Թան Ին

Թան Ին (չինարեն՝ 唐寅, ապրիլի 6, 1470(1470-04-06)[1][2], Սուչժոու, Չինաստան - հունվարի 7, 1524(1524-01-07)[1][2], Սուչժոու, Չինաստան), հայտնի է նաև որպես Թանգ Բոհու (չինարեն՝ 唐寅), չինացի նկարիչ, գեղագիր և բանաստեղծ, եղել է Մին դինաստիայից։

Թան Ին
Ի ծնեչինարեն՝ 唐寅
Ծնվել էապրիլի 6, 1470(1470-04-06)[1][2]
ԾննդավայրՍուչժոու, Չինաստան
Վախճանվել էհունվարի 7, 1524(1524-01-07)[1][2] (53 տարեկան)
Մահվան վայրՍուչժոու, Չինաստան
ՔաղաքացիությունՄին դինաստիա[3]
Մասնագիտություննկարիչ և բանաստեղծ
ԱնդամակցությունՄինգ դինաստիայի չորս վարպետներ
 Tang Yin Վիքիպահեստում

Կենսագրություն

Եղել է մեծահարուստ վաճառականի ընտանիքից, որը ստացել է գերազանց կրթություն։ Պեկինում քննությունները հանձնելուց առաջ նրան բացահայտել են անազնիվ արարքի մեջ (նա ընկերոջ հետ կաշառել է քննություն իրականացնողներից մեկի ծառային՝ հարցերի բովանդակությունը պարզելու համար), վերադարձել է հայրենիք և հրաժարվել կարիերայից։ Նրա կյանքը դարձել էր հանրաճանաչ պատմությունների առարկա։ Հեղինակ է բնապատկերների, տնային և պալատական կյանքից տեսարանների։

Ստեղծագործական գործունեություն

Թան Ինի ստեղծագործական գործունեության հետ կապում են ժեն-ու ժանրային-թեմատիկ ուղղության զարգացման այնպիսի կարևոր փուլ, ինչպիսին է «գեղեցկուհիներ» (շի-նյույ) կտավի ստեղծումը, և այս ուղղության երկու հիմնական ոճական տարբերակների հաստատումը՝ «դասական» և «ռոմանտիկ»։ Երկու դեպքում էլ պատկերված էին կամ միայնակ կանայք, կամ, ավելի հաճախ, կանանց մասնակցությամբ տեսարաններ, որոնք, որպես կանոն, սկիզբ էին առնում դիցաբանություններից,լեգենդներից կամ գրական սյուժեներից։ Շի-նյուի «դասական» տարբերակում մանրակրկիտ մշակվել են կոմպոզիցիայի բոլոր դետալները, ներառյալ կերպարների արտաքին տեսքը։Թան Ինի ամենահայտնի ստեղծագործություններից է ճանաչվել «Շու թագավորություն տիրակալի պալատի պարուհիները», մյուս անվանումը՝ «Չորս գեղեցկուհի»։ Այն պատկերում է հարուստ հանդերձանքով մի խումբ կանգնած աղջիկների, որոնք ցուցադրում են վաղ դարաշրջանների պալատական հագուստը[4]։

Պատկերասրահ

Ձկնորսն աշնանային գետում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թան Ին» հոդվածին։