
ՊլատֆորմԱնդրոիդ, iOS, x86_64 և ARM
Վերջին կայուն տարբերակԼինուքս: 4.16.8 (ապրիլի 16, 2024)[2]
Կարդագող ֆայլերի ֆորմատTelegram Desktop Data File (gen)?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատTelegram Desktop Data File (gen)?
ԱրտոնագիրGPLv3, ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր և GNU GPL
Մասն էalt-tech?
Անվանված էհեռագիր
Կայքtelegram.org(անգլ.)
Ելակոդgithub.com/telegramdesktop/tdesktop
 Telegram Messenger Վիքիպահեստում

Ակտիվ օգտատերերի քանակը ծառայությունում 2018 թվականի մարտի տվյալներով կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ[7][8], իսկ ամենօրյա ուղարկված հաղորդագրությունները հասել են 15 միլիարդի[9]։ 2017 թվականի օգոստոսին Պ. Դուրովը իր Telegram-ալիքում հայտարարել է, որ ամենօրյա նոր օգտատերերի քանակը կազմում է ավելի քան 600 հազար[10]։

«Տելեգրամ» ընկերությունը կարող է նաև արգելափակել հեռախոսահամարներ ժամանակավորապես կամ ընդմիշտ։ Դրանից խուսափելու համար պետք է հեռախոսահամարը փոխել։

Պատմություն

Ծրագիրը ստեղծվել է Պավել Դուրովի կողմից, ով նաև ստեղծել է ՎԿ սոցիալական ցանցը։ Նյու Յորք Թայմս ամսագրի հետ ունեցած իր հարցազրույցում Պավելը պատմել է[11], որ ծրագրի սկզբնական միտքը իր մոտ ծագել է դեռևս 2011 թվականին, երբ նրա դուռը եկան հատուկջոկատայինները։ Երբ վերջիններս հեռացան, Դուրովը միանգամից գրում է իր եղբորը՝ Նիկոլային։ Այդ ժամանակ էլ նա հասկանում է, որ նա չունի եղբոր հետ հաղորդակցվելու անվտանգ միջոց։ Ծրագիրը ստեղծվել է թվային նամակագրության MTProto տեխնոլոգիայով, որը նախապատրաստել է Պավելի եղբայրը՝ Նիկոլայը[3][12]։ Ինքը «Թելեգրամը» ի սկզբանե եղել է գիտափորձ, որը պատկանում էր Պավելի Digital Fortress ընկերությանը՝ MTProto ծրագիրը բարձր բեռնման դեպքում փորձարկելու նպատակով[12]։

2013 թվականի օգոստոսի 14-ին ներկայացվել է Տելեգրամի առաջին հաճախորդը՝ iOS հարթակի սարքերի համար[12]։

2013 թվականի օգոստոսի 22-ին Durov’s Android Challenge մրցույթի մասնակիցներից մեկը գրել և ներբեռնել է բաց մուտքով առաջին ծրագիրը Անդրոիդ օպերացիոն համակարգի համար՝ Տելեգրամի հետ համատեղ (օգտագործում է նույն MTProto արձանագրությունը)[13]։

Հոկտեմբերին բացել են ծրագրի վեբ-կայքը և ներկայացվել է Տելեգրամի պաշտոնական տարբերակը Անդրոիդի համար բաց աղբյուրով (GPL2)[14][15]: Ծրագրի նախորդ տարբերակը հասանելի է «Unofficial Telegram S» անվանումով[16]։

2013 թվականի նոյեմբերի 7-ին հայտնվել են ծրագրի կողմնակի հաճախորդները՝ Windows և OS X-ը՝ սահմանափակ գործունեությամբ։ Ինչպես նաև մշակվել է հաճախորդի վեբ-տարբերակի հայեցակարգը[17]։

Նոյեմբերին ծրագիրը ուներ, «TJournal» ամսագրի տվյալներով, մոտ 1 միլիոն ներբեռնում[18]։

2014 թվականի հունվարին թողարկվել է Webogram ոչ պաշտոնական վեբ-տարբերակը[19]՝ ՎԿ սոցիալական ցանցի նախկին ծրագրավորող՝ Իգոր Ժուկովի կողմից։

2014 թվականի հուլիսի 21-ին App Store-ում հայտնվել է Telegram HD ծրագրիը iPhone-ների և iPad-ների համար, որոնք ներբեռնել է Telegram Messenger LLP ընկերությունը[20]։

