Էտրուսկերեն
Էտրուսկերեն (ɨˈtrʌskən[1]), էտրուսկների մեռած լեզու, որի ծագման հիմքը հայտնի չէ, դիտվում է որպես մեկուսացած լեզու։ Իտալիայի հին լեզուներից մեկն է՝ ավանդված շուրջ ինը հազար արձանագրություններով, որոնց մեծ մասը տապանագրեր են։ Մեր թվարկության սկզբներին դուրս մղվեց լատիներենի կողմից՝ չնայած 360 թ. դեռևս գործածական էր որպես կրոնական՝ գուշակների ծիսական լեզու։ Հնագույն գրավոր հուշարձանները Ք. ա. 7-րդ դարի են։ Այբուբենն ունի 26 նշան, գրվում էր աջից ձախ։ Ցեղակցական կապերը այլ լեզուների հետ պարզված չեն։ Էտրուսկյան այբուբենի հիման վրա է առաջացել լատինական գիրը[2]։
Էտրուսկերեն mechl Rasnal, ազգի ինքնանվանում՝ Rasenna | |
---|---|
Տեսակ | լեզու, մեռած լեզու և հին լեզու |
Ենթադաս | Tyrsenian? |
Երկրներ | Հին Էտրուրիա, Ապենինյան թերակղզի, Կորսիկա |
Խոսողների քանակ | 0 մարդ |
Դասակարգում | Մեկուսացած լեզուըստ վարկածի՝ Տիրենեյան ընտանիք |
Գրերի համակարգ | Էտրուսկյան այբուբեն |
IETF | ett |
ISO 639-1 | — |
ISO 639-2 | und |
ISO 639-3 | ett |
Etruscan language Վիքիպահեստում |
Հնչյունաբանություն
Ձայնավորներ
Էտրուսկերենի ձայնավորային համակարգը բաղկացած է չորս պարզ ձայնավորներից։
Առաջնային | Ետին | |
---|---|---|
Փակ | i [i] | u [u] |
Միջին | e [e] | |
Բաց | a [ɑ] |
Բաղաձայնական համակարգ
Երկշրթնային | Ատամնային | Քմային | Ետնալեզվային | Կոկորդային | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Ռնգային | m [m] | n [n] | ||||||
Հպական | p [p] | φ [pʰ] | t, d [t] | θ [tʰ] | c, k, q [k] | χ [kʰ] | ||
Հպաշփական | z [ts] | |||||||
Շփական | f [ɸ] | s [s] | ś [ʃ] | h [h] | ||||
Նեղվածքային ձայնորդ | l [l] | i [j] | v [w] | |||||
Րեական | r [r] |
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտրուսկերեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 88)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան