Էստեբան Կամբյասո

արգենտինացի ֆուտբոլիստ

Էստեբան Մատիաս Կամբյասո Դելո (իսպ.՝ Esteban Matías Cambiasso Deleau, օգոստոսի 18, 1980(1980-08-18)[2][3][4][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս հունական «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբում։ Ավելի վաղ հանդես է եկել «Արգենտինոս Ջունիորսի», «Ռեալ Մադրիդի», «Ինդեպենդենտեի», «Ռիվեր Փլեյթի», Միլանի «Ինտերի» և «Լեսթեր Սիթիի» կազմերում[5][6]։

Էստեբան Կամբյասսո
իսպ.՝ Esteban Cambiasso
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԷստեբան Մատիաս Կամբյասո Դելո
Քաղաքացիությունը
Մականունկուչու, կեպ
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 18, 1980(1980-08-18)[2][3][4][…] (43 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Հասակ177 սմ[1]
Քաշ78 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՀունաստան«Օլիմպիակոս»
Համար19
Պատանեկան կարիերա
1995-1996Արգենտինա Արգենտինոս Ջունիորս
1996-1998Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1998-2004Իսպանիա Ռեալ Մադրիդ83 (4)
1998-2001 Արգենտինա Ինդիպենդենտե98 (13)
2001-2002 Արգենտինա Ռիվեր Փլեյթ37 (12)
2004-2014Իտալիա Ինտեր315 (41)
2014-2015Անգլիա Լեսթեր Սիթի33 (5)
2015-Հունաստան Օլիմպիակոս19 (2)
Ազգային հավաքական
1995Արգենտինա Արգենտինա (մինչև 17)6 (1)
1997-1999Արգենտինա Արգենտինա (մինչև 21)11 (2)
2000-2011Արգենտինա Արգենտինա52 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային

Կաբյասսոն՝ «Արգենտինոս ժունիորսի» սանը, արդեն 16 տարեկանում (1996 թվական), իր եղբոր հետ գնաց Իսպանիա, որտեղ սկսեց հանդես գալ «Մադրիդի Ռեալի» մանկապատանեկան ակումբում[7]։ Այնուամենայնիվ նա չկարողացավ խաղալ Ռեալի հիմնական կազմում և 1998 թվականին վերադարձավ հայրենիք՝ «Ինդիպենդենտում» վարձավճարով հանդես գալու համար, որտեղից էլ 2001 թվականին տեղափոխվեց «Ռիվեր Փլեյթ»՝ հաղթելով Արգենտինայի առաջնությունը[8]։

2002 թվականին «Ռեալի» նախկին մարզիչ Վիսենտե դել Բոսկեն[9] վերադարձրեց Կամբյասսոին «Ռեալ», և Էստեբանը ակումբի հետ հաղթեց Եվրոպայի Սուպերգավաթը։ 2003 թվականին դարձավ Իսպանիայի և միջմայրցամաքային գավաթի հաղթող։ Բարձրորակ կիսապաշտպանների քանակի պատճառով Կաբյասսոն հազվադեպ էր լինում «ՌԵալի» մեկնարկային կազմում, և «արքայական ակումբի» ղեկավարությունը որոշեց չերկարաձգել նրա հետ պայմանագիրը, որը լրանում էր 2004 թվականի հուլիսի 30-ին[10]։

Կամբյոսսոն «Ինտերի» կազմում, մարզման ժամանակ

2004 թվականի հուլիսին Էստեբանը, ազատ գործակալի կարգավիճակով, տեղափոխվեց «Ինտեր»՝ ստորագրելով չորս տարվա պայմանագիր[11]։ «Ես շատ բավարարված եմ և անհամբեր սպասում եմ մրցաշրջանի սկսվելուն, կարելի է ասել, որ իրականացավ իմ երազանքը», ասել է Կամբյասսոն իր շնորհանդեսին։ «Ինտերում» Էստեբանը երկու անգամ ճանաչվեց թիմի լավագույն ֆուտբոլիստ, 2010 թվականին հաղթեց Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային գավաթը (2010), հինգ անգամ թիմի հետ հաղթանակ տարավ Իտալիայի առաջնությունում և երեք անգամ հաղթեց է Իտալիայի գավաթը և սուպերգավաթը[12]։

2006 թվականի օգոստոսին երկարաձգվում է Կամբյասսոյի «Ինտերի» հետ ունեցած պայմանագիրը (մինչև 2010 թվականի ամառ)[13]։ Իսկ արդեն 2009 թվականի մարտին պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2014 թվականի հունիսի 30[14][15]։ Հետագայում արդեն «Ինտերը» հրաժարվեց ևս մեկ անգամ երկարաձգել կիսապաշտպանի հետ ունեցած իրենց խաղային պայմանագիրը[16][17]։

2014 թվականի օգոստոսին,ազատ խաղացողի կարգավիճակով Կամբյասսոն տեղափոխվում է անգլիական «Լեսթեր Սիթի»՝ ստորագրելով մեկ տարվա պայմանագիր, որը ավարտվեց 2015 թվականի հունիսին[18]։ Ակումբը առաջարկեց նրան երկարաձգել պայմանագիրը, սակայն նա հրաժարվեց։ 2015 օգոստոսի 7-ին ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրում հունական «Օլիմպիակոսի» հետ[19]։

Միջազգային

Ազգային հավաքականում Էստեբանը կատարել է իր նորամուտը 2000 թվականի դեկտեմբերի 20-ին, Մեքսիկայի հավաքականի դեմ՝ Լոս Անջելեսում[20]։ Հավաքականի կազմում ֆուտբոլիստը հիմնականում հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, որի մասին վկայում է հինգ համարի մարզաշապիկը։ 1997 թվականին Արգենտիանայի երիտասարդական հավաքականի կազմում Կամբյասսոն դարձել է աշխարհի չեմպիոն[21][22]։

Ձեռքբերումներ

Ինդիպենդենտե

  • Արգենտինայի չեմպիոն։ 2002

Ռեալ Մադրիդ

Ինտեր

Օլիմպիակոս

Արգենտինայի հավաքական

  • Մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն։ 1997
  • Մինչև 19 տարեկանների Հարավային Ամերիկայի չեմպիոն։ 1997, 1999[25]
  • Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից։ 2006

Անձնական

  • «Ինտերի» տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2005, 2006
  • Ընդգրկվել է ESM տարվա լավագույն թիմի կազմում։ 2005-06[26]
  • Ոսկե Ծովահեն։ 2006[27]
  • «Լեսթեր Սիթիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2014-15

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստեբան Կամբյասո» հոդվածին։