Նոր ծրագրիը ստացել է նոր տարբերակ Apple iPad-ի համար, կատարելագործել է տեսանյութի և լուսանկարների բարձր թույլատրությունը, ավելացրել է անիմացիոն պատկերներ ուղարկելու հնարավորությունը՝ gif ձևաչափով[21]։ Մեսսենջերի պաշտոնական կայք էջում, որպես iOS -ի հաճախորդ նշված է հենց այդ ծրագրիը։

2014 թվականի հոկտեմբերի 15-ին Տելեգրամում ավելացվել է ծածկանունների հնարավորությունը, որոնց շնորհիվ հնարավոր է կապվել օգտատերի հետ, եթե նույնիսկ չգիտես նրա հեռախոսահամարը, ինչպես նաև թողարկվել է վեբ-հաճախորդը[22]։

2015 թվականի հունվարի 2-ից Տելեգրամում ավելացվել են ստիկերներ։ Ի սկզբանե ծրագրում եղել են ընդամենը 14 ստիկեր, բայց յուրաքանչյուր օգտատեր կարող է փոփոխել դրանք կամ ավելացնել իր սեփականները։ Ի տարբերություն մի շարք այլ ծրագրերի, Telegram-ում ստիկերները ամբողջովին անվճար են[23]։

2016 թվականի փետրվարին Տելեգրամի ստեղծողներից մեկը՝ Պավել Դուրովը հայտնել է, որ մեսսենջերից օգտվում է ավելի քան 100 միլիոն մարդ, այն ժամանակ, երբ ծրագրով ուղարկում են ավելի քան 15 միլիարդ հաղորդագրություն ամեն օր։ Դեռ 2015 թվականի սեպտեմբերին ուղարկել է 12 միլիարդ հաղորդագրություն վերջին օրը[24]։

2016 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ 2015 թվականի մայիսին Google կորպորացիան քննարկել է մեսսենջերի գնելու հնարավորությունը ավելի քան 1 միլիարդ ամերիկյան դոլլարով[25][26]։

2016 թվականի մայիսին հայտնվել է ուղարկած հաղորդագրությունները խմբագրելու հնարավորությունը։ Փոփոխությունները կարելի է անել ուղարկելու պահից սկսած երկու օրվա ընթացքում։ Այդ դեպքում հաղորդագրությունում հայտնվում է հատուկ նշան[27]։

2016 թվականի նոյեմբերի 22-ին ծրագրավորողների կողմից թողարկվել է Telegraph ծրագիրը, որը իրենից ներկայացնում է բլոգ-հարթակ՝ անվճար հրատարակչական գործիք, որը հնարավորություն է տալիս ստեղծել հրատարակումներ, ակնարկներ, ներբեռնել լուսանկարներ և այլն։ Telegraph-ը բլոգ-հարթակի, մեսսենջերի և պլատիշերի (ինչպես Medium-ը) հիբրիդ է՝ պատկերային տախտակի անանուն հայեցակարգող։ Ծրագիրը պատկանում է Պավել Դուրնովին՝ «ՎԿ» սոցիալական ցանցի հեղինակին։

2017 թվականի հունվարի 3-ին ծրագրավորողներից մեկը ավելացրել է ուղարկված հաղորդագրությունները ջնջնելու հնարավորություն[28]։ Ջնջելուց հետո հաղորդագրությունը ուղարկողը չի կարող տեսնել ջնջված հաղորդագրությունը։

2017 թվականի մարտին Վ. Դ. Սոլովեյը անանուն հղումով հայնտել է, որ ռուսական հատուկջոկատայինների համար հասանելի է դարձել օգտատերերի հաղորդագրությունները և երեք տարիների արխիվը։ Պավել Դուրովը այդ հայտարարությունը անվանել է սուտ[29]։

2017 թվականի մայիսի 15-ին հայտնի է դարձել այն մասին, որ Տելեգրամի աշխտասեղանային տարբերակը ստացել է զանգեր կատարելու հնարավորություն[30]։

2017 թվականի մայիսի 16-ին Տելեգրամի ադմինիստրացիան հայտարարել է, որ չի պատրաստվում տեղեկություն տրամադրել ռուսական պետական մարմիններին[31]։

