Մ.թ.ա. 7-րդ դար

Դար

Մ.թ.ա. 7-րդ դար, սկսվել է մ.թ.ա. 700 թվականի առաջին օրը և ավարտվել մ.թ.ա. 601 թվականի վերջին օրը։

Ասորեստանը շարունակել է իր գերիշխանությունը Մերձավոր Արևելքում՝ ճնշելով Բաբելոնին, Եգիպտոսին և հարևան այլ երկրներին։ Սակայն, դարի վերջին երկու տասնամյակների ընթացքում կայսրությունը սկսել է անկում ապրել՝ բոլոր կողմերից բազմաթիվ թշնամիների դաշինքների և պատերազմենրի պատճառով[1]։ Ասորեստանը ի վերջո վերացավ համաշխարհային պատմության թատերաբեմից, երբ մայրաքաղաք Նինվեն կործանվեց մ.թ.ա. 612 թվականին[2]։ Այս իրադարձությունները հիմք դարձան Երկրորդ Բաբելոնյան կայսրության հզորացման համար, որը հաջորդ դարի ընթացքում տարածաշրջանում իշխող ուժ դարձավ։

Հայտնի մարդիկ

Աշուրբանիպալ
Թալես Միլեթացի
Ալկման

Ծանոթագրություններ