Էնվեր Խոջա

էնվեր Հալիլ Խոջա (ալբ․՝ Enver Halil Hoxha, հոկտեմբերի 16, 1908(1908-10-16)[1], Գիրոկաստրա[4] - ապրիլի 11, 1985(1985-04-11)[2][1][3][…], Տիրանա, Ալբանիա[5]), ալբանացի կոմունիստ հեղափոխական և քաղաքական գործիչ, Ալբանիայի աշխատանքի կուսակցության (ԱԿԿ) կենտկոմի գլխավոր քարտուղարը 1941 թվականից մինչև մահը՝ 1985 թվականը։

Էնվեր Խոջա
Enver Hoxha
Դրոշ
Դրոշ
Ալբանիայի աշխատանքի կուսակցության գլխավոր քարտուղար
նոյեմբերի 8, 1941 – - ապրիլի 11, 1985
Նախորդող
ՀաջորդողՌամիզ Ալիա
Դրոշ
Դրոշ
(22-րդ) Ալբանիայի վարչապետ
հոկտեմբերի 23, 1944 - հուլիսի 19, 1954
ՆախորդողԻբրահիմ Բիչակու
ՀաջորդողՄեհմեթ Շեհու
Դրոշ
Դրոշ
Ալբանիայի արտաքին գործերի նախագահ
մարտի 22, 1946 - հուլիսի 23, 1953
ՆախորդողՕմեր Նիշանի
ՀաջորդողԲեհար Շտիլլա
 
Կուսակցություն՝Ալբանիայի աշխատանքի
կուսակցություն
(1941–1985)
Կրթություն՝Փարիզի համալսարան, Բրյուսելի ազատ համալսարան, Մոնպելիեի համալսարան, Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան, Բրյուսելի ազատ համալսարան, Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան և Albanian National Lyceum?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Դավանանքաթեիզմ
Ծննդյան օրհոկտեմբերի 16, 1908(1908-10-16)[1]
Ծննդավայր Գիրոկաստրա, Յանինայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանի օրապրիլի 11, 1985(1985-04-11)[2][1][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայրԱլբանիա Տիրանա, Ալբանիա
ԹաղվածՏիրանա
Քաղաքացիություն Ալբանիա
ԱմուսինՆեջիմե Խոջա
(1945-1985)
ԶավակներԻլիր Խոջա
Սոկոլ Խոջա
Պրանվերա Խոջա
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Աշխատանքի հերոս (1972), Կարլ Մարքսի (1972)
Լենինի (1972)
Հոկտեմբերյան հեղափոխության (1977)
շքանշաններ

1942-1945 թվականներին եղել է Ալբանիայի Ազգային-ազատագրական ճակատի նախագահ, 1944-1954 թվականներին՝ Ազգային-ազատագրական բանակի առաջին հրամանատար, 1944-1946 թվականներին՝ ժամանակավոր դեմոկրատական կառավարության ղեկավար, 1944-1953 թվականներին՝ ազգային պաշտպանության նախարար, 1946-1954 թվականներին՝ Նախարարների խորհրդի նախագահ, 1948-1954 թվականներին՝ ԱԱԿ գլխավոր քարտուղար։

Շուրջ 40 տարի տևած կառավարման ընթացքում Խոջային հաջողվել է լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնել Ալբանիայում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գտնվում էր խիստ ճգնաժամային վիճակում։ Խոջայի կառավարման տարիներին կառուցվել է երկրի առաջին երկաթգիծը, չափահասների շրջանում գրագիտության մակարդակը 5-ից հասցվել է 90%-ի, վերացվել համաճարակը, կատարվել համատարած էլեկտրաֆիկացում, խոշոր բարեփոխումներ իրականացվել գյուղատնտեսության ոլորտում։ Միևնույն ժամանակ քաղաքացիների համար անօրինական է դարձել կրոնի դավանումը, երկրից դուրս գալը և մասնավոր սեփականությունը։ Խոջայի ռեժիմը պատասխանատու է հազարավոր այլախոհների գնդակահարության, ինչպես նաև տասնյակ հազարավորների աքսորի համար[6]։

Ծանոթագրություններ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 74
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնվեր Խոջա» հոդվածին։