2017 թվականի մայիսի 19-ին iOS-ի համար Telegram-ի նոր թարմացումով հեռացվել են կառուցված խաղերը HTML5-ից։ Մեսսենջերի հիմնադիրի՝ Պավել Դուրովի խոսքերով՝ App Store-ի ներկայացուցիչները չեն հաստատել մեսսենջերի նոր տարբերակի հրատարակումը խաղերով՝ սպառնալով ջնջել ծրագրիը խանութից[32]։

2017 թվականի հունիսի 28-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը բռնի կերպով ծրագիրը ներառել է «Կոմունիկատորներ ռեեստր»-ում[33]։

Տեխնոլոգիա

Մեսսենջերի համար ստեղծվել է MTProto արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս օգտագործել կոդավորման մի քանի արձանագրություններ։ Իրավազորման և իսկությունը ստուգելու դեպքում օգտագործվում են RSA-2048, DH-2048 ալգորիթմները կոդավորման համար[34], հաղորդագրության ուղարկումից հետո արձանագրությունը կայքում կոդավորվում է AES բանալիով, որը հայտնի է հաճախորդին և սերվերին։ Ինչպես նաև կիրառվում է SHA-1 և MD5 հեշ ֆունկցիայի գաղտնագրությունը։

2013 թվականի հոկտեմբերի 8-ից մեսսենջերում հայտնվել է «գաղտնի» զրուցարանի (Secret Chats) ռեժիմը։ Այդ ռեժիմը կոդավորում է իրականացնում, որի շնորհիվ միայն ուղարկողն ու ստացողը ունեն ընդհանուր բանալի (end-to-end կոդավորում), AES-256 ֆունկցիայի օգտագործումով IGE (անգլ.՝ Infinite Garble Extension) ռեժիմում՝ ուղարկվող հաղորդագրությունների համար[35]։ Ի տարբերություն սովորական ռեժիմից, գաղտնի զրուցարաններում հաղորդագրություները չեն գաղտնազերծվում սերվերի կողմից, հաղորդագրությունների պատմությունը պահպանվում է միայն այն երկու սարքերում, որոնցում ստեղծվել է զրուցարանը։

Ֆայլերը փոխանակելուց կարելի է թե՛ ուղարկել ֆայլեր սարքից, թե՛ փնտրել մեդիա ֆայլեր համացանցից, այն դեպքում, եթե օգտագործվում է iOS կամ Android համակարգերը հեռախոսների համար։ Փոխանցվող ֆայլերի չափը սահմանափակ է՝ 1,5 ԳԲ[3]։ Ծրագիրը օգտագործում է վերսկսման համակարգը կապի անջատումից հետո[12]։

Առկա է բազմամարդ զրուցարաններ ստեղծելու հնարավորություն, անդամների թիվը կարող է հասնել մինչև 200-ի[36], 2015 թվականի նոյեմբերից սկսած՝ սուպեր խմբեր մինչև 1000 անդամ[37][38][39], 2016 թվականի մարտի 14-ից՝ սուպեր խմբեր մինչև 5000 անդամ[40]։ 2017 թվականի հունիսի 30-ից սուպեր խմբերի անդամների թիվը հասել է մինչև 10000 անդամի[41]։

Նաև ծրագիրը հնարավորություն է տալիս փոխել տեքստի ձևաչափը, դարձնելով այն՝ թավատառ, շեղատառ և "ծրագրավորողների" տառատեսակով։ Բացի այդ հատուկ բոտի օգնությամբ կարելի է ստուգել ուղղագրությունը[42]։

Բոտեր

Հատուկ API ծրագրի օգնությամբ ծրագրավորողները կարող են ստեղծել «բոտերի», հատուկ հաշիվներ, որոնք կառավարվում են ծրագրի կողմից[43][44]։ Սովորական բոտերը պատասխանում են հատուկ հրամաններին անձնական և խմբակային զրուցարաններում, նաև նրանք կարող են փնտրել համացանցում կամ կատարել այլ հանձնարարություններ, օգտագործվում է ժամանցի կամ բիզնեսի նպատակով։

2015 թվականի սեպտեմբերին Պավել Դուրովը հայտնել է, որ շուտով կհայտնվեն մոնետիզացման և բոտերում գովազդի տեղեկայաման հնարավորություններ[45][46]։

