Էվելին դե Մորգան
Էվելին դե Մորգան (անգլ.՝ Evelyn De Morgan, օգոստոսի 30, 1855[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 2, 1919[4][1][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարչուհի, նախառաֆայելական շրջանի հետևորդ։
Էվելին դե Մորգան անգլ.՝ Evelyn De Morgan | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 2, 1919[4][1][5][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Բրուքվուդ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Երկեր | The Love Potion?, Aurora Triumphans? և Helen of Troy? |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Ուիլյամ Դե Մորգան[6] |
Evelyn de Morgan Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ի ծնե՝ Էվելին Պիկերինգ (անգլ.՝ Evelyn Pickering): Սերում է միջին խավի ընտանիքից։ 15 տարեկանից ստացել է նկարչության դասեր։ 1973 թվականին ընդունվել է Սլեյդի Գեղարվեստի դպրոց (англ.), որտեղ ամենաերիտասարդ ուսանողն էր։ Դպրոցն ավարտելուց հետո գնացել է իր հորեղբոր՝ Ջոն Սպենսեր Ստենխոպի մոտ (англ.), Ֆլորենցիա։ Անգլիա վերադառնալուց հետո նա նկարել է իրեն հաջողություն բերած առաջին նկարը՝ «Արիադնան Նաքսոսում»։
Նա հիմնականում նկարել է՝ ոգոշնչվելով գրական և դիցաբանական ստեղծագործություններից («Փոքրիկ ջրահարսը», «Ֆոսֆոր և Հեսփեր»)։ 1887 թվականին ամուսնացել է նկարիչ Ուիլյամ դե Մորգանի հետ, նրա հետ ապրել է մինչև ամունու մահը՝ 1917 թվականը։ Ինքը՝ Էվելին դե Մորգանը, մահացավ 2 տարի հետո և թաղված է Բրուկվուդի գերեզմանատանը (англ.):
Հայտնի նկարներ
- Սիրո խմիչք, 1903
- Մահվան հրեշտակ, 1881
- Մեդեա
- Էոս, 1895
- Կասսանդրա,
- Ֆլորա, 1894
- Ելենա Տրոյանսկայա, 1898
- Գերին
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Evelyn De Morgan» at The Bridgeman Art Library
- De Morgan Foundation
- Grave of Evelyn and William De Morgan
- Phryne’s list of pictures in accessible collections in the UK
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվելին դե Մորգան» հոդվածին։ |