Թելոմերազ

Թելոմերազ, ֆերմենտ, որը երկարացնում է թելոմերները, և այն գործում է միայն մի քանի տեսակի բջիջներում` սեռական, ցողունային, քաղցկեղային։ Թելոմերազը էուկարիոտ բջիջներում տեղակայված է քրոմոսոմի ծայրերում։

Թելոմերազի աշխատանքի հետևանքով թելոմերի երկարացման մեխանիզմը

Թելոմերազը 1948 թվականին հայտնաբերել է Քերոլ Գրեյդերը[1]։

Թելոմերները նուկլեոտիդների հարաբերականորեն կարճ վերջավորություններ են քրոմոսոմների վերջում։ Դրանք անհրաժեշտ են ԴՆԹ-պոլիմերազայի ճիշտ աշխատանքի համար, որը բջջի կիսման ժամանակ կրկնապատկվում է։ Ամեն բաժանման հետ թելոմերը կրճատվում է։ Ենթադրվում է, որ սա է ընկած կենսաբանական ծերացման հիմքում։

Թելոմերների և թելոմերազների օգնությամբ քրոմոսոմների պահպանող մեխանիզմները բացահայտելու համար ԱՄՆ-ում աշխատող ավստրալիացի Էլիզաբետ Բլեկբերնը, ամերիկացի Քերոլ Գրեյդեր և նրա հայրենակից Ջեկ Շոստակը 2009 թվականին արժանացան ֆիզիլոգիայի և բժշկության նոբելյան մրցանակի[2][3]։

Քաղցկեղ

Թելոմերազն ապահովում քաղցկեղածին բջիջների անկառավարելի աճը։ Թելոմերազի ակտիվ լինելը քաղցկեղային բջիջներում թույլ է տալիս վերջիններին դառնալ «անմահ» և անվերջ թվով բաժանվել, ինչը քաղկեղային բջիջների հիմնական հատկանիշն է[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելոմերազ» հոդվածին։