2017 թվականի մայիսի 18-ին բոտերի համար ստեղծղվել է վճարովի API[47]: Որպեսզի օգտատերերը կարողանան փորձարկել այդ ֆունկցիան, Telegram-ի խմբի կողմից ստեղծվել է փորձնական բոտ, որը առաջարկում է գնել «Ժամանակի մեքենա» (օգտատերերից գումար չի գանձվել)։

Խոցելիություններ գտնելու մրցույթ

2013 թվականի դեկտեմբերին Պավել Դուրովը մրցույթ է հայտարարել մինչև 2014 թվականի մարտի 1-ը Telegram-ի պաշտպանությունը «ջարդելու» համար 200 հազար դոլար ֆոնդով[48]։ Մրցույթի պահանջը կայանում էր նրանում, որ պետք է վերծանվեր Պավելի և նրա եղբոր՝ Նիկոլայի անձնական նամակագրությունը «գաղտնի զրուցարանի» միջոցով[48], օգտագործելով կոդավորված տվյալները, որոնցո փոխանակվել են ծրագիրը և սերվերը։ Իրենց հաղորդագրություններում, ուղարկված ամեն օր, պարունակվել են էլեկտրոնային փոստի գաղտնի հասցե, որի վերծանումը թույլ կտար ստանալ մրցանակը[49]։

Այդպիսի «հակերային հարձակման համար» պետք են հարձակման մոդելներ, հարձակում ծածկագրի վրա, համարվում է ամենաթույլ և, նույն պահին, ամենադժվարը և անհարմարը կրիպտո վերլուծության համար։ Գոյություն ունեն չափազանց թույլ ֆունկցիաներ, որոնք կարող են կայուն լինել տվյալ մոդելում, բայց խոցելի այլ մոդելների համար։ Սովորաբար նոր կրիպտո վերլուծության հետածոտությունների ժամանակ օգտագործվում է հարցակման ավելի թույլ մոդելներ, որոնցում հարձակվողին կարող է հայտնի լինել տեքստը մինչ կոդավորումը, հնարավորություն է տրված կոդավորման ուղարկել յուրաքանչյուր տեքստ կամ տվյալները փոփոխելու հնարավորություն, որոնք ուղարկվում են ցանցով։ Այդ կերպ, այն դեպքում, եթե մրցույթը ոչ ոք չհաղթի, դա չի հաստատի արձանագրության կրիպտո վերլուծական անվտանգությունը[50][51]։

2013 թվականի դեկտեմբերի 23-ին, մրցույթի սկզբից ընդամենը մի քանի օր անց, «Խաբրախաբրա» օգտատերը, չհամարվելով ծածկագիտության մասնագետ, հայտնաբերել է խոցելիություն, որը կայանում էր նրանում, որ հաճախորդը ստացել է բանալիների արտադրման DH (մնացորդների դաշտը որոշելու հաստատուններ) պարամետրերը սերվերից, առանց ստուգելու, որի շնորհիվ MTProto սերվերը կարողացավ փոխանցել անկոռեկտ պարամետրեր, որոնք չէին ապահովում կրիպտո վերլուծական ամրությունը, և գաղտնի անցկացնել MITM հարձակում գաղտնի զրուցարանի վրա[52][53][54]։ Քանի որ նրան չի հաջողվում կարդալ նամակագրությունը, շահումի չափը կազմել է միայն 100 հազար դոլար[54][55]։ Դրանից հետո հաճախորդը թարմացվել է, ավելացվել է պարամետրերի ստուգում, որոնք ստացվում են սերվերից՝ նման հարձակման հավանականության փոքրացման նպատակով:

2014 թվականի նոյեմբերին կազմակերպվել է նոր երեք ամիս տևող մրցույթ, որտեղ հարձակման մոդելը ընդլայնվել է, հարձակվողին հնարավորություն է տրվել ներկայանալ որպես MTProto-ի սերվեր՝ փոփոխելով ուղարկվող տվյալները[56][57]։ Մրցույթի կանոններով պետք է ջարդեն «գաղտնի զրուցարանը», միևնույն ժամանակ զրուցարանի անդամները անցկացնում են բանալիների ստուգում, որը համաձայնեցրել են զրուցարանը բացելուց՝ անկախ կապուղիներով։

