Էշլի Մյուրեյ

ամերիկացի դերասանուհի և երգչուհի

Էշլի Մոնիք Մյուրեյ (անգլ.՝ Ashleigh Monique Murray, հունվարի 18, 1988(1988-01-18), Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Առավել հայտնի է դարձել The CW հեռուստաալիքի Ռիվերդեյլ հեռուստասերիալից՝ որպես Ջոզի Մաքքոյ։

Էշլի Մյուրեյ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1988(1988-01-18) (36 տարեկան)
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
 Ashleigh Murray Վիքիպահեստում

Կարիերա

2016 թվականին the CW հեռուստաալիքի պատանեկան Ռիվերդեյլ հեռուստասերիալում ստացել է Ջոզի Մաքքոյի մշտական դերը, ով «մի շքեղ, սրամիտ և հավակնոտ աղջիկ էր, և «Ջոզին ու կատվիկները» երաժշտական խմբի գլխավոր երգչուհին»[1][2]։

2017 թվականին Մյուրեյը Netflix-ի «Դեյդրան և Լենին կողոպտում են գնացքը» ֆիլմում մարմնավորել է գլխավոր դերը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 23-ին կայացած Sundance Film փառատոնի ժամանակ։ Ֆիլմը հեռարձակվել է Netflix հեռուստաալիքով՝ 2017 թվականի մարտի 17-ին։

Վերջերս Էշլի Մյուրեյը, Քլոե Բենեթը, Լոգան Պաուլը և Ջեսի Էնիսին ստեղծեցին Valley Girl-ի ֆիլմի երաժշտական վերափոխումը։ Մյուրեյը ստանում է Լորինի դերը (օրիգինալ դերակատարը Էլիզաբեթ Դեյլին էր:)

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՏարիՀայրեն անվանումՕրիգինալ անվանումԴերըՆշումներ
2007Գտնելով հարմոնիաFinding HarmonyՀարմոնիԿարճամետրաժ ֆիլմ
2012Բարի գալուստ Նյու ՅորքWelcome to New YorkՍայմոն
2014ԽառնելGrindՄարզված աղջիկ
2017Դեյդրան և Լենին կողոպտում են գնացքըDeidra & Laney Rob a TrainԴեյդրաՀեռուստասերիալ
2018Հովտի աղջիկըValley GirlԼորին

Հեռուստատեսություն

ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴերըՆշումներ
2014ՀետևորդներըThe Followingքոլեջի ուսանողուհիէպիզոդ "Resurrection"
2016Ավելի երիտասարդYoungerաղջիկ2 էպիզոդ
2017–այժմՌիվերդեյլRiverdaleՋոսի ՄաքՔոյ14 էպիզոդ
2018ԱլեքսAlex, Inc.Մելիսաէպիզոդ "The Unfair Advantage"

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