Էրիկ Բալֆուր

ամերիկացի դերասան

Էրիկ Զալտեր Բալֆուր (անգլ.՝ Eric Salter Balfour, ապրիլի 24, 1977(1977-04-24)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է 2010 թվականի «Սքայլայն» ֆիլմում կատարած դերով։

Էրիկ Բալֆուր
Ծնվել էապրիլի 24, 1977(1977-04-24)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունJohn Burroughs High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Վաղ կյանք

Բալֆուրը ծնվել է հրեաների ընտանիքում[2][3][4]։ Հայրը՝ Դևիդ Բալֆուրը, եղել է խիրոպրակտիկ, իսկ մայրը՝ Շերոն Զալտերը՝ ընտանիքի և ամուսնության հարցերով խորհրդատու[5]։ Բալֆուրն ունի կրտսեր քույր՝ Թորին[6]։

Կարիերա

Բալֆուրն սկսել է նկարահանվել 14 տարեկան հասակում։ «Kids Incorporated» սերիալին հետևել են մի քանի ոչ մեծ դերեր հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Քայլ առ քայլ», «Դոկտոր Քուին, կին բժիշկը», իսկ հետո՝ ավելի դեռահասական նախագծեր՝ «Բաֆին՝ վամպիրներ ոչնչացնողը» և «Դոուսոնի ծովախորշը»։ Բալֆուրին ճանաչում է բերել «Քնիր ինձ հետ» էրոտիկ մելոդրաման։ 2010-2015 թվականներին Բալֆուրը նկարահանվել է «Հեյվեն» հեռուստասերիալում, որ ստեղծվել է Սթիվեն Քինգի «Կոլորադոյի երեխան» վեպի հիման վրա։

Born as Ghosts ռոք խմբի վոկալիստն է, որ առավել հայտնի է որպես Fredalba[7]։ 1990-ական թվականների սկզբին նվագել է Blessed with Soul խմբում։ 2004 թվականին Fredalba խումբը վերաթողարկել է իր Uptown Music For Downtown kids նորամուտային ալբոմը։ Gimme More առաջին սինգլի տեսահոլովակը ցուցադրվել է MTV-ով։

Անձնական կյանք

2015 թվականի մայիսի 30-ին՝ հինգ տարվա հարաբերություններից հետո, Բալֆուրն ամուսնացել է դիզայներ Էրին Չիամուլոնի հետ[8]։ 2018 թվականի օգոստոսի 2-ին ծնվել է նրանց որդին՝ Օլիվեր Լայոնը[9]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2016ֆՄեռած փոքրիկ գլխարկLittle Dead Rotting HoodՇերիֆ Ադամ
2015ֆՍերֆինգի արվեստTao of SurfingԴեյն
2014ֆԾայրագավառBackcountryԲրեդ
2012սՔրիստինChristineԴենիել
2011ֆՄութ ինչպես ցերեկըDark as DayՋեյք
2011ֆԱրծաթե պորտալարSilver CordՋորջ
2010սԱրտասովոր ընտանիքNo ordinary familyԼուկաս Վինիիակ
2010-2015սՀեյվենHavenԴյուկ Քրոքեր
2010ֆԼեգենդ դժոխքի դարպասների մասին։ Ամերիկյան դավադրությունLegend of Hell's Gate: An American Conspiracy, TheՈւիլ Էդվարդս
2010ֆԽուց 213Cell 213Մայքլ Գրեյ
2010ֆՉանհանգստացենլDo Not DisturbՖրանկ
2010ֆԴիմադրությունBeatdownՎիկտոր
2010ֆՍքայլայնSkylineՋարոդ
2010ֆDinosharkԹրեյս
2009-ՎալմոնտսValmontԷրիկ Գրեյսեն
2009ֆԳարգուլյա։ Խավարի պահապանLa fureur des gargouilles
Rise of the Gargoyles
Ջեք Ռենդալ
2009ֆԿնամոլSpreadՇոն
2009ֆՀեծյալներHorsemenԹեյլոր
2009սՄոնքMonkԼենի Բառլոու
2009սՎախն ինչպես կաFear ItselfՄաքսվել
2009սԿյանքը Մարսի վրաLife on MarsԷդի Քարլինգ
2008ֆՎրիժառուSpirit, TheՄահմուդ
2008ֆԴժոխային ուղևորությունHell RideComanche / Bix
2007ֆՊաշտպանել և փրկելProtect and ServeՊոլ Գրոգան
2006ֆԱվագ որդինElder Son, TheՍքիփ
2006սՀամոզմունքConvictionԲրայան
2005ֆՔեզնից հեռուIn Her ShoesԳրանտ
2005սՍեքս, սեր և գաղտնիքներSex, Love & SecretsՉարլի
2005ֆՔնիր ինձ հետLie with MeԴևիդ
2005ֆՊարզ սուտRxЭндрю
2004սՀավայիHawaiiՔրիստոֆեր
2004սՄիայնակ սիրտO.C., TheԷդդի
2003ֆԱհաբեկչության դեմքըFace of TerrorSaleem Haddad
2003ֆՏեխասյան կոտորածThe Texas Chainsaw MassacreՔեմփեր
2003ֆSecondhand LionsSheik's Grandson
2003-2004սVeritas: Ճշմարտությունը որոնելիսVeritas: The QuestՔելվին Բենքս
2003ֆԱնձրևRainPvt. Morris
2001-2007ս24 ժամ24Milo Pressman
2001-2003սՀաճախորդը միշտ մահացած էSix Feet UnderԳաբրիել Դիմաս
2001սՆյու Յորքի ոստիկանությունըNYPD BlueՉարլզ Փրայս
2001ֆԱմերիկայի սիրելիներըAmerica's SweetheartsSecurity Guard
2000ֆԻնչ են ուզում կանայքWhat Women WantՔեմերոն
2000սՉիկագոյի հույսChicago HopeՋեյսոն Քերնս
1999սԱրևմտյան թևWest Wing, TheFrat Boy #3
1999սՆեշ ԲրիջեսNash BridgesCliff Morehouse
1998սԴոուսոնի ծովախորշըDawson's CreekՈւորեն Գորինգ
1998ֆՉեմ կարողանում սպասելCan't Hardly WaitHippie Guy
1997սԲաֆին՝ վամպիրներ ոչնչացնողըBuffy the Vampire SlayerՋեսի
1997ֆTrojan WarՔայլ
1997սԱնմիտներըCluelessPizzaBoy
1993սՔայլ առ քայլStep by StepՄայքլ Ֆիլդեր
1993սԴոկտոր Քուինը, կին բժիշկըDr. Quinn, Medicine WomanԲենջամին Ավերի

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Բալֆուր» հոդվածին։