Հետազոտող Moxie Marlinspike-ի խոսքերով՝ նմանատիպ մրցույթները չեն կարող ապացուցել կոդավորման անվտանգությունը և միայն մոլորեցնում են[58][59][60][61]։ Հաղթողների բացակայությունը չի նշանակում, որ ապրանքը անվտանգ է, նմանատիպ շատ մրցույթներ հիմնականում անազնիվ են, վերլուծությունը չի հսկվում և անցկացվում է պատահական մարդկանց կողմից, իսկ շահումը հիմնականում շատ քիչ են, որպեսզի արդարեցնեն մի քանի իրավազոր կրիպտո վերլուծողների երկարատև աշխատանքը[58]։

Քննադատություն

Օգտատերերի հաշիվները կապվում են հեռախոսահամարների հետ, որը համարվում է Telegram-ի ամենանշանակալի փաստարկներից մեկը քննադատության համար, քանի որ այն չի ապահովում լիարժեք անանունությունը շփման ժամանակ։ Սերվիսում գրանցման և նոր սարքերի հետագա թույլտվությունները ստուգվում է հեռախոսահամարով՝ SMS-հաղորդագրությունով կամ հեռախոսազանգով կոդ է ուղարկվում (մի քանի օպերացիոն համակարգերում կանգնեցվում է ծրագրի կողմից)[3]։

WhatsApp-ի հիմնադիր Յան Կումը նշել է Cossa.ru-ի համար մեկնաբանությունում[62], որ նրա մտքերը իրականացվել են նրա ծրագրում, և օգտագործվում են Telegram-ում[63][64]։

Telegram-ի սերվերները չեն պահպանում գաղտնի զրուցարանների հաղորդագրությունները, բայց պահպանում են հասարակ զրուցարանների պատմությունը և օգտվողների հասցեագրի պարունակությունը քանի դեռ օգտագործվում է սերվիսը և անգործության ընթացքում՝ նշված հաշվի կարգավորումներում (մեկ ամսից մինչև մեկ տարի)։ Մեսսենջերում օգտագործված կոդավորումը չի ապահովում PFS-ը բոլոր դեպքերում[65][66][67]։

Telegram-ի պաշտոնական հաճախորդները անրհաժեշտության դեպքում ակտիվորեն բոլոր կոնտակտներին ուղարկում են մետատվյալներ ծրագրի բացման և փակման մասին, միևնույն ժամանակ այդ մետատվյալներին կարող են բաժանորդագրվել յուրաքանչյուր օգտատեր, եթե ցանկանում է[68]։ Նման նամակները անջատելու համար պետք է փոխոխվեն հաշվի կարգավորումներում[69]։

Նաև բազմիցս անվստահություն են արտահայտել MTProto արձանագրության անվտանգության համար[70][71][72][73][74]։

Հաղորդագրություն կա, որ մեսսենջերից կարող են օգտվել տարբեր ահաբեկչական խմբեր հաղորդակցման համար, ինչպես նաև պրոպագանդայի համար[75][76][77]։ Մանսավորապես, Իրաքի և Լևանտի իսլամական պետության ահաբեկչական խմբավորումը օգտագործել է Telegram-ը իրենց պահանջները տարածելու համար, ավելի քան 14 հազար բաժանորդի և ավելի քան 30 ալիքով՝ տարբեր լեզուներով։ Միայն թե Telegram-ի խումբը ակտիվորեն զբաղվում է նման ալիքների փնտրտուքներով և հետագա արգելափակումներով[78][79]։

Գրաքննություն

Telegram-ը ընտրողաբար կիրառել է գրաքննություն։ Մասնավորապես, որոշ ժամանակ մեսսենջերը օգտագործվել է Իրանում պոռնոգրաֆիայի և քաղաքականության մասին ծաղրական մեկնաբանություններ տարածելու համար։ Telegram-ի ղեկավարությունը սահմանափակել է մի քանի բոտերի գործունեությունը և արգելել է որոշ լուսանկարների և ստիկերների հավաքածուների օգտագործումը՝ Իրանի կառավարության պահանջով[80]։ Միևնույն ժամանակ Telegram-ի զրուցարանները չեն ենթարկվել գրաքննության[81]։ 2015 թվականի հոկտեմբերին Դուրովը հայտնել է, որ Telegram Messenger LLP ընկերությունը հրաժարվել է օգնել Իրանին քաղաքացիներին հետևելու գործում[82] և գրաքննությունում, որի պատճառով ծրագրի աշխատանքը ժամանակավորապես արգելափակվել էր[83]։

Մեսսենջերը արգելափակվել է Չինաստանի կառավարության մի քանի շրջաններում, որտեղ այն կարող էր օգտագործվել հակակառավարական ցույցերի համակարգման համար[79]։

Կոնֆլիկտ Ռոսկոմնադզորի հետ

2017 թվականի հունիսի 23-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժարովը հրապարակավ դիմեց Պավել Դուրովին պահանջով, որպեսզի տրամադրի տեղեկություն ընկերության մասին, Telegram մեսսենջերը հետագայում Ինֆորմացիա տարածող ռեեստրում գրանցելու համար։ Դուրովը հրաժարվում է կատարել նրանց պահանջը, որին ի պատասխան ստացել է Ռուսաստանի տարածքում մեսսենջերը արգելափակելու զգուշացում[84]։ Ինչպես պնդում է Telegram-ի ստեղծողը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության գործողությունները համարվում են ևս մեկ հանրային հետաքրքրության դիվերսիա։ Իր ՎԿ անձնական էջում Դուրովը նշել է իր մեսսենջերի քաղաքական չեզոքությունը, ի տարբերություն ԱՄՆ-ի կառավարության կողմից վերահսկվող WhatsApp-ի և Facebook Messenger-ի։ Այնուամենայնիվ, կառավարությունում ակնարկել են Դուրովի չեզոք վերաբերմունքի մասին ահաբեկիչների հանդեպ, որոնք, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության պաշտոնական հայտարարությամբ՝ օգտագործել են Telegram-ը Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունները նակապատրաստելուց[85]։ Այդ ամենի հետ կապված Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը Պավել Դուրովից պահանջել է տրամադրել բանալինները գաղտնազերծման համար, որպեսզի նամակագրությունների շնորհիվ կարողանան բացահայտել պոտենցիալ ահաբեկիչներին։

2017 թվականի հունիսի 26-ին Պավել Դուրովը հայտնել է, որ Telegram-ը չի համարվում միակ հնարավոր միջոցը ահաբեկչություններ կազմակերպելու համար, և այդ նպատակի համար կարելի է սահմանափակվել մեկանգամյա օգտագործման հեռախոսներով։ Մեսսենջերի ստեղծողը նաև նշել է, որ գերատեսչության կողմից պահանջվող նամակագրությունների վերծանումը պահանջվող հակասում է ՌԴ Սահմանադրությանը և ոչ մի կերպ չի կարող պաշտպանել աշխարհը ահաբեկչություններից, քանի որ վտանգի է ենթարկում Telegram-ի միլիոնավոր օգտատերերին[86]։ Ավելի ուշ, Համացանցի զարգացման համալսարանի կառավարության ներկայացուցիչ՝ Գերման Կլիմենկոն Պավել Դուրովի դիրքը անվանել է «ծաղրանք»։ Կրեմլում տեղեկացրել են այլ մեսսենջերների օգտագործման մասին, Ռուսաստանում Telegram-ի արգելափակման դեպքում՝ հրաժարվելով մեկնաբանել կոնֆլիկտային իրավիճակը Դուրովի և Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության միջև[87]։

թվականի հունիսի 27-ին Ալեքսանդր Ժարովը բացատրել է, որ Դուրովին ուղված գործակալության առաջնահերթ պահանջները ոչ մի դեպքում չեն առաջարկում տրամադրել մուտք օգտատերերի անձնական նամակագրություններում։ Շուտով Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունում արձանագրել են Telegram-ի մասին կեղծ տեղեկությունների ստացում տվյալների հետ միասին համացանցի պատահական օգտատերերի կողմից։ Հունիսի 28-ին Պավել Դուրովը համաձայնվել է տրամադրել գերատեսչությանը բնագրային տվյալներ, տեղեկացնելով, որ անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը ազատ է։ Միայն թե Telegram-ի ստեղծողը հստակեցրել է, որ չի ընդունի ինչ-որ այլ լրացուցիչ պարտավորություններ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Նույն օրը մեսսենջերը բռնի կերպով ընդգրկվել է Ինֆորմացիա տարածող ռեեստրում 90-РР համարի ներքո։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տելեգրամ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան